Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ -ի հայաստանյան գրասենյակների նախաձեռնությամբ ստեղծված եւ 2011-ից գործող Գենդերային թեմատիկ խումբը, որը միավորում է խնդրով զբաղվող պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներին ու փորձագետներին, հանդես է եկել կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ մի շարք առաջարկներով : Առաջարկների մեծ մասը վերաբերվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններին : Դրանք ներկայացվել են Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբին , ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովներին, ԱԺ բոլոր խմբակցություններին եւ կին պատգամավորներին:
Գենդերային թեմատիկ խմբի առաջարկներին կարելի է ծանոթանալ այստեղ .
Դիտումների քանակը` 2943