ՄԻՊ-ը պահանջում է բռնություն գործած ոստիկանների դեմ քրգործ հարուցել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջում է դադարեցնել այն ոստիկանների ծառայությունը, որոնք կասկածվում են Սարի թաղում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է երեկ Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ Ոստիկանության ծառայողների դեմ անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջ:
Պահանջ է ներկայացվել նաև անհապաղ կասեցնելու այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ նրանից քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով», – ասվում է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Դիտումների քանակը` 3488