Զարուհի Փոստանջյան. «Կմիանամ ցանկացած առաջարկին, որ բարելավման հնարավորություն է ստեղծում»

«Ես կմիանամ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են կանանց քաղաքական մասնակցությունը   բարելավելու: Բայց չեմ կարծում, որ դրանով հնարավոր կլինի հարցը լուծել: Որովհետև լինելու են 13 ընտրատարածքներ, իսկ դա նշանակում է, որ որ այսպես կոչված  տարածքային կամ բաց  ցուցակներով ընտրությունները դե ֆակտո նման են  լինելու  մեծամասնական ընտրություններ: Իսկ նախորդ փորձից  բոլորս էլ գիտենք, որ «մեծամասնականի » դեպքում գրեթե բացառված է, որպեսզի կինը կարողանա մրցակցել տղամարդկանց հետ»,- WomenNet-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ  տարածքային ցուցակների առկայությունը  զգալիորեբ իջեցնելու է    ՀՀ Ընտրական օրենսգրքում  ամրագրված  գենդերային  քվոտայի արդյունավետությունը: 

 

Զարուհի Փոստանջյանի խոսքով, բաց ցուցակներով  նույնիսկ տղամարդիկ են իրար հետ դաժան մրցակցության մեջ մտնելու, որովհետև այն ռեսուրսների պարագայում, որ գործի է դնում   իշխանությունը օլիգարխիայի հետ միասին, այդ դաշտում  մրցակցել հնարավոր չէ: Պատգամավորը նկատեց, որ, ըստ էության,  Ընտրական օրենսգրքով ի սկզբանե անհավասար պայմաններ են սահմանվում, և  ամենամեծ խնդիրը նա է, որ տարածքային ցուցակներով  գրեթե բոլորը գալու են տղամարդիկ, այսինքն՝ 50 տոկոսն արդեն տղամարդկանց համար ապահովված է:

 

«Այստեղ է, որ մենք լուրջ խնդիր ենք ունենալու: Բայց ցանկացած առաջարկի, որ բարելավման հնարավորություն է ստեղծում, ես իհարկե կմիանամ»,- շեշտեց նա:

 

Հիշեցնենք, որ մայիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրվեց կուսակցությունների ցուցակներում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությունը, որը սակայն  կկիրառվի միայն 2022 թվականից: Իսկ մինչ այդ, մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի 25/75  հարաբերակցությունը: Այդուհանդերձ, Գենդերային թեմատիկ խումբը դիմել  է ԱԺ բոլոր խմբակցություններին, որպեսզի նրանք սատարեն  30/70 քվոտան 2017 թվականից կիրառելու  նախաձեռնությանը:

 

Ի դեպ,  Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ կիսո՞ւմ  է արդյոք տղամարդկանց կողմից  հաճախ  հնչեցվող  այն  կարծիքը, թե  կանայք իրենք չեն ուզում զբաղվել քաղաքականությամբ:

 

«Ես չեմ կարծում, թե կանայք չենք ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, ուղղակի մեր երկրում հնարավորություններ  չկան, որ նրանք կարողանան մասնակցել: Եթե պետական գերատեսչություններում մենք ունենք կանանց ներգրավվածության 60 տոկոսից ավելի, խոսքը ոչ որոշումներ կայացնող մակարդակի մասին է, ապա դա նշանակում է, որ մենք ունենք պատրաստված կանանց լուրջ բազա և ցանկությունն էլ նրանք, անշուշտ, ունեն: Պարզապես հնարավորություն չկա, որ նրանք կարողանան ճեղքեն այսպես կոչված «ապակյա առաստաղը»  ու հասնեն դեպի որոշումներ կայացնելու մակարդակ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը  արդարացված չէ »

Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»

Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Առաջարկվում է կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն, բայց … միայն 2022-ի ընտրություններում

Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին

«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

 

 

 

Դիտումների քանակը` 3692

Գլխավոր էջ