«Ձեր կարծիքով` քանի՞ կին պետք է լինի Ազգային ժողովում»
Հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիներից 85,5%-ը այս հարցին պատասխանելիս՝ կողմնորոշվել էր ԱԺ-ում կանանց ներկայացվածության 20-50% չափաբաժնի օգտին, ինչը վկայում է հասարակության սպասումների և խորհրդարանում կանանց իրական թվի խիստ անհամապատասխանության մասին:
Հարցվածների միայն 14,5%-ն էր գտնում, որ կանայք խորհրդարանում պետք է 10%-ից պակաս լինեն, այսինքն՝ այնքան, որքան կին պատգամավոր կա գործող գումարման կազմում:
Հարցմանը մասնակցել էին 1300 մարդ՝ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից:
Ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտի՝ 2008-ին անցկացրած հարցման արդյունքների
P.S. Հիշեցնենք, որ ԿԸՀ վերջերս ներկայացված կուսակցական ցուցակներում կանանց թիվը միջինը 22,5% է։
Դիտումների քանակը` 4721