«Քա´յլ արա» դեպի բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների աջակցություն

 

 

 

Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցը (Women against Violence Europe) սկսում է մայիսի 25-ին  «Քա´յլ արա» արշավը (Step up! Campaign), որն ուղղված է  բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների աջակցություն և պաշտպանություն ստանալու  իրավունքների ապահովմանը: Այս մասին է տեղեկացնում   «Կանանց իրավունքների կենտրոն» հայաստանյան ՀԿ-ն ՝  կո´չ  անելով  միանալ արշավին եւ նշելով, որ կանանց նկատմամբ բռնությունը համընդհանուր խնդիր է :

 

Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի եւ  Կանանց իրավունքների կենտրոնի համատեղ հաղորդագության մեջ, մասնավորապես,  ասված է.

 

Առաջիկա երկու տարիների ընթացքում Ցանցի անդամները խթանելու են Եվրոպայում բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունքները: Մարդու իրավունքերից ամենաշատը ոտնահարվում են կանանց և աղջիկների իրավունքները, ինչը կարող է ճակատագրական լինել, օրինակ` 2012 թվականին Եվրոպայում կանանց սպանությունների 47%-ը իրականացվել է զուգընկերոջ կամ ընտանիքի որևէ անդամի կողմից:

 

«Եվրոպայի շատ երկրներում մասնագիտացված աջակցության ծառայությունների ոլորտում ներդրումների զգալի պակաս կա, ինչի հետևանքով էլ կանայք չեն կարողանում դիմել համապատասխան օգնության: Մենք կո´չ ենք անում Եվրոպական Միության իշխանություններին, ազգային կառավարություններին և հասարակության այլ շահագրգռված կողմերին ՔԱՅԼԵ˜Ր ձեռնարկել կանանց նկատմամբ  բռնությունը դադարեցնելու համար», – նշում է  Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի նախագահ Ռոզա Լոգարը:

 

Համապատասխան աջակցության ոլորտներում ներդումները պետք է նպաստեն  տուժողի նկատմամբ լայնատարած մեղադրանքների նվազեցմանը, ինչպես նաև չբարձրաձայնված դեպքերի բացահայտմանը: Շատ պետություններում բռնություններն արգելված են, սակայն իրականում շարունակվում են կիրառվել, և կանայք, այլընտրանք չունենալով, շարունակում են հադուրժել դրանք: Այդ շարունակական բռնությունների հետևանքները կրում ենք բոլորս: Աջակցող ծառայությունները կենսական նշանակություն ունեն կանանց և նրանց երեխաներին ապահովություն, ուժեղանալու հնարավորություն ընձեռելու և բռնությունից ազատ ապրելու համար:

 

Ուստի կո´չ ենք անում Եվրոպական հանրությանը քայլեր ձեռնարկել այնպիսի մասնագիտացված ծառայություններ ապահովելու համար, որոնք կբխեն կանանց  իրավունքների պաշտպանության շահերից և կբերեն փոփոխությունների

 

 

Փաստեր, որոնք վկայում են մասնագիտացված ծառայությունների քիչ հասանելիության մասին (Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի Հաշվետվություն, 2015թ.)

 

  • 46 Եվրոպական  երկրներից միայն 15-ում են առկա անվճար, շուրջօրյա Թեժ գծեր
  • Եվրոպայի, մասնավորապես, 2004 թվականից հետո Եվրոպական Միությանն անդամագրված պետություններում, ավելի քան 47.000 տեղի պակաս կա կանանց ապաստարաններում` համաձայն Եվրոպայի խորհրդի չափանիշների
  • Շատ երկրներում բացակայում են աջակցման կենտրոններ բռնաբարությունից և այլ սեռական բռնություններից տուժած կանանց և աղջիկների համար
  • Մասնագիտացված ծառայությունների հասանելիությունը խոչընդոտված է շատ կանանց համար, այդ թվում նաև սևամորթ, էթնիկ փոքրամասնության պատկանող, հաշմանդամություն ունեցող, ներգաղթյալ, ինչպես նաև փաստաթղթեր չունեցող, տարեց և ԼԳԲՏ կանանց համար:

 

Կանանց իրավունքների կենտրոնի տվյալներով 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Թեժ գծով գրանցվել է 1610 զանգ, որից 1094 եղել են ընտանեկան բռնության: Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոնի այցերի թիվը կազմել է 620:

 

2015թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Կանանց իրավունքների կենտրոնի 7 մարզային ճգնաժամային կենտրոնները ստացել են 1148 զանգ, որից ընտանեկան բռնության զանգերը եղել են 816: Ճգնաժամային կենտրոնների այցերը եղել են 675:

 

Այս հաղորդագրությամբ Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցը և Կանանց իրավունքների կենտրոնը կո´չ են անում տեղական և եվրոպական մակարդակներում որոշում կայացնող մարմիններին

  • ակտիվորեն աջակցել բռնության ենթարկված կանանց պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացին;
  • նպաստել ԲՈԼՈՐ կանանց և նրանց երեխաների համար մասնագիտացված աջակցության ծառայությունների բարելավմանը;
  • ընդլայնել Եվրոպայում կանանց համար մասնագիտացված ծառայությունների հասանելիությունը (մասնավորապես թեժ գծերի, ճգնաժամային կենտրոնների և ապաստարանների թիվը)
  • բարելավել այն աջակցող ծառայությունների որակը, որոնք լավագույնս տրամադրվում են իրենց աշխատանքը կանանց հիմնախնդիրների վրա կենտրոնացրած` անկախ կանանց կազմակերպությունների կողմից:

 

Հայաստանում “Ընտանեկան բռնության կանխարգելման մասին” օրենքը դեռևս ընդունված չէ, իսկ ընտանեկան բռնության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններից մի քանիսն են մասնագիտացված աջակցություն  տրամադրում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին առանց որևէ ֆինանսական աջակցություն պետության կողմից: Հարկ է նշել նաև, որ բռնության ենթարկված կանայք բազմաթիվ խնդիրների լուծելու կարիք ունեն, այդ թվում սոցիալական և տնտեսական:

 

Քանի որ ընտանեկան բռնությունը կանանց և նրանց երեխաների նկատմամբ համընդհանուր խնդիր է, ուստի «Քա´յլ արա» արշավը կոչ է Հայաստանում պետական մարմիններին և պաշտոնյաներին, միջազգային և տեղական կազմակերպություններին, հասարակության բոլոր անդամներին.

 

«Քայլե˜ր ձեռնարկել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար»

 

Միացե˜ք «Քա´յլ արա» արշավին և համագործակցեք կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար:

 

Դիտեք Եվրոպայի հասարակական կազմակերպությունների տեսաուղերձն այստեղ

 

Կանտակտային անձ Հայաստանում ,  Կանանց իրավունքների կենտրոնի գրասենյակում.

Սուսաննա Վարդանյան wrcarm@arminco.com կամ Քրիստինա Պետրոսյան assistant@wrcorg.am.

 

Դիտումների քանակը` 4273

Գլխավոր էջ