Ֆրանցիսկոս պապը կանանց դերակատարման մասին եկեղեցում, ընտանիքում և աշխատանքում….
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտնի է ժամանակակից աշխարհի ամենաարդիական հիմնախնդիրների շուրջ ունեցած իր առաջադեմ հայացքներով: Նա մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտնել է իր կարծիքը ` հարստության և աղքատության, արդարության և հավասարության, հասարակության մեջ կնոջ դերի, ամուսնության և իշխանության վերաբերյալ։
Նա դեմ է հղիության արհեստական ընդհատմանը և էվթանազիային, բայց պաշտպանում է արտամուսնական կապերից ծնված երեխաներին… Նա պարբերաբար հարցականի տակ է դնում կապիտալիզմի արդարությունը, քանի որ այն անհավասարություն է ստեղծում… Նա փորձում է խուսափել խրատական տոնից, և հայտնի է արտահայտությամբ. «Ո՞վ եմ ես, որ դատեմ»…
Ընդամենը մի քանի մեջբերում նրա վերջին մեկ տարվա իր ելույթներից, որ հասկանալի լինի Կաթոլիկ եկեղեցու հովվապետի դիրքորոշումը աշխատանքում, և ընտանիքում, սոցիալական և կրոնական կյանքում կանանց դերակատարման մասին:
«… Անհրաժեշտ է խթանել կանանց մասնակցությունը հասարակական կյանքում, աշխատանքում և այնտեղ, որտեղ կարևորագույն որոշումներ են ընդունվում՝ միաժամանակ պահպանելով իրենց ուրույն դերն ընտանիքում: Դուք չեք կարող թողնել կանանց առանց աջակցության՝ իրականացնելու համար այդ բեռը: Բոլոր հաստատությունները, այդ թվում եկեղեցին, պետք է ապահովեն, որ կանայք ունենան ընտրության ազատություն՝ հնարավորություն տալով նրանց իրագործել սոցիալական և կրոնական պարտավորվածություններն ընտանեկան կյանքի հետ ներդաշնակության մեջ»…
«Ինչու կանայք պետք է վաստակեն ավելի քիչ, քան տղամարդիկ: … Նրանք ունեն նույն իրավունքները: Քրիստոնյանները պետք է պայքարեն նման անհավասարւթյուն դեմ: Անհրաժեշտ է վերացնել կանանց և տղամարդկանց շախատավարձերի տարբերությաունների միջև առկա բացը»:
«Յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, որ պատրաստվում է անցնել պետական պաշտոնի, պետք է իրեն 2 հարց տա. «Արդյո՞ք ես իմ համաքաղաքացիներին սիրում եմ այնպես, որպեսզի ավելի լավ ծառայեմ նրանց: Եվ արդյո՞ք ես այնքան հեզ եմ, որպեսզի լսեմ յուրաքանչյուր կարծիք և ընտրեմ ճիշտ ճանապարհ»: Եթե Դուք պատրաստ չեք դրական պատասխանել այս հարցերին, ապա Ձեր ծառայությունն օգտակար չի լինի»:
«Կանանց անհրաժեշտ է ավելի շատ տեղ տալ եկեղեցական կյանքում, անհրաժեշտ է հաղթահարել այն կարծրատիպերը, ըստ որոնց տղամարդիկ և կանայք հակադրվում են միմյանց , անհրաժեշտ է ընդունել փոխլրացման և տարբերությունների մեջ հավասարության մոդելը»;
«Ժամանակն է , որ կանայք զգան իրենց ոչ որպես հյուրեր, այլ հանրային և եկեղեցական կյանքի լիարժեք մասնակիցներ: Այս հարցը անհետաձգելի է, հավասարության և տարբերությունների խնդրին պետք է մոտենալ գաղափարախոսական դիրքերից, քանի որ դա խանգարում է իրականության ադեկվատ ընկալմանը»:
«Արևմուտքում արդեն անցյալի գիրկն է անցել կնոջ ստորադասությունը ենթադրող սոցիալական մոդելը; Սակայն, այդ մոդելը դեռևս չի սպառել իր բացասական հետևանքները: Մենք նաև հաղթահարել ենք երկրորդ մոդելը, որը ենթադրում է զուտ մեխանիկական պարիտետ և բացարձակ հավասարություն: Այսպիսով, ձևավորվել է նոր մոդել – իրավահավասարության և տարբերությունների մեջ փոխլրացման մոդելը՝ կանանց ու տղամարդկանց փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ ճանաչման անհրաժեշտության վրա. մեկն անհրաժեշտ է մյուսին և հակառակը: Միայն այդ դեպքում անձը կարող է ամբողջապես իրացվել»….
