Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
Վենետիկի հանձնաժողովի անդրադարձը
«Ընտրական համակարգերի՝ քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության վերաբերյալ» զեկույցում (2009) հատուկ անդրադարձ է կատարվում այս խնդրին: Պարզվում է , «Կանայք չեն ցանկանում քաղաքականություն մտնել» կամ « կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում» փաստարկներն , որոնց օգնությամբ քաղաքական գործիչները սովորաբար բացատրում են իրենց դժկամությունը կանանց առաջխաղացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ, տարածված են ոչ միայն մեզանում …
«Ընդհանուր առմամբ, կանանց՝ ընտրություններում առաջադրվելու ցանկությունը, ամրապնդվում է բարենպաստ սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական պայմանների շնորհիվ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության, հատկապես կանանց շարժման, աջակցության շնորհիվ: Եթե խոսենք ռացիոնալ մոտեցման մասին, կանանց ընտրվելու անձնական ձգտումները կարող են նաև կախված լինել այն հավանականությունից, որ առաջադրվելու դեպքում նրանք կընտրվեն: Ընտրական համակարգը եւ գենդերային քվոտաները կարող են ազդել այդ հավանականության վրա, եւ, հետեւաբար, կանանց՝ ընտրություններին առաջադրվելու որոշման վրա», – ասվում է զեկույցում:
Բաց և փակ ցուցակներով կանանց ընտրվելու շանսերը
Վերլուծեով կանանց՝ փակ եւ բաց համամասնական ցուցակներով կանանց ընտրվելու շանսերը Վենետիկի փորձագետները նշում են, որ փակ ցուցակների պարագայում ամեն ինչ կախված է կուսակցություններից. «Եթե կուսակցություններն ընդգրկում են կանանց ցուցակի առաջնային դիրքերում, ապա կանանց ներկայացվածությունն ընտված մարմնում դրա շնորհիվ էականորեն բարձրանում է: Եթե նրանք հրաժարվում են դա անել, ապա կա հավանականություն, որ կանայք կլինեն թերի ներկայացված խորհրդարանում», – նշում են փորձագետները:
Ինչ վերաբերում է բաց կամ ազատ ցուցակների, ապա զեկույցում նշվում է, որ ընտրողները պարտադիր չէ, որ ընտրեն երկու սեռերի թեկնածուների, ընդհակառակը, բաց ցուցակները կարող է նպաստավոր լինել հայտնի թեկնածու- տղամարդկանց համար. այսպիսով, դա ստեղծում է վտանգ, որ բաց ցուցակների ներդրումը կարող է հանգեցնել ավելի քիչ թվով կանանց ընտրության:
Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, բաց ցուցակները կարող են և չխոչընդոտել կանանց ներկայացվածությանը: Սա, փորձագետների կարծիքով, կախված է նրանից, թե որքանով են կանայք տվյալ հասարակությունում պատրաստ ինքնակազմակերպվելու և կին թեկնածուներին ակտիվորեն աջակցելու:
Առավել մանրամասն այս թեմային Վենետիկի հանձնաժողովի զեկույցում
Դիտումների քանակը` 3474