«Առաքելությունն իրագործելի է»…
«Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի հիշատակին
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, ով իր ողջ կյանքը, ջանքերը և եռանդը ներդրեց այդ կազմակերպության կայացմանը՝ հանրապետությունում ներդնելով սոցիալական աջակցության նորարարական մի մոդել, որն այսօր պետական սոցիլական քաղաքականության մաս է կազմում:
Միանալով Հռիփսիմե Կիրակոսյանի մասին այսօր հնչող ցավակցության, ափսոսանքի և գնահատանքի խոսքերին, WomenNet.am- ը անդրադառնում է դեռ 2008-ին իր գործունեությանը նվիրված հրապարակմանը… Հետագայում մեկ անգամ չէ որ պատմել ենք նրա կողմից ղեկավարվող հզոր սոցիալական կառույցի մասին, բայց այս հոդվածը առաջիններից մեկն էր՝ Հռիփսիմեի նվիրվածության մասին իր գործին, իր շահառուներին ու իր առաքելությանը …
… «Առաքելություն Հայաստան»՝ հանրապետության ամենա խոշոր բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկը լիովին արդարացնում է իր անվանումը՝ առաջացնելով միայն լուսավոր, հիմնավոր և հուսալի ասոցիացիաներ : Քսան տարի անընդմեջ նրա ան փոփոխ ղեկավար Հռիփսիմե Կիրակոսյանը այն կանանցից է, ում մեջ կարեկցանքի ու մեր ձավորի նկատմամբ սիրո շրջանակները չեն սահմանափակվում անձնական կյանքով ու ընտանիքով: Այստեղից էլ՝ բարու սրված ընկալումը՝ առաքելություն, որով մենք բոլորս աշխարհ ենք գալիս, սակայն ոչ բոլորին է հաջողվում իրականություն դարձնել այն: Մեկին հոգու ուժն է պակասում, մյուսի ֆիզիկականը չի ներում, ոմանք էլ հաշտվում են անարդարության հետ և սովորում ուշադրություն չդարձնել ուրիշի ցավին…
Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1988-ին՝ Սումգայիթ, որին հաջորդեց Սպիտակի երկրաշարժը, համատարած ցավն անցավ երևակայելի բոլոր սահմանները, թվում՝ ողջ Հայաստանը դարձել էր վախեցած, հուսահատ մարդկանց անվերջանալի շարան՝ տղամարդ ու կին, ծեր ու երեխա, հաշմանդամ… Հռիփսիմեն, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս էր ու այն ժամանակ արդեն երկար տարիներ աշ խատել էր Մերգելյա նի անվան գիտահետազոտական ինստիտուտում, կորց րեց հանգիստը: Լուծումը միանգամ ից եկավ. նրա բնակարանը վերածվեց հսկայական քարտադարանի՝ փախստականների և տարերքի հարվածից տուժածների համակարգ չա յին տվյալների բազայի: Հոգեհարազատ մարդկանց չփնտրեց. նրանք իրենք իրենց գտան՝ ծրագրավորող գործընկերներ, հոգևոր սպասավորներ, հարազատներ, ընկերներ, պարզապես ծանոթներ…
Այս թիմը գիշեր ու զօր գտնվում էր երկրաշարժի գոտում, օգնում էր ինչով կարող էր: Նրանք շուրջօրյա հերթապահություն էին կազմակերպում հիվանդանոցներում, ամեն օր կազմում հիվանդների ու տուժածների ցուցակնե րը, որոնց միջոցով հարազատներն ու մտերիմները գտնում էին միմյանց: Սրանք այն «առաքելության» ծիլերն էին, այն գործը, որին Հռիփսի մեն ու ընկերները նվիրեցին իրենց հետագա կյանքը: Այդ գործը կոչվեց «Առաքելություն Հայաս տան»:
