Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Այսպիսի կարծիք հայտնեց  WomenNet-ի հետ զրույցում  ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը՝ ներկայացնելով իր դիրքորոշումը Ընտրական նոր օրենսգրքի նախագծով  նախատեսված տարածքային կամ բաց ցուցակներով կանանց ընտրվելու շանսերը.  

 

« Դատելով այն մեխանիզմներից, որ նախատեսում է Ընտրական օրենսգիրքը, կարելի է ընթադրել, որ կանանց ներկայացվածությունը հաջորդ խորհրդարանում առավել քիչ է լինելու: Կարծում եմ` տարածքային կամ բաց ընտրացուցակների կիրառման արդյունքում կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է: Չայած այդ ցուցակներում էլ կանայք ընդգրկված կլինեն, բայց թերահավատորեն եմ վերաբերվում այն հանգամանքին, որ այդ կանանցից որևէ մեկը կստանա բավարար թվով ձայներ` հաշվի առնելով մեր երկրում գոյություն ունեցող ոչ կատարյալ, մտահոգիչ ընտրական համակարգը: Պետք է նշեմ, որ այս մտահոգություններն ունեն նաեւ կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները, ովքեր առաջարկությունների փաթեթ  են ներկայացնել Ազգային ժողով»:

 

Նշենք, որ  ՀՀ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ  Ազգային ժողովի ամբիոնից  իր ելույթում Էլինար Վարդանյանը  ասել է , որ համամասնական  բաց  ցուցակներով մոդելն, իր կարծիքով,  թաքնված  մեծամասնական համակարգն է  իր բոլոր թերություններով հանդերձ…  Թերություններից մեկն էլ այն է , որ, ինչպես ցույց  է տալիս փորձը,  կանանց համար այս  համակարգով ընտրվելու հավանականությունը շատ  ցածր է: Նշենք, որ վերջին երկու ընտրությունների արդյունքում  մեծամասնական համակարգով  ընտրվելու հավանակությունը  չի գերազանցել մեկ-երկու  պատգամավոր դարձած կին թեկնածուների… Կանայք, ըստ էության, անմրցունակ են այդ համակարգում, քանի որ, իրենց իսկ պատկերավոր արտահայտությամբ, մեծամասնականը՝ « գլադիատորների կռիվ է», այն էլ առանց կանոնների… Էլինար Վարդանյանի համոզմամբ, տարածքային բաց ցուցակներով ընտրություններն էլ ընթանալու այդ նույն կերպով….

 

 

Հիշեցնենք, որ վերլուծելով փակ և բաց համամասնական ցուցակներով կանանց ընտրվելու շանսերը` Վենետիկի փորձագետները նշել են , որ փակ ցուցակների պարագայում ամեն ինչ կախված է կուսակցություններից. «Եթե կուսակցություններն ընդգրկում են կանանց ցուցակի առաջնային դիրքերում, ապա կանանց ներկայացվածությունն ընտրված մարմնում դրա շնորհիվ էականորեն բարձրանում է: Եթե նրանք հրաժարվում են դա անելուց, ապա կա հավանականություն, որ կանայք կլինեն թերի ներկայացված խորհրդարանում»,- փաստում  են փորձագետները: Ինչ վերաբերում է բաց կամ ազատ ցուցակներին, ապա, ըստ փորձագետների,  ընտրողները պարտադիր չէ, որ ընտրեն երկու սեռի թեկնածուների, ընդհակառակը, բաց ցուցակները կարող են նպաստավոր լինել հայտնի թեկնածու տղամարդկանց համար. այսպիսով, դա ստեղծում է վտանգ, որ բաց ցուցակների ներդրումը կարող է հանգեցնել ավելի քիչ թվով կանանց  ընտրության… Ըստ էության, այս փաստն,ընդունում են նաեւ  ՀՀ  Ընտրական օրենսգրքի նախագիծն ներկայացնելու ժամանակ  ՀՀ  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  Դավիթ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, որ   25/75 համամասնությունն ուժի մեջ է նաեւ տարածքային ցուցակների համար…

 

«Սակայն  այս դեպքում վերջին խոսքն ընտրողինն է եւ  հնարավոր է այնպիսի իրավիճակ , որ տարածքային  ցուցակով ոչ մի կին չընտրվի: Նման  դեպքում՝  հաշվի առնելով,   որ մանդատները բաշխվում են համապետական եւ տարածքային ցուցակների հիման վրա 50/50 հարաբերակցությամբ,  վտանգ կա, որ  կանանց ներկայացվածությունն ընտրված Ազգային ժողովում կարող է իջնել  12,5 տոկոսի , այսինքն լինի  կրկնակի ցածր, քան նախատեսված քվոտան, ասել է նա…

 

Նման սցենարից   խուսափելու նպատակով,  Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, նախագծում երկու կարեւոր նորամուծություն է արված:  Նախ,  Ազգային ժողովում չի կարող ձեւավորվել խմբակցություն, որը կազմված լինի միայն մի սեռի ներկայացուցիչներից:  Մանդատների տրամադրման կարգը այս առումով ենթոադրում է, որ  «եթե կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե այդպիսինը կա»:  Դավիթ Հարությունյանի խոսքով, նաեւ  կնոջ մանդատից հրաժարվելու դեպքում նախատեսվում է, որ  նրա մանդատը  կփոխանցվի ցուցակով հաջորդ կնոջը: Տղամարդկանց մանդատից հրաժարվելու դեպքում մանադատը փոխանցվում է ցուցակով հաջորդ թեկնածուին՝ անկախ սեռից; Նշենք սական, որ նույնիսկայս մեխանիզմների առկայության պարագայում  տարածքային ցուցակներով  կանանց ընտրվելու շանսերը  չեն մեծանում…

 

Լուսանակարը՝ «Հավասար» քարոզարշավի ցուցահանդեսից

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Կանայք կուսակցությունների ընտրական ցուցակներում. ինչպիսի կարծիք ունեն երիտասարդները

«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 5223

Գլխավոր էջ