Կանայք կուսակցությունների ընտրական ցուցակներում. ինչպիսի կարծիք ունեն երիտասարդները

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ այս օրերին ընթացող բուռն քննարկումներից անմասն չեն մնում նաև քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները: WomenNet.am –ը  փորձեց պարզել նրանց տեսակետները Ընտրական օրենսգրքի այն դրույթների և առաջարկների վերաբերյալ, որոնք կարգավորում են կանանց ներկայացվածությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում և Ազգային ժողովում: Խոսքը, մասնավորապես, կուսակցությունների ցուցակներում ընդգրկվող կանանց թվի, ինչպես նաև ինքնաբացարկների մասին է: 

 

 

Հայկ Թորոյան, 27 տարեկան. «Ներկայումս պետք է մինիմում 30% կին լինի նախընտրական ցուցակներում, հետագայում, երբ Հայաստանը դեմոկրատական երկիր դառնա, դա կարելի է վերացնել և հավասար մրցակցություն լինի: Բայց քանի դեռ չկա դա, պետք է այսպես կոչված «դրական խտրականություն» ցուցաբերել` կանանց աջակցելու նպատակով: Կնոջ վայր դրած մանդատը պետք է փոխանցվի հաջորդ կնոջը, որովհետև հաճախ ձևական է լինում կանանց ներկայացվածությունը ցուցակներում, հետո նրանց ստիպում են, որ մանդատը վայր դնեն, և այն անցնում է տղամարդկանց»:

 

 

Էսթեր Պետրոսյան, 25 տարեկան. «Տարբերակում չպետք է դնել սեռերի հարցում: Պետք է լինեն հավասար պայմաններ, ու ուժեղագույնները լինեն առջևում` անկախ սեռից: Ու որ պայմանները հավասար լինեն, կանայք ամենուր հաստատ ավելի շատ կլինեն: Տոկոսների հավասար բաժանումը ինձ համար արհեստական է ու ինչ-որ տեղ անընդունելի, նաև անարդար էն տղամարդկանց նկատմամբ, ովքեր ավելի արժանի կլինեն էն կանանցից, որոնք իրենցից առաջ կլինեն մենակ կին ծնված լինելու պատճառով ու ոչ սեփական արժանիքներից և ունակություններից ելնելով:

 

 

Լուսինե Գևորգյան, 31 տարեկան. «Կանայք պիտի կազմեն 50%, և վայր դրված մանդատը պետք է տրվի հաջորդ կնոջը` բալանս ապահովելու համար»:

 

 

Լիլիթ Ալեքսանյան, 27 տարեկան. «Նախընտրական ցուցակները չպետք է կազմվեն կին կամ տղամարդ առաջնորդությամբ, այլ պետք է հաշվի առնվեն անձի գիտելիքներն ու համապատասխանությունը տվյալ ցուցակում հայտնվելուն: Սակայն եթե օրենքը սահմանում է, որ նախընտրական ցուցակում այսինչ տոկոս պետք է կազմեն կանայք, ապա հենց այդ տոկոս էլ պետք է կազմեն պատգամավոր դարձած կանայք»:

 

 

Լիլի Մինասյան, 25 տարեկան. «Ներկա դրությամբ պետք է ապահովել 50%: Սկզբնական շրջանում, իհարկե, արհեստականորեն կլինի դա, բայց հարկավոր է, որ հասարակությունը սովորի տեսնել կանանց տարբեր տեղերում: Այնուհետ, երբ մեր հասարակությունը սովոր լինի տեսնել կանանց քաղաքականությունում, դրանից հետո տոկոսը կարող է աճել կամ նվազել, արդեն դա կախված կլինի կանանց պատրաստվածությունից»:

 

 

Հայկ Մարտիրոսյան, 30 տարեկան. «Ուզում եմ ԱԺ-ում տեսնել 50% կին: Իսկ մանդատը վայր դնելու դեպքում այն պիտի փոխանցվի կին գործչի, պարզ տրամաբանությամբ` հավասարը հավասարի»:

 

 

Մարատ Ստեփանյան, 24 տարեկան. «Իրական հավասարությունը կլիներ 50%-ի դեպքում, բայց հավատս չի գալիս Հայաստանի դեպքում, ապա կպատասխանեմ` 30%: Էլի մեծ առաջընթաց կլինի, եթե այդքանն ապահովենք»:

 

 

Հայկ Աբելյան, 27 տարեկան. «Իմ կարծիքով` 25%-ը նորմալ թիվ է: Աշխարհի բոլոր պառլամենտներում միասին վերցրած կանանց տոկոսը միջինում կազմում է 22%: Իսկ Հայաստանում ընդամենը 10% (նույնիսկ Հյուսիսային Կորեան պառլամենտում 16% կին ունի):

 

 

Վարդան Ավանեսյան, 27 տարեկան. «Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, առավել ևս կուսակցական նախընտրական ցուցակներում նրանց թիվը պետք է գոյանա բնական ձևով: Անիմաստ է արհեստականորեն կանանց թիվը մեծացնել կամ որոշակի թիվ դնել միայն ցույց տալու համար, որ կանայք կան ցուցակում: Եթե հասարակության մեջ կանայք էնքան ակտիվ են, որ զբաղվում են քաղաքականությամբ ու լրջորեն հաջողություն են գրանցում, էդ արդյունքը, համոզված եմ, որ պետք է արտացոլվի նաև ցուցակներում: Պասիվությունը նույնպես պետք է արտացոլվի: Կարևորը անձն է ու պետք չի տոկոսները սահմանել ըստ սեռի»:

 

 

Մանե Սարոյան, 26 տարեկան. «Ես չեմ ցանկանում, որ տոկոսային սահմանափակումներ լինեն: Իսկ մանդատը վայր դնելու դեպքում այն պետք է փոխանցվի հաջորդ անձի` առանց սեռային խտրականության»:

 

Էդգար Բաբայան, 33 տարեկան. «Դժվարանում եմ կոնկրետ տոկոս ասել, բայց որ ներկայիս թվից մի քանի անգամ ավելի պիտի լինեն, դա միանշանակ է: Այսօրվա ԱԺ-ի կանանցով հիանալու քիչ առիթ ունեն, բայց առհասարակ քաղաքականության մեջ գտնվող կանայք, ակտիվիստները, ինձ շատ մեծ հույս են ներշնչում»:

 

Զրուցեց՝  Արման Ղարիբյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Կանայք կուսակցությունների ընտրական ցուցակներում. ինչպիսի կարծիք ունեն երիտասարդները

«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 4434

Գլխավոր էջ