«Կանանց աջակցելու ցանկացած քայլ պետք է խրախուսվի»…
Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ ավանդական ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»: Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքերն էին ներկայացրել ՀՀ մարզերի կին արտադրողներ, անհատներ և միջազգային կառույցներ: Բարեգործական միջոցառմանը մասնակցում էին նաև դեսպանություններ այդ թվում` ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները: Տոնավաճառում իրենց ակտիվ մասնակցությամբ և տեսականիի բազմազանությամբ աչքի էին ընկնում սիրիահայերը` ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի շահառուները:
– Այսօրվա փառատոնին մասնակցում են ՄԱԿ ՓԳՀ-ի սիրիահայ 11 շահառուներ: Նրանցից ոմանք կայացած ձեռներեցներ են, ոմանց համար առաջին քայլերն են: Ուրախալի է, որ սիրիահայ տարեց թե երիտասարդ կանայք ուրախությամբ են մասնակցում տոնավաճառին, ցուցադրելով թե ձեռագործ և թե խոհանոցային արվեստում ունեցած իրենց շնորհքը: Նրանցից ոմանց մոտ բացակայում է տեղական շուկայի հանդեպ ունեցած նախկին անվստահությունը, քանի որ արդեն ծանոթ են այստեղի շուկայի և գնորդների պահանջներին: Նրանց գործունեության մեջ առաջընթացը նկատելի է: Նման բարեգործական տոնավաճները նպաստում են տեղացի և սիրիահայ կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարակտիրության զարգացմանը: Կանանց աջակցելու ցանկացած քայլ պետք է խրախուսվի ,- մեզ հետ զրույցում ասաց ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն շուրջ 3 տարի է, ինչ համագործակցելով Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի / ՓՄՁ ԶԱԿ/-ի հետ սիրիահայ կանանց համար կազմակերպում է անվճար հաշվապահական, այլևայլ արհեստների ուսուցման դասընթացներ, հաջող առաջարկների դեպքում տրամադրվում են նաև 10 հազար ԱՄՆ դոլարի չափով վարկեր:
Սիրիայից 9 ամիս առաջ Հայաստան տեղափոխված Մարալ Շեհմելյան-Բերբերյանը չէր կարող պատկերացնել, որ վերադառնալով հայրենիք, կարճ ժամանակ անց ոչ միայն համալրելու էր «Ասրապ» թաղիքագործության ակումբի շարքերը, այլև ունեանլու է նաև սեփական ձեռագործ աշխատանքերը համաքաղաքային փառատոնում ներկայացնելու հնարավորություն: «Ես նկատել եմ, որ թաղիքե գործվածքների և դրանով պատրաստված իրերի հանդեպ հետաքրքրություն կա, ուստի որոշեցի ընդգրկվել այդ ակումբում: Թաղիքե պայուսակների, գլխարկներիրի, տնային հողաթափերի հետ մեկտեղ ես ներկայացրել եմ իմ պատրաստած ձեռագործ և հուլունքագործ աշխատանքերը: Եթե ոչինչ չգնեն էլ, չեմ տխրի, հուսով եմ, որ հաջորդ անգամ կունենամ իմ պատվիրատուները», – ասում է Մարալը:
Սիրիահայ քույրերը` Լենա և Սիլվա Հակոբյանները ցուցահանդեսում ներկայացրել էին մանկական ձեռագործ հագուստների հավաքածուն: «Սիրիայում 35 տարի շարունակ զբաղվել ենք ձեռագործ աշխատանքերով և միշտ գոհ ենք եղել արդյունքներից: Ցուցահանդեսին միայն մանկական հագուստներ ենք ներկայացրել, քանի որ մեծահասակների համար գործած աշխատանքերն այնքան էլ պահանջակ չեն վայելում: Նկատել ենք, որ այստեղ ձեռագործ հագուստների հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ»,- նկատեց Լենա Հակոբյանը:
Մասնագիտությամբ լրագրող, երևանաբնակ անհատ ձեռներեց Լիլիթ Ավալյանի սեղանն առատ է գունագեղ ու նրբաճաշակ զարդերով: Քրոջ հետ ստեղծել է «Լիթա-բիժու» փոքրիկ ընկերությունը, բացել են զարդերի խանութ: «Թեև լայնորեն չի սպառվում մեր արտադրանքը, սակայն քիչ թե շատ պատվերներ ստանում ենք: Աշխատում ենք չկրկնվող ոճի մեջ, գնորդը կարող է համոզված լինել, որ իր ընտրած զարդը անկրկնելի է: Ես ու քույրս որոշել ենք հաճախակի մասնակցել նմանատիպ ցուցահանդեսների»,-ասում է Լիլիթը:
Իսկ ահա աուտիզմով և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին աջակցող «Իմ ուղին» Ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնին հատկացված տաղավարն իրոք ավետում էր ամանորյա տոները: Տոնածառեր, Ձմեռ պապիներ, մոմերով ու կոներով զարդարված կոմպոզիցիաներ, և այս ամենը ատուտիզմով հիվանդ երեխաների ձեռքի աշխատանքերն են, ում սիրով ու հոգատարությամբ օգնել է Շուշանիկ Եսայանը կենտրոնի իր գործընկերների հետ: Շուշանիկի փոխանցմամբ վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է նորանոր նյութերի գնման համար:
Ձեռքի աշխատանքերի` շարֆերի և այլ զարդերի գեղեցիկ ցուցադրություն էր ներկայացրել մոդելավորող, դիզայներ- նկարչուհի Ջուլիետա Աշտոյանը, ում սեղանի կողքով անհնար էր անտարբեր անցնել:
Առատ էին նաև տնական քաղցրավենիքի և անուշեղենի տեսականիով ծանրաբեռնված սեղանները, որոնք ներկայացնող տեղացի և սիրիահայ ձեռներեցները նույնիսկ լրագրողների հետ զրուցելու ժամանակ չունեին:
Տոնավաճառն իրենց մշակութային բազմազանության ցուցադրությամբ էլ ավելի էին հարստացրել Հայաստանում հավատարմագրված Չինաստանի Հանրապետության, Բրազիլիայի, Լիտվայի և այլ երկրների դեսպանատան ներկայացուցիչները: Ի դեպ, օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ մասնակիցներից էին:
Անուշ Ներսիսյան
Հ.Գ. «Արմենպրես»-ի թղթակիցը շրջել էր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տաղավարներով և արձանագրել ամենահետաքրքրաշարժ դրվագները: Բրազիլական տաղավարում Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն բրազիլական հայտնի Կայպիրինյա ալկոհոլային կոկտեյլն էր պատրաստում տոնավաճառի այցելուների համար: Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցելուներին էր հյուրասիրում լիտվական շոկոլադ, բույսերից պատրաստված լիտվական լիկյոր և ավանդական հարսանեկան թխվածքը` շիկոտիսը: Բարեգործական տոնավաճառին այցելուների ամենաաշխույժ շարժը նկատվում էր չինական տաղավարի շուրջ, որը հագեցած էր չինական տարաբնույթ ապրանքներով` մետաքսե շարֆերով, ճենապակե իրերով, օղի, թեյի տեսականիով և այլն: Մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կինը` Ջան Յու Մեյը, գոհունակությամբ նշեց, որ այս կերպ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ծանոթանալ չինական ապրանքատեսակներին և մշակույթին:
Առավել մանրամասն կարդացեք այստեղ
Դիտումների քանակը` 4264