«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…

Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի բնակչուհի Անահիտը Կարապետյանը մի քանի ամսից կմայրանա: Առաջին հղիությունն  է: Ասում է. բարեկամներն ուզում էին, որ տղա լիներ, բայց «Էխոն ասել է աղջիկ են ունենալու»։

 

« Ժողովրդի մեջ կա մտածելակերպ, որ առաջինը տղա են ուզում, բայց էդ արդեն մարդուց է գալիս:  Իմ  և ամուսնուս համար սեռը կարևոր չէ, կարևորն առողջ երեխա ունենալն է, – ասում է Անահիտը: –   Հիմա էն ժամանակներն են, որ երեխա ունենալը շատ դժվար բան է, բոլորն էլ ձգտում են ունենալ առողջ երեխա: Ես շատ ուրախ եմ, որ ունենալու եմ առողջ երեխա։»։

 

«Իսկ եթե նորից աղջիկ ունենա՞ք» հարցին` Անահիտը պատասխանում է, որ իր  մայրը 4 երեխա է լույս աշխարհ բերել, երեք աղջիկ և մեկ տղա:

 

«Երեք աղջիկ ենք եղել, նոր եղբայրս ծնվել է, ու շատ լավ է, որ ես քույրեր ունեմ,ու շատ շնորհակալ կլինեմ Աստծուց, որ իմ աղջիկն էլ քույր ունենա», – ասում է  նա:

 

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով տարեկան չի ծնվում 1400 աղջիկ, դա են փաստում ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից հետազոտությունների  տվյալները: Պտղի սեռով պայմանավորված աբորտների թվով «առաջատար»  դիրքերում է Գեղարքունիքի մարզը: Այստեղ հատկապես  գերիշխող է անպայման տղա երեխա ունենալու մոլուցքը, ինչի արդյունքում նորածինների սեռային հարաբերակցությունը Գեղարգունիքում  124 տղա-100 աղջիկ  է կազմում  և դա  աշխարհում արձանագրված  ամենաբարձր շեղումն է   106 տղա / 100 աղջիկ բնականոն հարաբեկցությունից:

 

Ինչպես պնդում են  մարզի բժիշկները,  Գեղարքունիքում  վերջին տարիներին նվազել է աբորտների թիվը, այդ թվում  սեռով պայմանավորված: Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վազգանուշ Հովհաննիսյանն մեզ հետ զրույցում  ասաց, որ այլ պատճառներ փնտրել պետք չէ. մարզից մեծացող արտագաղթն է  և ծնունդների կրճատումը: «Ազգաբնակչությունը տեղում չէ, այն կոնտինգենտը, որ պիտի հղիանար, ծննդաբերեր, աբորտ աներ, դրսում է», – ասում է նա:

 

Երկրորդ պատճառը բժշկուհին համարում է տնային պայմաններում կատարվող դեղորայքային աբորտները: «Կանայք հաճախ առանց բժշկի դիմելու՝ դեղատներից վերցնում էին դեղորայքը և օգտագործում վիժման նպատակով: Բայց վերջին ժամանակներս այդ դեղը՝ «Սայտոտեկը», դեղատներում առանց դեղատոմսի չեն տալիս»,– նշում է բժշկուհին։

 

Վերջինս նշում է,  որ իրենց բուժհաստատությունում սեռով պայմանավորված աբորտներ չեն անում, քանի որ երեխայի սեռը հնարավոր է որոշել հղիության 12-րդ շաբաթվանից հետո, իսկ այդ ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումն արգելված է։

 

Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բարձրացել է կանանց գիտակցությունը և նրանք գրագետ ձևով են ընդհատում անցանկալի հղիությունը, ինչ չէիր կարող ասել տարիներ առաջ: Չիչոյանը նշում ,որ իր բժշկական պրակտիկայում անհավանական դեպքերի է ակնատես եղել,անգամ զարհուրելի: « Իմ բժշկական պրակտիկայում,որ թռչունի փետուրով են դադարեցերլ հղիությունը,իսկ Մարտունիում եղավ դեպք փայտով են ցանկացել ազատվել պտղից», –  ասում է նա:

 

Նշենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, ինչպես նաև մի շարք այլ կանխարգելիչ միջոցներ են նախատեսվում:  Օրինակ, հղիության արհեստական ընդհատման ահմար դիմած  կնոջը վերջնական որոշում կայացնելու  համար տրամադրվելու է  երեք օր, նաև նրանից գրավոր համաձայնություն է  պահանջվելու:

 

Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես ասված է.   «Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,  և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման»:

 

Հիշեցնենք, որ օրինագիծն Ազգային ժողովի օրակարգում է անցյալ տարվանից:

 

Արմինե Գևորգյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ առավել մանրամասն մեր կայքում.

 

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

«Պետք է պտղի սեռով պայմանավորված աբորտների պատճառների դեմ պայքարել, ոչ թե հետևանքների». իրավապաշտպանների կարծիքներ

Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ

Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում

 Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…

Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը

Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ և դեմ

 Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

«Հայաստանի չծնված աղջիկները…»

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Դիտումների քանակը` 4718

Գլխավոր էջ