Սիրիայի խորհրդարանը կին է ղեկավարելու
Պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին է ընտրվել: 58-ամյա Խադիյա ալ-Աբբասը, ով աջակողմյան «Բաաս» կուսակցությունից է, ընտրվել է նոր խորհրդարանի առաջին նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում: Նրան այլընտրանք չի եղել:
Խորհրդարանի նորընտիր խոսնակը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է:
Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել ապրիլի 13-ին: Ընտրվել է 250 պատգամավոր, որից 200-ը Ազգային առաջընթաց ճակատից, այն ղեկավարվում է «Բաաս» կուսակցության կողմից: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Մասնակցությունը կազմել է 57.5 տոկոս:
Նշենք, որ Սիրիայի կանայք ընտրելու եւ ընտրվելու իրավունք են ստացել 1953 թ Սահմանադրությամբ: 1973-1977 թվականներին Սիրայի խորհրդարանի կազմում 186 պատգամավորներից միայն հինգն էին կանայք: 2012-2016 թ.թ. նրանց թիվը ավելացել էր. 250 պատգամավորներից 31-ն էին կին:
Դիտումների քանակը` 3516