Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հանդես է եկել հայտարարությամբ օրերս Երեւանում կատարված միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել ԼԳԲՏ ակտիվիստներ: Հայտարարության մեջ , մասնավորապես, ասված է.
Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:
Այնուհետև տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,
– խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում
– գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը և ատելության խոսքի հնչեղացմանը
-կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը և պատասխանատվության կանչել բռնարարներին
-առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ և հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:
Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը:
Հայտարարությունը ստորագրել են կոալիցիայի անդամ հանդիսացող 7 հասարակական կազմակերպություններ.
Կանանց ռեսուրսային կենտրոնը ,
Հասարակություն առանց բռնությանը,
Կանանց իրավունքների կենտրոնը,
Կանանց աջակցման կենտրոնը,
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն,
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը,
Իրական աշխարհ, իրական մարդիկ Հկ-ն:
Դիտումների քանակը` 3441