ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

Հայաստանում այս պահին 915 համայնքապետերից միայն 18-ն են կանայք: Հանրապետության  որևէ քաղաք կին չի ղեկավարում, կանայք ներկայացված են  միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում:   

 

 

Տարածքային կառավարման ր արտակարգ իրավիճակների նախարարությունից WomenNet.am-ին տրամադրված տվյալների համաձայն կանայք ղեկավարում են  Արարատի մարզի՝ Վ. ԴվինԱրմավիրի մարզի Արևաշատ և Արտամետ,  Գեղարքունիքի մարզի՝ Գեղաքար, Ծափաթաղ, ՇատջրեքԼոռու մարզի Բազում, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր, Մղարթ,  Կոտայքի մարզի՝ Նոր ԵրզնկաՇիրակի մարզի Ախուրիկ, Արեգնադեմ,  Սյունիքի մարզի՝ Հացավան, Շրվենանց, Տորունիք, Քարահունջ համայնքները: Հայաստանի երեք մարզերում՝  Արագածոտնում, Տավուշում եւ Վայոց ձորում կին համայնքապետեր չկան:

 

 

Լոռու մարզի Մղարթ գյուղում համայնքապետի արտահերթ ընտրություններ կայացել են այս տարի՝  հունվարի 24-ին: Ինքնառաջադրված երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ական էին՝ գյուղի հիմնական դպրոցի ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը և գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Սուքիասյանը: Կին թեկնածուն ստացել է 174 ձայն, տղամարդ թեկնածուն՝ 8 ձայն:

 

 

2016թ. հունվարի 3-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են կայացել Լոռու մարզի Դարպաս համայնքում, որտեղ գրանցված 4 թեկնածուներն էլ արական սեռի ներկայացուցիչներ են եղել:

 

 

Նկատենք, որ մի քանի օրից՝  փետրվարի 14-ին  համայնքերի խոշորացման հետևանքով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքներում: Ընդհանուր առմամբ առաջադրված է 8 թեկնածու՝ երեքական Տաթևում ու Դիլիջանում, երկուսը՝ Թումանյանում: Նրանց թվում կանայք չկան: Համայնքերը, որոնց միավորման արդյունքում խոշորացում է կատարվել, կանայք չեն ղեկավարել:

 

 

Ավագանիների կազմում, ըստ  Տարածքային կառավարման ր արտակարգ իրավիճակների նախարարությունից WomenNet.amին տրամադրված տվյալների, այս պահին  հանրապետություն 5857 ավագանու անդամներից   ընդամենը  555-ն են  կանայք:

 

 

Նկատենք, որ փետրվարի 14-ին նշանակված ավագանու ընտրություններում Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների միավորմումից խոշորացած Թումանյանում առաջադրվել է 15 թեկնածու, նրանցից միայն երկուսն են կանայք՝ ԲՀԿ-ական Գոհարիկ Խաչիկյանը, ով Դսեղի առողջության կենտրոնում աշխատում է որպես բուժքույր, և անկուսակցական Գայանե Վիրաբյանը:

 

 

Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքների միավորման հաշվին խոշորացրած Տաթև համայնքում ավագանու ընտրություններում առաջադրվել է 14  թեկնածու, նրանց թվում կին չկա:

 

 

Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների միավորման արդյունքում խոշորացած Դիլիջանում նշանակված ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 34 թեկնածու, նրանցից միայն մեկն է կին՝  ՀՀԿ-ական Գոհար Թամամյանը: Նա Հաղարծինի դպրոցի տնօրենն է:

 

 

Ե՞րբ եւ ո՞ր  համայնքներում  են  այս տարվա ընթացքում ՏԻՄ ընտրություններ  սպասվում:

 

 

WomenNet.am-ի այս հարցին  ԿԸՀ-ից հայտնեցին, որ այս պահին հաստատված են  միայն  ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրերը ՝  ապրիլի 17-ը, սեպտեմբերի 18-ը, հոկտեմբերի 2-ը և դեկտեմբերի 11-ը:  Ինչ վերաբերում  է  ո՞ր համայնքում ե՞րբ  են  անցկացվելու  ընտրությունները , ապա նման տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

 

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է միայն ՏԻՄ   հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար:  Իսկ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ: Հետևաբար, այս պահին դեռ չենք կարող ասել, թե 2016 թվականին որ համայնքներում են անցկացվելու ՏԻՄ հերթական ընտրություններ: 2016 թվականին ՏԻՄ հերթական ընտրություններ դեռ չեն կայացել»,-պարզաբանեցին Կենտրոնական ընտրական հանձնբաժողովից:

 

 

Նշենք, որ  2016-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը  հաստատվել էր  անցյալ տարի՝ սեպտեմբերի 11-ին կայացած ԿԸՀ նիստում :  Եվ  ինչպես հայտնեց այդ նիստի ընթացքում   ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ըստ մոտավոր հաշվարկների, ենթադրվում է, որ ապրիլի 17-ին ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկություններ տեղի կունենան մոտ երկու տասնյակ համայնքներում, դեկտեմբերի 11-ին՝ մոտ մեկ տասնյակում, իսկ սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին՝ թերևս համայնքների մեծ մասում:   Ըստ ԿԸՀ նախագահի, ենթադրվում է, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան մոտ 480-490 համայնքներում, հոկտեմբերի 2-ին՝ 340-350-ում:

 

 Հ. Կարապետյան

 

Հ.Գ.  Ըստ ԿԸՀ վերջին տեղեկությունների  ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու  հանրապետության   8 մարզերի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր)   33 համայնքներում : Ավագանի են ընտրելու  Սյունիքի  , Արագածոտնի  , Արմավիրi , Լոռիի  միայն 6  համայնքում: Ըստ ժամանակացույցի  թեկնածուների գրանցումը  կսկսվի  մարտի 13-ից:

 

 

Ներկայացնում ենք   WomenNet.am –ի անդրադարձը 2012-2015 թ.թ.  ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության մասին .

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել

Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից

ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում

ՏԻՄ ընտրություններ. կանայք կրկին ավելի քան պասիվ են

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

Անտառաշենի ընտրություններում հաղթել են միայն կանայք

ՏԻՄ ընտրություններ. երկու կին համայնքապետ եւ 42 ավագանու անդամ

Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են

Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…

Անն Հիդալգոն՝ Փարիզի առաջին կին քաղաքապետը

Համայնքների խոշորացումը կբերի՞ ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Տիգրան Մուկուչյան. «Տարիներ առաջ կանանց թիվը ՏԻՄ-երում շատ ավելի փոքր էր»

Համայնքապետի պաշտոնում ընտրվեց ընդամենը մեկ կին

Տորունիքի կին համայնքապետը մնացել է ընտրապայքարում միայնակ

Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել

«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…

Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից

Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու

Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

Կանայք խուսափու՞մ են ավագանիներից

ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք

 

Դիտումների քանակը` 6201

Գլխավոր էջ