ՅՈՒՆԻՍԵՖ. Անհավասարության պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են մահանալ մինչեւ 5 տարին լրանալը
Մինչեւ 2030 թվականը 69 միլիոն երեխաներ կարող են մահանալ մինչեւ 5 տարեկան լրանալը, 167 միլիոն երեխա ապրելու են չքավորության մեջ, 750 միլիոն աղջիկներ կարող են ամուսնանալ դեռահաս տարիքում, նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հունիսի 28-ին հրապարակված նոր զեկույցում: Այս ամենն իրականություն կդառնա, եթե համաշխարհային հանրությունը չկենտրոնացնի ջանքերը առավել խոցելի և մեկուսացված երեխաների ճակատագրերը բարելավելու ուղղությամբ մինչ Կայուն զարգացման նպատակների համար թիրախային հանդիսացող 2030թ.-ը: Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պետություններին ճիշտ ընտրություն կատարել այսօր առավել խոցելի երեխաների ճակատագիրը բարելավելու համար:
«Երեխաների իրավիճակն աշխարհում. Հավասար հնարավորություն յուրաքանչյուր երեխայի համար» ՅՈՒՆԻՍԵՖ-ի կարևորագույն տարեկան զեկույցը ներկայացնում է գլոբալ առումով երեխաներին վերաբերող հարցերում իրականացված հսկայական առաջընթացը: «Միևնույն ժամանակ, սակայն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երեխաները վճարում են տարածաշրջանում երկրների՝ անհավասար և անարդար տեղի ունեցած առաջընթացի համար: Ավելի հավանական է, որ նրանք մեծահասակների համեմատ աղքատ ու ավելի խոցելի կլինեն»,- նշված է զեկույցում:
Տվյալ տարածաշրջանում տեղի ունեցած առաջընթացը ոչ հավասարաչափ է եղել, և ոչ էլ՝ արդար բոլորի համար: Երեխաները վճարում են դրա համար. ավելի հավանական է, որ նրանք ապրեն աղքատության մեջ, քան մեծահասակները: Սա բնութագրական է նաև Եվրոպական Միության երկրների համար, սակայն Արևելյան Եվրոպայի երկրներում այդ ռիսկերն ամենահավանականն են: Առավել մեկուսացված են փախստականների և միգրանտների երեխաները, որոնք Եվրոպա են մեկնել ապաստարան փնտրելու համար:
«Մեր տարածաշրջանի երկրներն ընտրության հնարավորություն ունեն. նրանք, ովքեր ներդնում են առավել մեկուսացված երեխաների շրջանում այսօր, նպատակ ունենալով ընդգրկել չընդգրկվածներին, արդյունքը կտեսնեն վաղը: Նրանք, ովքեր դա չեն անում, ստիպված են լինելու ապագայում պայքարել անհավասար և բևեռված հասարակությունում, որ հետ է մնացել տեղի ունեցած անհավասար առաջընթացի հետևանքով», – նշել է տարածաշրջանային տնօրեն և փախստականների ճգնաժամի հարցերով հատուկ համակարգող Մարի-Պիեր Պուարեն (Marie-Pier Poirer): «Անհավասարությունն անխուսափեի չէ: Մենք պետք է ընտրություն կատարենք հօգուտ դրա դեմ պայքարի», -ավելացրել է նա:
Խոցելի համայնքների երեխաները, հատկապես եվրոպական տարածաշրջանում բնակվող գնչու ազգաբնակչությունը, առողջապահության բնագավառում ավելի շատ է բախվում անարդարությունների հետ: 2012թ.-ի տվյալների համաձայն, Հարավարևելյան Եվրոպայի որևէ երկրի գնչու ազգաբնակչության երեխաների միայն 4 տոկոսն է պատվաստվել ոչ գնչու ազգաբնակչության երեխաների 68 տոկոսի դիմաց:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հաշվարկվում է մոտ 12 միլիոն տարրական դպրոցի տարիքի երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում, իսկ ամենաաղքատ ընտանիքների, ինչպես նաև՝ էթնիկ կամ լեզվական փոքրամասնություններին պատկանող դեռահասները առավել հակված են չավարտելու դպրոցը: Աղքատությունն ու զրկանքները երեխաներին հրահրում են ինստիտուցիոնալ խնամքի հաստատությունների համակարգ գնալ: Ամբողջ տարածաշրջանում մոտավորապես 1.3 միլինոն երեխա դաստիարակվում է պետական հաստատություններում, իսկ նրանց կեսը բնակվում է հատուկ դպրոցներում, ինչը կարող է կործանարար դեր ունենալ նրանց առողջության, զարգացման և կյանքի հեռանկարների վրա: Չնայած իրականացված բարեփոխումներին և նոր ծառայությունների մատուցմանը, որոնք ինստիտուցիոնալ խնամքի այլընտրանք են, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ դրանցից օգտվելու հնարավորություններն ամենասակավն են:
Տարածաշրջանի շատ երկրներ, հաճախ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և գործընկերների հետ համատեղ, այս հարցերի լուծմամբ են զբաղվում և սոցիալական ապահովության մեխանիզմներ մշակում՝ ուղղված այս երեխաների պաշտպանությանը: Օրինակ՝ Բելառուսում, Ռումինիայում, Սերբիայում և Խորվաթիայում պետական սուբսիդավորման ծրագրեր են գործում առողջապահության ապահովագրության ոլորտում, որոնք կենտրոնացած են առավել խոցելի խմբերի վրա և որոնք անվճար բժշկական օգնություն են ենթադրում:
