Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)-ը այսօր հայտարարություն է  տարածել, որ  առաջիկա երեք տարիներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ  ջանքեր կգործադրեն ՝ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ, հայտնում  է  :
Գործընկերները համատեղ քայլեր կձեռնարկեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելիք երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժնի կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կուսումնասիրեն երեխաների կողմից դիմումների և բողոքների ստացման մեխանիզմը: Կմշակվեն 2016-2018թթ. երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու ընդհանուր ռազմավարությունը:

«Երեխաների իրավունքների հուսալի պաշտպանությունը մեր երկրի զարգացման կարևորագույն ռազմավարական ուղղություն է: Այդ նկատառումով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվելու է Երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին: Մենք պատրաստ ենք իրականացնել նախաձեռնողական աշխատանք՝ այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը նպաստելու համար:  Ընդ որում, այդ ընթացքում նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ դա դիտարկելով իրական արդյունքներ արձանագրելու կարևոր գրավական», – հատուկ միջոցառման ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ողջունում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման նախաձեռնությունը: Այն կարող է կենսական դեր ունենալ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հետագա զարգացման գործում՝ կապող օղակ հանդիսանալով ոլորտի դերակատարների միջև՝ առավել խոցելի երեխաների խնդիրները բարձրաձայնելու գործում», – ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Ռադոչայը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ջերմորեն շնորհավորում են բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և անհոգ մանկություն:

 

ՄԱԿ-ի մանակական գրասենյակ

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…

Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում

Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ

Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

ՅՈՒՆԻՍԵՖ. Ինչպես օգտագործել սփյուռքի և միգրանտների ներուժը առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու համար

«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով

Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով

2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ

«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»

Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում

«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»

«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…

Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»

«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով

Դիտումների քանակը` 3362

Գլխավոր էջ