Աշխարհի ամենաազդեցիկ կանայք Ֆորբս հանդեսի ներկայացմամբ
Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ամենամյա վարկանիշը, որը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վարկանիշի գոյության ողջ պատմության ընթացքում Մերկելը դրանում հիշատակվել է 11 անգամ,
Երկրորդ տեղում Հիլարի Քլինթոնն է, որը պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Երրորդ տեղում ԱՄՆ-ի Ֆեդերալ պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենն է, չորրորդում՝ Մելինա Գեյթսը, որը գլխավորում է Bill&Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը:
2016 Power Women ցուցակում տեղ են գտել 100 կանայք աշխարհի 29 երկրներից, այդ թվում՝ կորպորացիաների 32 ղեկավարներ եւ պետությունների ու կառավարությունների 12 ղեկավարներ:
Վարկանիշի 11 ֆիգուրանտների կարողությունը գերազանցում է միլիարդ դոլարը: Այդ ցուցակում ներառվածները վերահսկում են մեկ տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական հոսքեր եւ ազդեցություն են գործում աշխարհի 3,6 մլրդ մարդկանց կյանքի վրա:
Forbes-ի այս տարվա վարկանիշի մասնակիցների միջին տարիքը 57 է: Ամենաերիտասարդը Yahoo-ի 41-ամյա գործադիր տնօրեն Մարիսա Մայերն է, ամենատարեցը՝ Մեծ Բրիտանիայի 90-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
Ցուցակում գերիշխում են ամերիկուհիները, որոնք զբաղեցնում են 51 դիրք: Թվաքանակով երկրորդը Չինաստանի, ներառյալ Հոնկոնգի, ներկայացուցիչներն են, որոնց պատկանում է 9 տեղ: Նրանց թվում են՝ Alibaba ինտերնետ-հսկայի գործադիր տնօրեն Լյուսի Պենը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չանը:
Forbes-ի վարկանիշում ներկայացված բրիտանուհիների թիվն այս տարի կրկնապատկվել է եւ հասել 6-ի: Թագուհուց բացի, ցուցակում տեղ են գտել Անգլիայի Բանկի փոխնախագահ Նեմաթ Շաֆիկը, Guardian թերթի խմբագիր Քեթրին Վայները, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, Economist հանդեսի խմբագիր Զաննի Մինթոն Բեդոսը, ինչպես նաեւ Էլիզա Մենինգեմ Բուլլերը՝ Wellcome Trust-ի՝ աշխարհի խոշորագույն բարեգործական կազմակերպության նախագահը, որն զբաղվում է բժշկության ու առողջապահության բնագավառի հետազոտություններով:
Վարկանիշում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը երկրի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան է:Նա զբաղեցնումէ 56-րդ հորիզոնականը:
Ի դեպ, Wall street journal – ը տեսահոլովակ է ներկայացրել, որում առանձնացրել է Ֆորբս-ի ցուցակից հինգ կանանց, ովքեր ձեռնարկատեր կամ կորպորացիային ղեկավար չեն հանդիսանում:
Կարդացեք թեմայի շուրջ.
From Sheryl Sandberg To Beyonce: The 60 Richest, Most Successful Self-Made Women In America
Դիտումների քանակը` 3781