Կին խորհրդարանականների թիվն աշխարհում աճում է, բայց շատ դանդաղ

Արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխարհի խորհդարաններում կանանց թվի   աճի տեմպերը չեն գերազանցում 0,5%: Այս մասին է  հաղորդել  Միջխորհրդարանական միությունը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին հրապարակված  «Կանայք խորհրդարանում-2015»  զեկույցում:

 

Նշենք, որ 1995  -2015 թ.թ.  ընթացքում  կանանց թիվը աշխարհի խորհրդարաններում կրկնապատկվել էր :  Այսօր  կանանց մասնաբաժինը խորհրդարանականների համընդհանուր թվում կազմում է 22,6%: Եվ, չնայած, սա խորհրդարանական պատմության մեջ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, աճի տեմպերը, ըստ փորձագետների, մտահոգիչ են եւ ակնհայտ արագացման կարիք ունեն:  2013 –ին  կանանց ներկայացվածության  1,5%-ով  աճը հույս ներշնչեց, որ շարժընթացի նման տեմպերը պահպանելու պարագայում գենդերային հավասարությունը աշխարհի խորհրդարաններում հնարավոր կլինի իրականացնել մեկ սերնդի ընթացքում: Սակայն  2015 թ. ցուցանիշները    վստահություն չեն ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ միտումը էապես կփոխվի:

 

Դրա հետ մեկտեղ ,  Միջխորհրդարանական միության   զեկույցում նշվում է նաեւ, որ  2015-ին կտրուկ աճել է կին խոսնակների թիվը  43-ից մինչեւ 49 –ը: Այսօր  կին խոսնակները  աշխարհի խորհրդարաններում  17.9 տոկոս են կազմում:

 

Միջխորհրդարանական միության փորձագետները նշում  են, որ քվոտավորումը շարունակում է մնալ  կանանց ներկայացվածությունը խորհրդրանում բարձրացնելու ամենահուսալի եւ արդյունավետ միջոցը: Այս առումով  հատկապես կարեւորվում է կուսակցությունների պատասխանատվությունը  կանանց ներգրավման եւ առաջխաղացման հարցում:

 

Միջխորհրդարանական միության «Կանայք խորհրդարանում-2015» զեկույցն ամբողջությամբ այստեղ

 

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Երկրներ, որտեղ կանանց համար քանդվում են «ապակյա առաստաղները»

Կին խորհրդարանականների թիվն աշխարհում աճում է, բայց շատ դանդաղ

ՀՀ Նախագահ․ «Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան երբևէ»

«Մենք այնքան «ապակյա առաստաղներ» ու պատեր ենք քանդել…». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը

Կանանց միջազգային օր -2016. Քայլե՛նք դեպի հավասարություն

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

 

 

Դիտումների քանակը` 3213

Գլխավոր էջ