Տարին WomenNet.am- ի հետ. մարդիկ, փաստեր, իրադարձություններ
WomenNet.am-ը ներկայացնում է 2015-ի կարեւորագույն իրադարձությունները փորձագետների եւ ընթերցողների գնահատմամբ.
Մոլորակ 50/50. ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
WomenNet.am- ի դիտարկմամբ 2015-ի ամենշակալից իրադարձություններից մեկը տեղի ունեցավ մարտի 9 -ին Նյու Յորքում, երբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկած Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշարջանում նոր ու բավականանին հավակնոտ նպատակ հռչակվեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության կյանքի բոլոր բնագավառներում: հետագայում «Մոլորակ 50/50 բանաձեւը հաստատվեց համաշխարհային լիդերների կողմից՝ սեպտեմբերի 27-ին Կայուն զարգացման գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպմանը:
Պեկին+20. Քարոզարշավի ամփոփում
WomenNet.am -ը ամփոփեց «Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» տեղեկատվական քարոզարշավը՝ պատմելով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի մասին ՝ նվիրված Պեկին+20 գործընթացի քննարկմանը:
ՄԱԿ. Հայաստանի հաջողություններն ու բացթողումները մարդու իրավունքների բնագավառում
“ Կանանց ու տղամարդկանց հավավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքի ընդունումը ամենահիշատակվող հաջողությունների թվում էր…
WomenNet.am- ը շարունակում է ներկայացնել «Կանայք եւ բանակը» թեման: Այն հաճախ անորոշ եւ վերացական է թվում, մինչեւ չես այցելում սահմանային զորամաս եւ հանդիպում կանանց, որոնք շուրջ 20 տարի ապրում են բանակային առօրյայով…
«Հայոց թագուհիներ». ֆիլմի թրեյլերը եւ հատվածներ սցենարից
Ամենաընթերցված նյութերի շարքում ՝ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» Ֆիլմին անդրադարձը . “…Երբ տղամարդիկ հավաքվում են մի տեղ առանց կանանց, ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ հետեւանքն է վեճը, թշնամանքը, պատերազմն ու մահը: Երբ կանայք են հավաքվում մի տեղ միայանակ առանց տղամարդկանց ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ հետեւանքն է՝ փոխօգնությունը, կարեկցանքը, ծննդաբերությունը եւ կյանքն է…”
Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը…
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության թեման WomenNet.am- ի մշտական ուշադրության կենտրոնում է.
Կանանց 70 % իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության զուգընկերոջ կողմից: Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա. համաշխարհային տնտեսության կորուստները կազմում են տարեկան 8 տրիլիոն դոլար…
Կանայք եւ պարենային անվտանգությունը
«Առողջ սնունդը եւ կանայք» քարոզարշավը WomenNet.am-ի 2015-ի նոր նախաձեռնությունների թվում էր… Կանանց միջազգային օրվա նախօրեին անցկացված «Գյուղմթերքի կին-հերոս-2015» ազգային մրցանակաբաշխության գլխավոր թեման՝ պարենային անվտանգությունն էր: Մրցանակների արժանացած 11 կանանցից յուրաքանչյուրը յուրովի է մոտենում այդ խնդրին, սակայն բոլորը միասին իրենց աշխատանքով նպաստում են, որ հանրապետության բնակչությունը ապահոված լինի էկոլոգիապես առողջ և անվտանգ սննդամթերքով:
Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները
Մեր ընթերցնողներ աննախադեպ ուշադրությանը արժանացած այս նյութը վկայում է թեմայի արդիականության մասին: WomenNet.am –ը փորձեց պարզել ինչպես են վերաբերվում ծնորղները դպրոցներում գտնվելու ընթացքում երեխաներին՝ հնարավորինս առողջ սնունդով ապահովելու հարցին…
«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց
Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված մեր հրապարակումներից ամենակարդացվածներից մեկը հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրի մասին էր պատմում : «Փրկության քարտեզ» ֆիլմը համամարդկային ցավի եւ այդ ցավը մեղմելու շտապող հինգ անձնվեր կանանց մասին է…
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
«Տեղահանված պատերազմից» քարոզարշավի շրջանակներում հրապարակված ավելի քան 130 նյութերի միջոցով WomenNet.am- ը պատմում էր Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցների, ինչպես նաեւ ողջ աշխարհում փախստականների խնդիրների մասին… Սիրիայում հակամարտության հետեւանքով, որն արդեն 4 տարի է տեւում, 220 հազար մարդ է սպանվել, 12 մլն-ը՝ հումանիտար օգնության կարիք են զգում, 4 մլն-ը ՝ փախստական են դարձել, 7,6 մլն-ը՝ ներքին տեղահանվածներն են: Ողջ աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափերի է հասել ՝ հատելով 60 մլն-ի սահմանը:
Թեմայի ամենակարդացված նյութերի շարքում էին.
