Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը
Ինչպիսի առաջարկներ են արվել ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ եւ ովքե՞ր են հանդես եկել այդ առաջարկներով: WomenNet.am- ը փորձել է պարզել այս հարցը՝ ուսումնասիրելով նախագծին կից ամփոփաթերթը:
Ինչպես նշվեց այսօր Ազգային ժողովում մեկնարկած օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ընդհանուր թվով մոտ 260 առաջարկ է արվել: Նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում երեւում է այդ առաջարկների մի մասն միայն: Դրանցից վեցը վերաբերվում էր կուսակցությունների ցուցակներում սեռերի համամասնությունը բարձրացնելուն: Այդ առաջարկներով հանդես են եկել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Կարինե Աճեմյանը, Էդմոն Մարուքյանը, ինչպես նաեւ ՀՀ Կառավարությունը: Ի դեպ, հենց Կառավարությունն է , մի կողմից առաջարկել բարձրացնել կուսակցությունների ցուցակներում սեռերի համամասնությունը մինչեւ 30/70 , մյուս կողմից՝ հետաձգել կանանց համար «ավելի լավ ապագան» մինչեւ 2022 թվականը:
Ի դեպ, կանանց ներկայացվածության մասով բոլոր առաջարկներն ընդունված են նույն բացատրությամբ՝ «Նախագծում ուրվագծվել է այս մոտեցման աստիճանական իրացմանն հնարավորությունը»: Նշենք, որ աստիճանական իրացման այս թեզը նախորդ 20 տարվա ընթացքում իրեն չի արդարացրել. Ազգային Ժողովի հինգ գումարումների ընթացքում կանանց թիվը աճել է միայն 4 տոկոսով: Նման տեմպերով առաջ շարժվելու դեպքում հավասարության կահասնենք առնվազն 200 տարի հետո…
Ներկայացնում ենք արված առաջարկներն ըստ ամփոփաթերթի.
Կարինե Աճեմյան / ՀՀԿ խմբակցություն.
– Առաջարկում եմ նՆախագծի 100-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության` «արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից» բառերը փոխարինել «արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից» բառերով…
Եզրակացություն.
Նախագծում ուրվագծվել է այս մոտեցման աստիճանական իրացմանն հնարավորությունը
Էդմոն Մարուքյան/ անկախ պատգամավոր
Առաջարկում եմ Նախագծի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերում, ինչպես նաև 130-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությունում «75» թիվը փոխարինել «70» թվով, ինչով կուսակցությունների նախընտրական ցուցակներում կանանց մասնակցությունը կկազմի առնվազն 30%:
Եզրակացություն.
Նախագծով ուրվագծվել են մասնակիորեն մոտեցման աստիճանական իրացմանն ուղղված կարգավորումներ:
Էլինար Վարդանյան/ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի 83-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ կետերով ամրագրված դրույթների փոխարեն ամրագրել հետևյալ ձևակերպումները` «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին երկու տեղերը հատկացնել տարբեր սեռի ներկայացուցիչների և այնուհետև 3-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Կետ 9. « Ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է մասնակիորեն մոտեցման աստիճանական իրացմանն հնարավորությունը: գերազանցի 70 տոկոսը:
2.Նախատեսել մեխանիզմներ, որոնք երաշխավորում են ժամանակավոր հատուկ միջոցների (քվոտայի) պահպանումը ընտրական գործընթացի բոլոր փուլերում և դե ֆակտո ընտրված մարմնում (խորհրդարանում և համամասնական ընտրությունների միջոցով ձևավորվող քաղաքային ավագանիներում), մասնավորապես, ամրագրելով ՀՀ ընտրական օրենսգրքում կամ նախատեսելով այլ ընթացակարգերով հետևյալ դրույթը. «Կուսակցությունների ցուցակներում ավելի պակաս ներկայացված սեռի թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված ավելի պակաս ներկայացված սեռի հաջորդ թեկնածուն»։
Եզրակացություն.
Նախագծում նախատեսվել են սեռերի հավասար ներկայացվածությանն ուղղված որոշ կարգավորումներ և նոր լուծումներ:
Փոփոխության ենթարկել նախագծի 129-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված դրույթը: Տվյալ նորմի փոխարեն ամրագրել հետևյալ ձևակերպումը` «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին երկու տեղերը հատկացնել տարբեր սեռի ներկայացուցիչների և այնուհետև 3-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:
Եզրակացություն.
Նախագծում ուրվագծվել է այս մոտեցման աստիճանական իրացմանն հնարավորությունը:
ՀՀ Կառավարություն
Նախագծի 83-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրել և շարադրել հետևյալ բովանդակույթյամբ.
4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
Եզրակացություն.
Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
Նախագծի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «12.», «14.», «15.», «16.» մասերով.
12. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենսգրքին:
14. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու , Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:
15. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը` նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե այդպիսինը կա:
16. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Երևանի, Գյումրու , Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության, (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը` նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե այդպիսինը կա:
Եզրակացություն.
Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
ՀՀ Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծն այստեղ
Գենդերային թեմատիկ խմբի առաջակներն այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 3263