Այս դիրքորորշումներից շատերը հնչեցվել են անցյալ տարի Վատիկանում տեղի ունեցած «Կանանց մշակույթները. հավասարության եւ տարբերության միջեւ » համաժողովի ընթացքում Ֆրանցիսկոս պապի ելույթում:
Իսկ այս տարվա մայիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է հանձնախումբ ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրվելու հնարավորության հարցը:
«Ֆրանցիսկոս պապն ընդունել է կանանց կրոնական կազմակերպությունների 900 ղեկավարների ամբողջ աշխարհից: Կին սարկավագների և այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին հարցերին պապը պատասխանել է անկեղծորեն․
«Եկեղեցու համար օգտակար կլինի այդ հարցի պարզաբանումը: Ես համաձայն եմ: Ես կբանակցեմ, կպարզեմ, թե ինչ հնարավոր կլինի անել դրա համար»,- գրել է իտալական La Repubblica թերթը: «Հռոմի պապի ինքնաբուխ պատասխանն այսօր բացում է նոր հնարավորությունների աշխարհ», – մեկնաբանում է թերթի թղթակիցը, նշելով, որ սարկավագներն ամենացածր աստիճանն են սրբազան հիերարխիայում:
Նրանք կարող են քարոզ կարդալ, դասավանդել, նաև մասնակցել մի շարք արարողությունների, օրինակ՝ հուղարկավորության կամ հարսանեկան ծեսերի: Սարկավագները եպիսկոպոսներին և քահանաներին օգնում են պատարագների ժամանակ, սակայն ինքնուրույն վարել քրիստոնեական հավաքը և խորհուրդներ իրականացնել չեն կարող:
Այս պահի դրությամբ՝ կաթոլիկ եկեղեցում միայն տղամարդիկ կարող են քահանա կամ սարկավագ լինել, ընդ որում՝ քահանաները պետք է հետևեն կուսակրոնության կանոններին, իսկ սարկավագները կարող են ամուսնանալ: Նրանք կարող են իրականացնել որոշ խորհուրդներ՝ մկրտություն, պսակադրություն, ինչպես նաև քարոզել եկեղեցում, բայց չեն կարող օրհնել հացն և գինին:
Ինչպես նշել Է BBC-ն, Պապի խոսքը չի նշանակում, թե Վատիկանը պաշտոնապես հայտարարել է այս հարցը քննարկելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, այն վկայում Է Ֆրանցիսկոս Պապի պատրաստակամությունը՝ քննարկելու եկեղեցում կնոջ դերի հարցը:
Նույն կարծիքին է La Repubblica թերթը, որը գրել է. «Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է, որ կանայք ձեռք բերեն ավելի կարևոր դեր եկեղեցում: Խոսքը ոչ թե ֆեմինիզմի մասին է, այլ բոլոր մկրտվածների իրավունքի մասին՝ տղամարդկանց և կանանց»:
Եվս մեկ նորարարություն Ֆրանցիսկոս Պապի կողմից, այն տեղի է ունեցել այս տարի Սուրբ Զատիկի կապակցությամբ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այցելել է Հռոմի մերձակայքում գտնվող փախստականների ճամբար, որտեղ,Aljazeera լրատվական կայքի փոխանցմամբ, լվացել և համբուրել է փախստականների ոտքերը, ընդ որում ոչ միայն կաթոլիկների, այլ նաև մուսուլմանների:
Հռոմի Պապի մասնակցությամբ ավանդաբար կատարվող ատնալվայի արարողությունը կաթոլիկ եկեղեցու ծառայության յուրահատուկ դրսևորումներից մեկն է: Եթե նախկինում այս արարողությանը մասնակցելու համար ընտրվում էր 12 տղամարդ, որոնք խորհրդանշում էին Հիսուսի 12 առաքյալներին, ապա այս տարի՝ Ֆրանցիսկոս Պապի ջանքերով, կարգը փոխվել է և արարողությանը մասնակցել են 8 տղամարդ և 4 կին:
Ըստ միջազգային մամուլի հարապարակումների
Կարդացեք նաեւ թեմայի շուրջ.
Ֆրանցիսկոս պապի 7 թևավոր խոսքերը
Դիտումների քանակը` 3843