Կին դեսպանների թիվն ավելացավ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 17-ի հրամանագրով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):

 

ԱԳՆհրապարակած տվյալների  համաձայն, Վիկտորիա Բաղդասարյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին:  Նորանշանակ դեսպանըսովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում (1994 թ.), Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատում (1996 թ.), Սորբոնի համալսարանում՝ բիզնեսի իրավունք/միջազգային իրավունք մասնագիտացմամբ (2000թ.), Վերսալի փաստաբանների դպրոցում (2002թ.):
2000-2005 թթ. որպես փաստաբան աշխատել է Deloitte & Touche ընկերությունում: 2006-2016 թթ. Accor խմբում (ներկայում՝ Edenred) զբաղեցրել է միջազգային զարգացման տնօրենի պաշտոնը: Տիրապետում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:  Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է:

 

Վիկտորիա Բաղդասարյանը չորրորդ կին դեսպանն է:  ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից WomenNet.am-ին հայտնեցին, որ Հայաստանի հանրապետությունն արտերկրում ունի մոտ  60 դիվանագիտական ներկայացուցչություններ  (90 երկրներում)  ու  այս պահին կին դեսպաններ են նշանակված Նիդերլանդներում, Վիետնամում և Ինդոնեզիայում:

 

  • Ձյունիկ Աղաջանյանը  Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2011 թ. փետրվարի 8-ին, մինչ այդ՝   2010-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական 0 թթ. ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 2007-2011 թթ. Կանանց հարցերով խորհրդի անդամ, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ-ում մարդականց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար: Նա ամուսնացած չէ:

 

  • Ռաիսա Վարդանյանը   Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել  ՀՀ Նախագահի 2013 թ. հուլիսի 16-ի հրամանագրով: Նա Քաղաքական գիտությունների թեկնածու: Հակամարտությունների կարգավորման և միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում: Երկու որդի ունի:

  • Աննա Աղաջանյանը Ինդոնեզիայում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով: Ամուսնացած է: Մոտ երկու ամիս առաջ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Աննա Աղաջանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը’ Ջակարտա):

 

Կին դիվանագետներից առավել հարուստ ճանապարհ էր անցել Կարինե Ղազինյանը: Նա հակարծամահ եղավ  2012 դեկտեմբերի 6-ին: Կ. Ղազինյանը որպես արտակարգ և լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2956

Գլխավոր էջ