Իմ հաջողությունների «օրորոցը» Հայաստանը եղավ
«Չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել».սիրիահայ կանայք նոր մասնագիտական ուսուցում են անցնում
« Ինձ ամենից շատ դուր եկավ, որ բոլորն այստեղ շատ ջերմ էին…»
Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»
«Երկիրը երկիր է» – Սալբիի պատմությունը եւ բազմաթիվ այլ նյութեր:
«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»
Ցավալի է, սակայն փաստ. երբ ընտանիքում ծնվում է առողջական խնդիր ունեցող փոքրիկ, ապա ոչ բոլոր ծնողներն են կարողանում դա ընդունել ու hաղթահարելով դժվարությունները՝ շարունակել բնականոն կյանքը: Դա այդպես է ոչ միայն Հայաստանում: Ծնողներ կան, որ հրաժարվում են երեխայից: Հաճախ պատահում է, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնվելուց հետո ընտանիքից հեռանում է հայրը: Որո՞նք են պատճառները, և արդյո՞ք այս հարցում մեղքի իր բաժինն ունի նաև հասարակությունը: Հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչպես նաեւ նրանց մայրերի խնդիրների մասին WomenNet.am-ը պատմում էր «Հարմար եւ ապահով աշխարհ երեխաների համար» հարթակի միջոցով…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
Ներառական կրթության մասին խոսելիս անշուշտ ենթադրվում է, որ այն պետք է սկսվի ոչ թե դպրոցից, այլ ավելի վաղ տարիքից՝ մանկապարտեզից: WomenNet.am-ը փորձեց պարզել` ինչպե՞ս է ներառականության գաղափարը կյանքի կոչվում Երևանի նախադպրոցական հաստատություններում…
Ի դեպ, մեր մշտական հեղինակներից մեկի Լիա Խոջոյանի այս հոդվածը երկրորդ մրցանակը ստացավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով լրագրողական մրցույթի արդյունքներով:
Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Սեռի հատկանիշով պտղի նախածննդյան ընտրության դեմ պայքարը WomenNet.am –ի առաջնահերթություններից է … Ավելի քան հարյուր հոդված է հրապարակվել մեր կայքում , ինչպես նաեւ «Կինը եւ քաղաքականությյունը » թերթի չորս համար լույս տեսել ՝ ուղղված այդ երեւույթը պայմանավորող կարծրատիպերի հաղթահարմանը …
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց
Մայրության նպաստի հետ կապված օրենսդրական փոփոխությունները մշտապես եւ մանրամասն են լուսաբանվել WomenNet.am –ի կողմից …
WomenNet.am կայքում տպագրված Նունե Հովսեփյանի այս հոդվածը հաղթող ճանաչվեց «Ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթում՝ «Լավագույն հոդված» անվանակարգում .
…«90-ական թվականներին, երբ հեռանում էինք Հայաստանից, չէինք հեռանում ընդմիշտ։ Մեզ համար դա աշխարհ տեսնելու, գումար վաստակելու նպատակ ուներ։Մենք չէինք գնում այն պնդմամբ, թե այստեղ ամեն ինչ վատ է։ Ամուսինս անընդհատ ասում էր, որ մենք պետք է վերադառնանք ու ընկերություն բացենք Հայաստանում»,- պատմում է Անահիտ Մարկոսյանը՝ հավելելով, որ սկզբում ինքը չէր մտածում, որ կվերադառնան կամ շուտ կվերադառնան Հայաստան, սակայն տարեցտարի փոխվեց նաև նրա մոտեցումը:
Տարին եզրափակվեց Հայաստանում մանկական աղքատության թեմային մեր անդրադարձով… Դեկտեմբեր ամսին ամենակարդացված հոդվածներից մեկն էր.
… Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34%-ն` աղքատության մեջ, այն դեպքում երբ ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 2.3 և 30.0%-ը: Այսինքն, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: Բոլոր երեխաների 41.1%-ը ապրում է տնային տնտեսություններում, որի գլխավորը չի աշխատում:
Դիտումների քանակը` 2935