ՀՀ Նախագահ․ «Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան երբևէ»

«Այսօր մենք մեծարում ենք մեր կանանց` մեր ընտանիքների ջերմության և մեր հասարակության հասունության պահապաններին», – ասված է Կանանց տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

«Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացն այս միտումն ավելի է խորացնելու ժամանակի ընթացքում, ինչի հիմքերն արդեն իսկ դրված են: Կանանց ավելացող դերակատարությունը Հայաստանում իր հերթին շարունակաբար ամրացնելու է խաղաղ համակեցության, արդար աշխատանքի և ստեղծարարության այն ուղղորդիչները, որոնք մենք իսկապես առաջնային ենք համարում»« -ասված է հանրապետության նախագահի ուղերձում, որում  այս տարի ակնհայտորեն շեշտադրված է կանանց  հասարակական դերը:

 

Դիտումների քանակը` 3137

Գլխավոր էջ