ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

Սեպտեմբերի 18-ին  Հայաստանի հինգ մարզերում  կայանալիք  ՏԻՄ ընտրություններում  ավագանու անդամի գրանցված 2 հազար 825 թեկնածուներից 382-ը  կամ 13.5%-ն    իգական սեռի ներկայացուցիչներ են: Այս տվյալները  WomenNet.am-ին  տրամադրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

 

Ավագանու անդամի թեկնածու կանանցից   63-ն առաջադրված են Արագածոտնի մարզի 35 համայնքներում, 121-ը` Արարատի մարզի 59 համայնքներում, 142-ը` Արմավիրի մարզի 76 համայնքներում, 5-ը` Սյունիքի մարզի 3 համայնքներում և 51-ը` Տավուշի մարզի 19 համայնքներում:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

 

ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

 

 

Դիտումների քանակը` 3448

Գլխավոր էջ