Մասնագիտությունը` սակրավոր…/ տեսանյութ
Արցախում կին-սակրավորների միակ խումբը կազմված է Քաշաթաղի Վարդուտ, Նորաշենիկ եւ Արտաշավի գյուղերի բնակիչներից: Նրանց մասին ռեպորտաժը Մարտի 8-ի կապակցությամբ ցուցադրեցին հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաալիքները…
Մասնագետների բնորոշմամբ սակրավոր դառնալու համար անհրաժեշտ հատկանիշներից են՝ համբերատարությունը, հաստատուն ձեռքը, գերուշադրությունը, վտանգի զգացումը, բնազդը, ուժեղ տեսողությունը: Իսկ ամենակարեւորը դասագրքային մոտեցումններից հեռու , ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու կարողությունն է: Դա գուցե կարեւոր է յուրաքանչյուր աշխատանքում, իսկ սակրավորի կյանքում կարծրացած մտածողությունից դուրս աշխատելը կրկնակի է կարեւոր, – ասում են մասնագիտները՝ նշելով, որ կանանց մոտ բոլոր նշված հատկանիշները կարող են առավել վառ արտահայտված լինել …
…Հաղթահարելով բարձունքը՝ ամենագնացն աշխատանքի է տանում ականազերծողների թիմին: Արցախում կին-սակրավորների միակ խումբը կազմված է Քաշաթաղի Վարդուտ, Նորաշենիկ եւ Արտաշավի գյուղերի բնակիչներից: Վարդիթերը, կամ ինչպես գործընկերներն են նրան անվանում` Թիթեռը, խմբում ամենակրտսերն է: Այս մասնագիտությունն ընտրել է, որպեսզի թերահավատներին ապացուցի, որ կանայք էլ կարող են ծանր աշխատանք կատարել: Վարդիթերից ոչ հեռու Քրիստինեն է աշխատում: Ծանր ականորսիչը նրա աշխատանքային գործիքն է, որն օրվա մեծ մասն անբաժան են իրենից: Երեք որդիների մայրը տխրում է, որ աշխատանքի բերումով նրանցից հեռու է, բայց ուրախ է, որ իր աշխատանքի շնորհիվ մյուս երեխաներն անվտանգ միջավայրում են: Մայան խմբի ամենաավագն է, ընտանիքում` միակ կինը: Ընտանիքի տղամարդկանց հազիվ է համոզել` այս գործով զբաղվելու համար…
Ասում են պատերազմներն ավարտում են սակրավորները: Պատերազմի հետեւանքներն էլ վերացնում են սակրավորները…
Տեսանյութը. ArmeniaTV News
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մասնագիտությունը` սակրավոր…/ տեսանյութ
«Ոչ կանացի» մասնագիտություն . երկու դիմանկար ցուցահանդեսից
Ոստիկանության ակադեմիայի աղջիկները
Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »
Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ
«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ
«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…
Աննախադեպ նշանակում ԱԻ նախարարությունում
Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ
Դիտումների քանակը` 4160