Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Ի՞նչ չափով են ներկայացված Հայաստանի կանայք որոշումների ընդունման մակարդակում: WomenNet.am –ը փորձել է պատկերել այս հարցի պատասխանը «Կանայք Հայաստանի իշխանությունում» ինֆոգրաֆիկայի միջոցով, ինչպես նաեւ որոշ մանրամասներ ներկայացնել դրա շուրջ:
Գործադիր իշխանություն.
ՀՀ Կառավառությունում ՝ 19 նախարարներից կազմված կաբինետի կազմում, երեք կին նախարար կա՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: (15 %):
79 փոխնախարարներից ՝ միայն 4-ն են կին (5 %) ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ Ջեմմա Բաղդասարյանը և Սոնա Հարությունյանը , կրթության և գիտության՝ Կարինե Հարությունյանը, մշակույթի՝ Արև Սամուելյանը:
Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Նրանց տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում:
ՀՀ Կառավարության աշխատակազմում 46 % է, իսկ նՆախարարությունների աշխատակազմերում կանանց ամենաբարձր ներկայացվածությունը Կրթության և գիտության նախարարության կազմում է՝ 67%, իսկ ամենացածրը ՝ տրանսպորտի և կապի նախարարությունում ՝ 33%, սակայն բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների թվում կանայք 14% են կազմում :
ՀՀ դատական համակարգ.
Համակարգում կին դատավորների թիվը 24 % է, դրա հետ մեկտեղ դատարանների նախագահների խորհրդում, որում ընդգրկված են բոլոր ատյանների դատարանների նախագահները, կին չկա:
ՀՀ Սահմանադրական դատարանի 9 անդամներից երկուսն են կին՝ Արեւիկ Պետրոսյանը եւ Ալվինա Գյուլումյանը:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ դատական օրենասգրքի 117-րդ հոդվածը նախատեսում է գենդերային հավասարակշռություն Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկվելու համար դատավորների թեկնածություններ առաջադրելիս, Արդարադատության խորհրդի 13 անդամների թվում միայն 2-ն են կին կամ 15,4%-ը:
Որպես դրական շարժընթաց այս բնագավառում կարելի է արձանագրել 2015-ին Արդարադատության նախարարի պաշտոնում կնոջ նշանակումը:
Օրենսդիր իշխանություն
Կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում – 10 % է: ԱԺ երկու փոխխոսնակներից մեկը ՝ կին է , Հերմինե Նաղդալյանը:
Կանայք գլխավորում են ՝
ԱԺ 6 խմբակցություններից ՝ երկուսը. Հեղինե Բիշարյան (ՕԵԿ ), Զարուհի Փոստանջյան ( «Ժառանգություն») ,
12 ԱԺ մշտական հանձնաժողովներից՝ երկուսը. Նարիա Զոհրաբյան՝ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով և Էլինար Վարդանյան՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպաններ.
Հայաստանը արտերկրում այս պահին ներկայացնող դեսպանների թվում միայն երեք կին կա. Վիետնամում՝Ռաիսա Վարդանյանը, Նիդեռլանդներում՝Ձյունիկ Աղաջանյանը, Ինդոնեզիայում՝ Աննա Աղաջանյանը:
ՀՀ Տարածքային կառավարման համակարգ.
Մարզպետների թվում կին չկա, փոխմարզպետների պաշտոնում երկու կին կա՝ Արմավիրում՝ Լարիսա Մուրադյանը և Արագածոտնում՝ Նունե Մովսիսյանը :
Տեղական ինքնակառավարման մարմիններ.
Հայաստանում ոչ մի անգամ կին քաղաքապետ չի եղել: Հանրապետության 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են ղեկավարում կանայք (2 %): Հայաստանի առնվազն երեք մարզում` Արագածոտնում , Վայոց ձորում եւ Տավուշում, ընդհանրապես կին գյուղապետներ չկան:
Ըընտրված ավագանիների կազմում կանայք 9,8% են կազմում: Քաղաքային համայնքների ավագանիներում կանանց ներկայացվածությունը գրեթե կիսով չափ ցածր է` 5,1%: Մարզային 48 քաղաքների ավագանիներում ընդհանուր թվով միայն 30 կին է ընդգրկված:
Հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդգրկված չեն:
Երևանի ավագանիների կազմում զգալի փոփոխություն է կատարվել համամասնական ընտրությունների անցնելուց հետո՝ 20 % -անոց քվոտայի շնորհիվ. 2010-ի համեմատ կանանց թիվը աճել է 0%-ից մինչև 15,3%:
Հիշեցնենք, որ 2000-ին ընդունված Հազարամյակի Զարգացման Նպատակների շրջանակում Հայաստանի կառավարությունը պարտավորություն էր ստանձնել՝ մինչև 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների մարզպետների ընդհանուր թվում դարձնելով այն ՝ 25%¬ից ավել, ինչպես նաև ավելացնել կանանց թիվը համայնքների ղեկավարների ընդհանուր թվի մեջ դարձնելով այն ՝ 10%- ից ավել…
WomenNet.am
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյյալների
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Դիտումների քանակը` 4938