Գրանցվեցին 1993-ին, երբ ընդունվեց հասարակական կազմակերպությունների մա սին օրենքը: Սկզբում կազմակերպությունը զբաղվում էր անապահով քաղաքացիների գրեթե բոլոր կատեգորիաներով, ներառյալ՝ որբ երեխաները: Ապա աստի ճանաբար կենտրոնացան մեկի վրա, և այսօր «Առաքելություն Հայաստանը» մասնագիտորեն զբաղվում է չունևոր տա- րեց ների խնդիրներով՝ տեղացի ու փախստական: Ընդ որում, կազմակերպությունն կառավաչության հետ, այսպես կոչված, սոցիալական գործընկերության հազվագյուտ օրինակ է: Այ սինքն՝ պետական կառույցները համարում են, որ հասարակական կազմակերպությունը կարող է ավե լի արդյունա վետ օգտագործել սոցիալական բնագավառին ուղղվող միջոցները և վստահում է նրան: Հայաստանում այս մեխանիզմը նոր-նոր է ձևավորվում, ու հասկանալի է, որ կազմա կերպությունը հենց այնպես չի արժանացել վստահության, այլ տարիների նվիրյալ աշխա տանքով:
«Սկզբում մեզ օգնում էին տարբեր միջազգային կազմակերպություններ, մենք դիմել ենք ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ /UNHCR/, ԱՄՆ կառավարությանը, Շվեդիայի ու Շվեյցարիայի կառավարություններին, Նորվեգական փախստականների խորհրդին և այլն: Նրանց օգնությամբ մեզ հաջողվեց ստեղծել մի ամբողջական սոցիալական կառույց և փախստականների ստվար հատված տեղաբաշխել բոլոր մարզերում: Մեզ մոտ աշխատում է շուրջ 500 աշխատող ողջ հանրապետությունում: Հայաստանի 22 քաղաքներում գործում են իրավաբանական և սոցիալական խորհրդատվություններ: Մենք ընտրել ենք երկրի ամենահեռավոր վայրերը, սոցիալական և տնտեսական առումով ամենանեղյալներին: Հաջողվել է սոցիալ–առողջապահական աջակցություն ցուցաբերել 280 հանրակացարաններին, ապահովել դրանք բուժկետերով:
Այստեղ այսօր էլ աշխատում են որակյալ բժիշկներ ու բուժքույրեր, ապահովված է շուրջօրյա սպասարկում: Հեռավոր կետերում աշխատում են 45 շրջիկ թիմեր: Այս տարիների ընթացքում մենք բացել ենք 32 անվճար ճաշարաններ: Սակայն ոչ բոլոր տարեցները կարող են տեղաշարժվել, և մենք ինքներս ենք գնում նրանց տներ և կերակուր հասցնում: Մի խոսքով՝ անում ենք կարելին ու անկարելին այս մարդկանց կյանքը փոքր–ինչ թեթևացնելու համար:
Չեմ թաքցնում՝ հպարտ եմ, որ մեր կառավարությունը որոշել է ֆինանսապես աջակցել մեզ: Ուրախալի է գիտակցել, որ այսօր պետությունը ոչ թե մեր մրցակիցն է, այլ դաշնակիցը: Այսօր նույնիսկ կան մի քանի համայնքապետարաններ, որոնք մեզ հետ կիսում են ծախսերը, ասենք` 20-40%… Սակայն այդ գումարն այնքան քիչ է, որ հաշվի առնելով փախստականների թիվը, անհրաժեշտ կլինի մի 14- 15 տարի, որպեսզի նրանք բոլորն ապահովված լինեն իրենց անկյունով: Իհարկե, կցանկանայինք ընդհանուր գործի մեջ ներգրավել տեղացի գործաարներին, ովքեր կգիտակցեին օգնության ողջ պատասխանատվությունը, ինչին կարոտ են բազում տարեց մարդիկ», – մեզ հետ զրույցում պատմեց Հռիփսիմեն:
Հռիփսիմե Կիրակոսյանի խոսքով՝ 2008-ի վերջին ծրագիրն ավարտվում է, և նրանք փորձում են իրենց աշխատանքը շարունակելու միջոց եր փնտրել: Փաստորեն USAID-ի, UNHCR-ի ու մեր կառավարության օգնությամբ նրանց հաջողվել է հայթայթել միջոց ների 70%-ը, իսկ մյուս 30%-ը նրանք մտադիր են ձեռք բերել՝ դիմելով տարբեր ձեռներեցների: Եթե դա չստաց-վի, ապա կարող են կորց նել ամեն ինչ, ինչ հաջողվել է ստեղծել: Իսկ դա քիչ չէ՝ 50 շենք, որոնք կարող են մասնավորեցվել և վերածել խանութների, ռեստորանների և այլ զվար ճանքի վայ րերի…
«Այսօր էլ փախստականները շարունակում են մնալ սոցիալապես ամենախոցելի խմբերից մեկը… Ու թեև նրանք ստացել են քաղաքացիություն, դա չի թեթևացրել նրանց վիճակը: Նրանց մեծ մասը մինչև այսօր չունի բնակարան, աշխատանք: Նրանք ա պաստանում են այնպիսի հանրակացարաններում և վթարային տներում, այնպիսի սարսափելի պայմաններում, որ դժվար է պատկերացնել: Հիշում եմ՝ այցելեցինք Վարդենիսի շրջանի գյուղեր: Պատկերացրեք՝ 35 գյուղից 30-ը ադրբեջանական են, մարդիկ ապրում են բարաքներում, կիսաքաղց: Նման չքավորություն ու քայքայում ես մինչ այդ ոչ մի տեղ չէի տեսել:
