Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն այն պատգամավորներից է, ում զարմացնում է, թե ինչու է կառավարությունը՝ ամրագրելով Ընտրական օրենսգրքով   կուսակցությունների ցուցակներում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությունը, այնուամենայնիվ հետաձգում այդ նորմի կիրարկումը մինչև 2022 թվական:  WomenNet-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ  ինքն ի սկզբանե  կողմնակից էր, որպեսզի Ընտրական օրենսգրքում  սեռերի   30/70  համամասնությունն  ամրագրվի  և  ուժի մեջ մտնի  անմիջապես՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից:

 

«Այդ առաջարկությունս ևս մեկ անգամ ներկայացնելու եմ արդեն օրենսդրական փոփոխության տեսքով, քանի որ Ընտրական օրենսգիրքն այսօր ընդունվեց Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, այսինքն դրանում փոփոխությունները պետք է առանձին  նախագծով տեղի ունենան»,- նշեց նա:

 

Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման առաջինից երկրորդ ընթերցում ընկած ռեժիմում հանդես էր եկել առաջարկով, որի իմաստը հենց նրանում էր, որպեսզի 2017 թվականից 30/70 քվոտան գործի և հիմա չի հասկանում հետաձգման տրամաբանությունը, որով դա 2022 թվականից միայն  գործի:

 

«Ո՞րն է այդ վերապահման իմաստը, ի՞նչն է խանգարում , որ  այդ դրույթը   անմիջապես ուժի մեջ մտնի: Իրականում  որևէ հստակ հիմնավորում մինչ այս պահը չի հնչեցվել , պարզ չէ,  թե ինչն է պատճառը , որ նշված նորմը պետք է գործի 6 տարի հետո միայն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հույս ունի այդ հիմնավորումները կլսի, երբ ԱԺ-ին ներկայացնի իր օրենսդրական նախաձեռնությունը, որով կպահանջի, որպեսզի 30/70 համամասնությունը գործի արդեն այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

Նշենք, որ մայիսի 25-ին Ազգային ժողովը 102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ  ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ։ Քվեարկությունից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց.  «Մենք թեև ներկայացնում ենք այսօր Ընտրական օրենսգիրքը վերջնական ընդունման, բայց պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը,  որ եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաև արտահերթ նստաշրջան կամ նիստ և ներկայացնելու առաջարկություններ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Առաջարկվում է կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն, բայց … միայն 2022-ի ընտրություններում

Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին

«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 4405

Գլխավոր էջ