«Ինձ միշտ հարցնում էին, չե՞ս վախենում այդքան երեխա բերելուց…, իսկ ինչի՞ պետք է վախենամ»

«Հայաստանում ծնելիության անկումը, արտագաղթն ու սոցիալ-տնտեսական  անմխիթար վիճակը կարող են  ճակատագրական  լինել  մեր  երկրի  համար: Միայն այս  իրողությունը պետք է  ստիպի մեր կառավարությանը ընդունել  բազմազավակությունը  խրախուսող  օրենք, որպեսզի Հայաստանը ձերբազատվի ժողովրդագրական ճգնաժամի վտանգից», – ասում է  6 երեխաների մայր Նունե Գևորգյանը:

 

23 տարի առաջ առաջնեկի` Գևորգի  ծնունդը երիտասարդ  ամուսինների կյանքը լցրերց լույսով ու ջերմությամբ: Հաջորդ  տարի  ծնվեց Հռիփսիմեն, 2001 թվականին` Էլինան: Դե,  ինչ, ընտանիքն արդեն   կարելի էր համարել  մեծ, կարելի էր  բավարարվել երեք երեխայով, հատկապես, որ բնակարանային  պայմանները սուղ էին: Սակայն ամուսինները համոզված են, իրենց  ընտանիքը չէր կարող լիարժեք համարվել առանց Անիի, Դերենիկի ու հատկապես փոքրիկ Արևիկի, ում  ծնունդը հիրավի արեգակի նման  ջերմացնում է այսօր էլ  բնակարանային լիարժեք  պայմանների կարոտ օջախին: Բազմանդամ  ընտանիքի հոգսը երիտասարդ ծնողների հետ կիսում են  Նունեի սկեսրայրն ու սկեսուրը, ում սերն ու հոգատարությունն ամրապնդում են այս  մեծ ընտանիքի հիմնասյուները:

 

Ընտանեկան  բյուջեի հիմնական աղբյուրը ամուսնու, սկեսրայրի ու սկեսրոջ աշխատավարձն է, որի խելամիտ կառավարման  շնորհիվ բազմանդամ  ընտանիքին  հաջողվում է  խուսափել շատերի նման պարտքերի մեջ խորասուզվելուց: Զուսպ և համեստ կենցաղով ապրող  ընտանիքը գոհանում է  եղածով: «Կարևորն այն է, որ  ընտանիքի  բոլոր անդամները  լինեն առողջ, նաեւ  փոխադարձ  սերն ու հացը կա, դա է   կարևորը : Ինձ  միշտ ասում էին,  չե՞ս  վախենում այդքան  երեխա բերելուց: Իսկ  ինչո՞ւ  վախենայի, ամեն  երեխան  իր հետ հաջողություն է  բերում, մի՞թե  վատ է: Նեղության դեպքում Աստված  միշտ մի դուռ  բացում է, և հետո ես  երեւի օրինակ եմ   բոլոր նրանց համար, ովքեր  վախենում ու փորձում են հրաժարվել երեխայից», -ասում է  Նունեն:

 

Եթե  ընտանիքում իշխում է միմյանց  հանդեպ  հարգալից  վերաբերմունք, իսկ երեխաների դաստիարակությունը ճիշտ ուղու վրա է, ապա  նման  ընտանիքում երեխաները պահանջկոտ չեն լինում,  ինչպես Նունեի  ընտանիքում, նրանք գիտակցում են, որ  հարկավոր է ցանկությունների հարցում չափավոր, իսկ  միմյանց  հանդեպ զիջող ու կամեցող լինել:

 

 

Այդուհանդերձ բազմազավակ  ընտանիքում  խնդիրներն ավելի քան  շատ են, սոցիալական, կրթական, առողջապահական, եւ  առանց   պետության աջակցության դրանք  անհնար է լուծել: Նունեն ամուսնու`Արմեն Գևորգյանի հետ դեռ  2003 թվականից  պայքարում է, որպեսզի ՀՀ  կառավարությունն ընդունի «Բազմազավակ  ընտանիքների սոցիալական  պաշտպանության մասին»  օրենք:

 

Այս  հարցով  կառավարությանն ուղղված մեր դիմումին տրվեց բոլորովին այլ`անապահով  ընտանիքների կարգավիճակին վերաբերող  պատասխան: Իսկ  ինչո՞ւ  4 և ավելի երեխաներ ունեցող  ծնողը չունենա որոշակի իրավունքեր / կրթական  և առողջապահական ոլորտներում զեղչեր սահմանել,  կիսով  չափ կրճատել  կոմունալ վճարները և այլն/: Սոցիալական  խնդիրներով զբաղվող պաշտոնյաները կարծես  խոսքները մեկ արած, որպես  լուծման  տարբերակ առաջարկում են  դիմել «Փարոս» աղքատության ծրագրին,  ինչն , անկեղծ ասած, վիրավորական է: Եղել են դեպքեր, երբ անգամ  վիրավորել են  կանանց, ասելով`ձեզ ո՞վ էր խնդրել այդքան երեխա ունենալ: Բազմազավակ ընտանիքներն ուզում են ապրել արժանապատիվ կյանքով», – ասում է Նունեն:

 

 

Ի դեպ,  օրեր առաջ ԱԺ առողջապահության, մայրության և  մանկության և ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած Հայաստանի  ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի քննարկմանը ամուսնու  հետ հրավիրված էր նաև Նունեն:

 

-Ես միշտ ցանկացել եմ ունենալ  մեծ ընտանիք,  դա նույնպես  առաքելություն է: Պետությունն  ինչո՞վ է  հզոր, բնականաբար իր տնտեսությունն ու անվտանգությունն ապահովող ընտանիքով, իր զինվորով, առողջ ու  խելացի երիտասարդությամբ: Եվ, ուրեմն, պետությունն ու քաղաքացին մեկմեկու հանդեպ պարտավորություն ունեն,-համոզված է Նունեն:

 

Անուշ Ներսիսյան

 

Հ.Գ.  Նշենք, որ այսօրվա դրությամբ երկրում կա 15 000 բազմազավակ ընտանիք, որոնցից 800 նպաստ են ստանում: ՀՀ ԱՎԾ վերջին տվյալներով, այսօր   Հայաստանում տնային տնտեսությունների միայն 5,4 տոկոսը ունի 3 երեխա,  0.8 տոկոսը՝   4 երեխա եւ միայն  0.2 տոկոսը՝  հինգ եւ ավելի երեխա: Ընդ որում,  մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.8 անգամ ավելի բարձր ռիսկ (54.9%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (30.0%):

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Ի՞նչ է ակնկալում հայ ընտանիքը պետությունից

«Ինձ միշտ հարցնում էին, չե՞ս վախենում այդքան երեխա բերելուց…, իսկ ինչի՞ պետք է վախենամ»

Հայաստանում 3500 երեխա ապրում է ընտանիքից առանձնացված

Միգրացիան՝ ամուսնալուծության հիմնական պատճառ

Ընտանիքի միջազգային օր. «Ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

Դիտումների քանակը` 2831

Գլխավոր էջ