«Մինչեւ դա չկատարվի քեզ հետ» . «Որսի տարածքը» վավերագրական ֆիլմի սաունդթրեքը Օսկարի է հավակնում
Փետրվարի 28-ին կկայանա Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար 2016» մրցանակաբաշխությունը: «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում «Օսկարին» է հավակնում «Մինչեւ դա չկատարվի քո հետ»/ Till It Happens to You/ Լեդի Գագայի երգը, որը գրվել է «Որսի տարածքը» (The Hunting Ground) վավերագրական ֆիլմի համար:
Օսկարի հավակնորդների շորտ-ցուցակում ընդգրկված ռեժիսոր Կիրբի Դիկի այս Ֆիլմը մինչ այդ լավագույնն է ճանաչվել ԱՄՆ կինոպրոդյուսերների հիլդիայի կողմից: Ֆիլմն անդրադառնում է ամերիկյան լավագույն համալսարանների ուսանողական հանրակացարաններում առկա սեռական բռնության խնդրին՝ վկայակոչելով , մասնավորապես, ԱՄՆ-ի Հարվարդի եւ Հյուսիասային Կարոլինայի համալսարաններում տեղի ունեցած իրական դեպքերը: Ըստ ֆիլմի հեղինակների, սեռական բռնության զոհ են դառնում ուսանող աղջիկների 16-20%-y: Սակայն համալսարանների ղեկավարությունը՝ առաջնորդվելով բուհի վարկանիշը բարձր պահելու մղումով, լռության է մատնում այս երեւույթը , անպատիժ թողնելով բռնարարներին: Իրավապահ մարմինները նույնպես չեն խառնվում, բացատրելով իրենց անգործությունը բռնաբարության փաստի ապացույցների բացակայությամբ:
Ֆիլմի կարգախոսը՝ «Նրանց դպրոցական երազանքը մղձավանջի վերացվեց մի գիշերվա մեջ» , արտացոլում է այն երիտասար աղջիկների վերապրածը, ովքեր բռնաբարության զոհ դառնալով , փորձել են արդարություն գտնել, բայց ապարդյուն: Այս առումով Ֆիլմը միայն ամերիկայն իրականության մասին չէ, այն բռնաբարության ենթարկված կանանց «անբարոյական» պիտակավորելու , նրանց մեղավորի վերածելու այն փորձերի մասին է, որոնք տեղի են ունենում ամենուրեք: Իր ֆիլմի միջոցով ռեժիսոր Կիրբի Դիկը մի շատ կարեւոր ճշմարտություն է հիշեցնում է. դա այն է, որ զոհերը չպետք է դառնան մեղավոր:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Օսկար»-ի ցնցող գենդերային անհավասարությունը
«Օսկար»-ը տղամարդ է. ամենապատվաբեր կինոմրցանակի գենդերային առանձնահատկությունները
«Ոսկե Գլոբուս – 2015» մրցանակաբաշխության ֆեմինիստական պահերը
Գրեմմի-2015 : մեսիջներ ընդդեմ ընտանեկան բռնության
Դիտումների քանակը` 4680