Մակեդոնիայի Հանրապետությունում, Ռումինիայում և Ուկրաինայում գնչու ազգաբնակչության առողջապահական և հանրային միջնորդ կազմակերպությունները օգնում են նրանց մի շարք ծառայություններ հասանելի դարձնելով: Ղրղստանում գյուղական տասնյակ հազարավոր բնակիչներ տեղեկացվել են իրենց համար գործող առավելությունների մասին համայնքային կազմակերպությունների և տեղական ռադիոյի միջոցով իրականացված քարոզարշավի միջոցով:
Մոնտենեգրոյում հանրային տեղեկացվածության մակարդակի բարձրացման քարոզարշավը փոխել է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության նկատմամբ վերաբերմունքը. 2015թ.-ին իրականացված հարցումը ցույց է տվել, որ ներառական կրթության համակարգին կողմ է բնակչության 78 տոկոսը 2010թ.-ի 35 տոկոսի դիմաց:
Թվային և շարժական տեխնոլոգիաների և այլ նորարարական համակարգերի զարգացումը նպաստել է խոցելի երեխաներին և փլուզման շեմին կանգնած ընտանիքներին աջակցման ծառայությունները հասանելի դարձնելու հարցում:
Համաձայն «2016թ.-ի երեխաների իրավիճակն աշխարհում» զեկույցի, երեխաներին վերաբերող հարցերում արդարության հասնելը առաջնահերթություն է: Դա իրականացնելու համար հարկավոր է ընդունել առավել խոցելի շրջանակներում ներդրում անելու բարոյական և ռազմավարական կարևորությունը: Սա իր հերթին նշանակում է, որ պետք է ընտրություն կատարել հօգուտ՝
- խոչընդոտող խնդիրների վերացմանը, այդ թվում՝ սոցիալական նորմերի, որոնք զրկում են երեխաներին իրենց հասանելի օգնությունից և արգելապատնեշ են հանդիսանում կենսական կարևորության ծառայություններից օգտվելու համար,
- գործնական քայլերի իրականացման անցմանը՝ ամենախոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, գնչու ազբաբնակչության և ամենակարիքավոր ընտանիքների երեխաներին ուղղված ծրագրերի և պետական ծախսերի արդար բախշման միջոցով,
- և դոնոր կազմակերպությունների կողմից երեխայամետ քաղաքականության մշակման
- մտադրությանը՝ վերջ դնելու երեխաների վրա ներազդող բախումներին և բռնությանը, այդ թվում՝ փախստական և միգրանտ երեխաների, որոնք ստիպված են եղել փախուստով փրկվել պատերազմներից, ռազմական բախումներից և տնտեսական ճգնաժամից:
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.
Լուսանկարը Յունիսեֆ-ի հայաստանայան գրասենյակի
Հայաստանում.
Մինչև 18 տարեկան երեխաների 3,3%-ն ապրում է ծայրահեղաղքատության, իսկ 34%-ն` աղքատության մեջ, այն դեպքում երբ ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար ` 2.3 և 30.0%-ը: Այսինքն, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: Բոլոր երեխաների 41.1%-ը ապրում է տնային տնտեսություններում, որի գլխավորը չի աշխատում:
Բազմանդամ ընտանիքների երեխաներն ամենաաղքատն են: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 45.8%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 5.3%-ը:
Հաշմանդամ երեխաները ամենախոցելի խումբն են կազմում աղքատության տեսակետից: Հաշմանադամություն ունեցող երեխաների 52.1%-ն` աղքատ է: Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում հատկապես բարձր է ծայրահեղ աղքատության ռիսկը:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է՝ նրանցից 37.8%-ն աղքատ է, իսկ 4.6%-ը` ծայրահեղ աղքատ:
Ըստ “Աղքատությունը և սոցիալական պատկերը – 2015թ” վիճակագրական տվյալների
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…
Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում
Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ
Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները
«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է
Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.
«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով
Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով
2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ
«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»
Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում
«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»
«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…
Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»
«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով
Դիտումների քանակը` 3292