Բրիտանուհին բարձրակրունկ կոշիկ չհագնելու պատճառով կորցրել է աշխատանքը
Լոնդոնի բնակչուհուն խնդրել են ազատել աշխատանքային սեղանը՝ բարձրակրունկ կոշիկ հագնելուց հրաժարվելու համար: Այս մասին գրում է The Mirror-ը: Հիշեցնենք, որ պարբերականը օրերս անդրադարձ էր կատարել Մոսկվայում Մեծ հայրենական պատերազմի 71-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցած կին զինվորականների հագուստին՝ անվանելով այն սեքսիստական:
PricewaterhouseCoopers (PwC) հայտնի աուդիտորական ընկերության ընդունարանում որպես քարտուղար աշխատող Նիկոլա Թորփի խոսքով, իրեն ասել են, որ պետք է առնվազն 5 սմ բարձրությամբ կրունկով կոշիկ հագնի: Երբ 27-ամյա կինը վրդովվել է՝ հայտարարելով, որ այդ պահանջը խտրականության դրեւորում է, քանի որ իր տղամարդ գործընկերներին թույլատրված է հարթ ներբանով կոշիկ հագնել, նրան ծաղրել են: Երիտասարդ կնոջն առաջարկել են գնալ մոտակա խանութ եւ նոր կոշիկ գնել, բայց նա հրաժարվել է: Ադյունքում նրան հեռացրել են աշխատանքից դրես-կոդը խախտելու համար, ինչպես նաեւ չեն վճարել աշխատավարձը:
Նիկոլա Թորփը Parliament.uk կայքում հանրագիր է հրապարակել՝ կոչ անելով գործատուներին արգելել աշխատակցուհիներին ստիպել բարձրակրունկ կոշիկ հագնել: Եթե առաջարկը 100 հազար ստորագրություն հավաքի, այն կքննարկեն խորհրդարանում:
Կարդացեք թեմայի շուրջ.
Ոչ բարձրակրունկների՞ն. Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ է անցել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով
Կաննի կինոփառատոնում արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը
Դիտումների քանակը` 4442