Ցուցակներում կանանց ներկայացվածության մասով փոփոխություն է գրանցվել

 

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցությունները և մեկ դաշինքը: 

 

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից Հայ ազգային կոնգրեսը որոշակի փոփոխություններ է կատարել իր ցուցակում կանանց ներկայացվածության մասով:  Այժմ ՀԱԿ-ի ցուցակում ներկայցված է  20.3% կին, ինչը՝ ի տարբերություն սկզբնական տարբերակի 17,6 տոկոսին ,  համապատասխանում  է Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտային:

 

Այսպիսով, ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց ցուցակներում ընդգրկել են  միջինում 22,8% կին։

 

Այժմ կանանց ներկայացվածությունը ըստ կուսակցությունների հետեւյալ պատկերն ունի.

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  21,8% կին

«Ժառանգություն» կուսակցություն,  24,6%

«Հայ ազգային կոնգրես» դաշինք,  20,3%

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,  24,4%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  21,1%

Հայաստանի հանրապետականկուսակցություն,  21,3%

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն,  31,7%

«Միավորված հայեր» կուսակցություն,  37,9%

«Օրինաց երկիր» կուսակցություն,  20,2 %

 

 

Դիտումների քանակը` 3601

Գլխավոր էջ