«Թևանիկ». ֆիլմ Արցախյան պատերազմի մասին երեխաների աչքերով
Այս տարվա հունիսին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival -ում ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ»: Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 –ին: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:
«Թևանիկ» -ը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմերից մեկն է: Այն պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա մասին է: Ֆիլմը բաղկացած է երեք մասից է, երեք դեռահասների ՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով հեղինակները փորձել են պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ջիվան Ավետիսյանի նախորդ «Ընդհատված մանկություն» ֆիլմում գլխավոր հերոսուհին երեխա էր, այս անգամ էլ հերոսները 14 տարեկան են: Ինչպես խոստովանել է ռեժիսորը իր հարցազրույցներից մեկում , դա պատահականություն չէ, ինքն էլ էլ պատերազմի ընթացքում այդ տարիքին է եղել:
Ֆիլմի բոլոր հերոսներն ու պատմություններն իրական են, միակ տարբերությամբ, որ տեղի են ունեցել ղարաբաղյան պատերազմի տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում: Ռեժիսորի ներկայացմամբ, դեպքերը հավաքել են մեկ պայմանական գյուղում, մեկ պայմանական ժամանակ : Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը:
Հուլիսին «Թևանիկ» ֆիլմն ընդգրվել է նաև Ռուսաստանի VOICES (Vologda Independent Cinema from European Screens) -ի մրցութային ծրագրում:
Դիտումների քանակը` 5835