Կամ, օրինակ, Երևանում Երրորդ մասում՝ Արցախի փողոցում, մի հանրակացարան կա: Ջուրն այնտեղ ձմռանը սառչում է, իսկ ամռանը ջուր ընդհանրապես չկա: Այնտեղ հիմնականում ապրում են տարեցներ, որոնց մեջ կան նաև հոգեկան անառողջ մարդիկ: Այնպիսի զգացում է, որ այնտեղ հատուկ հավաքել են ամենակարիքավորներին: Այդ հանրա– կացարան մենք մշտապես ուղարկում ենք երեք հիվանդապահ, ովքեր ամեն կերպ օգնում են նրանց: Մենք նրանց ապահովում ենք հագուստով, անկողնային սպիտակեղենով, բացի այդ, բացել ենք բուժկետ, այնտեղ գործում է նաև սոցիալական սենյակ: Ծերունիները սիրում են հավաքվել այդ սենյակում. նրանց համար միասին հեշտ է ժամանակը կարճել և, բացի այդ, ավելի տաք է, նաև այսպես նրանք էներգիա են խնայում»:
Հռիփսիմե Կիրակոսյանն իր վերա բերմունքն ունի ծերանոցների նկատմամբ: Վկայակոչում է Եվրոպական սոցիալական խարտիան, որում ասվում է, որ պետք է ստեղծել բոլոր պայմանները տարեցների համար, ու միայն ծայրահեղ դեպքում ուղարկել նրանց ծերանոց: Նրա առաջարկած մոդելը սոցիալական տունն է, որտեղ 28 տարեց, փախստական և տեղացի, ստացել են բնակարան նույն հարկում, որտեղ նաև ապրում են երկու բազմազավակ ընտանիքներ: Ստացվում է մեծ հայկական ընտանիք, որ տեղ յուրաքանչյուրն ունի իր բնակարանը: Նրա իրականացված մեկ այլ գաղափարը Վե րականգնողական կենտրոնն է, որտեղ վիրահատությունից կամ երկարատև հիվանդությու նից հետո տարեց մարդկանց երկու ամիս խնամում են որակյալ մասնագետներ ու հիվանդա պահուհիներ:
«Մեր հիմնական խնդիրն է պայմաններ ստեղծել, որ տարեցները չցանկանան ծերանոց գնալ: Դրա համար էլ մենք մեր աշխատողներին ուղարկում ենք տներ, որտեղ նրանք կարղ են օգտակար լինել՝ խնամել հիվանդներին, կերակուր պատրաստել, բուժել, մի խոսքով՝ ստեղծել տնային հարմավետություն: Ճիշտ է, ծերանոցներում այսօր ամեն ինչ բավական բարեկարգ է, բայց միևնույն է, մենք՝ հայերս, այնպիսին ենք, որ մեզ պետք են հարազատ տան պատեր, հոգեբանորեն մենք դրանից լավ ենք զգում: Ցանկացած տանտիրուհի իր խարխլված տունը չի փոխի ծերանոցի ոչ մի շքեղ պայմանի հետ: Ուստի և մենք որոշեցինք ստեղծել մեր ծերանոցի սեփական նմուշը: Այն կոչվում է «Արծվաբույն» և գտնվում է Կապանի մոտակա մի գեղատեսիլ վայրում»,- ասում էՀռիփսիմեն և դեռ երկար, մոռանալով միացված ձայնագրիչի մասին, պատմում իր հովանավորյալների, նրանց դժբախտությունների և իր առաքելության մասին՝ նրանց կյանքի մեջ թեկուզ մի փոքր ուրախություն մտցնել:
Հ.Գ. «Առաքելություն –Հայաստան» կազմակերպությունը այսօր ունի ավելի քան 50 սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցող կառույցներ հանրապետության 22 քաղաքներում: Կազմակերպության միջոցով սոցիալական աջակցություն են ստանում ավելի քան 12 հազար շահառուներ, որոնց թվում են միայնակ տարեցները, հաշմանդամություն ունեցող մարդիկ, Ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր փախստականները, բազմազավակ ընտանիքները, գործազուրկները և այլոք: Կազմակերպության կարգախոսն է՝ «Հասարակություն բոլո՛ր խավերի և բոլո՛ր տարիքների համար»:
Դիտումների քանակը` 4085