«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով
Աֆղան փախստական աղջնակ է, ապրում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի արվարձաններում, ընտանիքի հետ: Սա 2014-ի հունվարին Ոորոշեցի նկարած յուրաքանչյուր երեխայի անուն տալ ու նշել տարիքը: «Աֆղան փախստական» գրելու փախարեն ես սկսեցի նրանց ներկայացնել անուններով: Այս աղջիկը Լայբա Հազարթն է: Նա վեց տարեկան է…
Այս մասին է գրում «Associated Press» գործակալության լուսանկարիչ Մուհամմեդ Մուհեյսենը, ով տասնամյակներ շարունակ փախստականների է լուսանկարել, եւ այժմ որոշել է հրապարակել է իր ամենատպավորիչ լուսանկարները: «Ցանկացած համակարտության ժամանակ առավել տուժում են երեխաները, ուստի փախստականներին նվիրված իմ հրապարակումներում ես կենտրոնանում եմ երեխաների վրա»,-լուսանկարչի խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:
Այս նկարում սիրիացիա փախստական երեխաներ են: Նկարում նրանք դաս են անում վրանային ճամբարում՝ Հորդանանի սահմանի մոտ գտնվող Մաֆրաք բնակավայրում: Լուսանկարն արվել է 2015-ի օգոստոսին: Ճամբարների ներսում նվազագույն հնարավորություններով երեխաները փորձում են սովորել առավելագույնը:
Սիրիացի փախստական աղջնակը պարան է խաղում Հորդանանի սահմանի մոտ գտնվող վրանային ճամբարում: Նրա անունը Զուբաիդա Ֆեյսիլ է, լուսանկարել եմ 2015-ի հուլիսին: Իմ նկարում, ուզում եմ հույս փնտրել այս փլատակների մեջ:
Ցանկացած ճամբար, որ գնում ես, կամ պատմություն, որ լսում ես, ունի երկու կողմ: Մի կողմում կեղտոտությունն ես տեսնում, իսկ մյուս կողմը ցույց է տալիս, թե ինչպես է կյանքը շարունակվում:
Նկարն արված է Հունաստան-Մակեդոնիա սահմանին: Ես փորձել եմ ցույց տալ, թե ինչպես է կյանքն առաջ ընթանում նույնիսկ նման դժվարին պայմաններում: 2015-ի նոյեմբերյան այս օրը լուր կար, որ աֆղան, սիրիացի ու իրաքցի փախստականներին թույլ են տալիս անցնել սահմանն ու շարունակել ճանապարհը դեպի Եվրոպա: Մյուս ազգությունների ներկայացուցիչները թևաթափ եղան, կորցրեցին հույսը: Նրանք շաբաթնբեր շարունակ սպասել էին: Մի փախստական կար, ով ամբողջովին ուժասպառ էր եղել: Նրան գրկեց մեկ այլ փախստական ու իր գրկում հանգստացրեց: Բոլոր այս մարդիկ անվտանգ և խաղաղ ապրելու կարիք ունեն:
Այս բարդ իրավիճակում ցանկացած հայր կամ մայր մի նպատակ ունի՝ պահպանել երեխաներին: Նրանք կարող են անճար լինել, առանց փողի, բայց անում են ամեն բան իրենց երեխաներին պաշտպանելու և նրանց հնարավորինս մեծ սեր տալու համար:
Այս լուսանկարն արվել է Պակիստանում՝ Իսլամաբադի ծայրամասերում, 2014-ին: Նրանք մաստակ ու փուչիկ են վաճառում, այնպիսի մատչելի բաներ, որոնք մարդիկ կարող են գնել:
Այս երեխաների համար դա ավելին է, քան փուչիկը: Դա կարող է լինել միակ խաղալիքը, որ երբևէ ունեցել են: Ես տեսել եմ երեխաներ, որոնք խաղում են քարերի հետ ու ավելի երջանիկ են, քան այն երեխաները, որոն PlayStations-ում են: Ուղերձը, որ ուզում էի փոխանցել այն է, որ շատ բան պետք չէ երջանիկ լինելու համար:
Ես տեսել եմ, թե ինչպես են այս երեխաները մեծանում: Նրանցից ոմանք զարմանում էին, թե ինչ եմ անում ես այս սարքով: Վստահ չեմ, որ նրանք գիտեն` ինչ է լուսանկարչական ապարատը կամ ինչ է այն անում:
Այս նկարում ուզում էի ցույց տալ նրանց, թե ինչ է անում այս սարքը, և բոլորը հավաքվել էին կողքս:
Թարգմանեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 6411