Մեկնարկեց «Հավասար» քարոզարշավը/ հեռուստառեպորտաժ

Այսօր «Հայ արտ» մշակութային միությունում «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց «Հավասար» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որը մեկնարկն է նաև «Հավասար» քարոզարշավի: Վերջինիս նպատակը   կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարության քարոզն է: 

 

Ցուցահանդեսի կազմակերպիչ  հեռուստառեժիսյոր եւ պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի ներկայացմամբ ՝    ներկայացված  են  լուսանկարիչ Արամ Կիրակոսյանի աշխատանքները՝ հայ կին քաղաքական գործիչների դիմանկարներ, գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող ֆոտոպատմություններ, մասնագիտություններ, որոնք հայ կանայք շատ հազվադեպ են ընտրում, և տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանայք ու տղամարդիկ՝ հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 4-ը: Մուտքն ազատ է:

 

 ***

Օպերատոր, դիրիժոր, փրկարար, հետախույզայս բառերը մեզնից շատերի մոտ ասոցացվում են տղամարդու կերպարի հետ։ Բայց կան կանայք, ովքեր կամա թե ակամա որոշել են դառնալ փոփոխության առաջամարտիկները։  Ընտրելով այսպես կոչված «տղամարդկային» մասնագիտություններ՝ այս կանայք կոտրում են կարծրատիպերը և հավասարության իրենց քայլն անում նաև այլ կանանց համար։  Սա  դեկտեմբերի 2-ին   «Հայ արտ» մշակութային միությունում  բացված  «Հավասար» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի  մեսիջներից մեկն է  միայն:  Նախաձեռնությունը իրականացվել է  «Օքսֆամ» -ի հայաստանյան մասնաճյուղի եւ  OxYgen կազմակերպության   համատեղ աջակցությամբ:  Ցուցահանդեսն, ըստ էությամբ, ազդարարեց  «Հավասար» քարոզարշավի սկիզբը, որը  շարունակվելու է մեկ տարի եւ որի   նպատակն է    կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարության քարոզը

 

 

-Այսօր բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մոտ 60%-ը կանայք են, սակայն նրանց մեծ մասը չունի ինքնադրսևորվելու հնարավորություններ՝ ի բարօրություն իրենց ընտանիքների ու նաև մեր երկրի,- նշում է «Օքսֆամ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և հավeլում, որ իրենց կազմակերպությունը գործունեության 20 տարիների ընթացքում, մեծ տեղ է տալիս կանանց հզորացմանը, գիտելիքների տրամադրմանը և կանանց որոշումնրերի կայացման մակարդակում աջակցմանը

 

 

-Հայաստանում  օրենսդրությամբ գուցե ամեն բան տեղին է, բայց մեր իրականության մեջ մենք ունենք գենդերային անհավասարության, կաանց ու տղմարդկանց հավասար հնարավորութունների խնդիր միշարք ոլորտներում։ Մեր օրինակով ուզում ենք ցույց տալ, որ սահմանամերձ գյուղերում ստեղծելով կոոպերատիվներ, կանանց տալիս ենք ինքնադրսևորվելու այն փոքրիկ հնարավորությունը,  որը  օգուտ է բերում ոչ միայն իրենց , այլ  իրենց  ընտանիքներին ,  որջ համայնքին:

 

 

Նշենք,որ Օքսֆամի աջակցությամբ  Հայստանի երկու մարզերի՝ Տավուշի եւ Վայոց ձորի   սահմանամերձ համայնքներում գործում են 25 կոոպերատիվեր, որոնց անդամների 64 տոկոսը կանայք են: Կոոպերատիվներն էլ գործում են սոցիալական ձեռնարկությունների սկզբունքով, այսինքն իրենց եկամուտի մի մասը նպատակաուղղում են համայնքային  խնդիրների  լուծմանը:

 

 

Խոսելով անհավասարության մասին ՊրոՄեդիա-գենդեր ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը մատնանշեց  Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկվող գենդերային անհավասարության ինդեքսի տվյալները:

 

«Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից իրականացվող գենդերային անհավասարության ինդեքսի հաշվարկումները չորս բնագավառներում (տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն) թույլ են տալիս որոշելու, թե ինչ խորությամբ է անհավասարությունն արտահայտված տարբեր երկրներում: Ըստ դրանց՝ 145 երկրների շարքում Հայաստանը գրավում է 105-րդ տեղը: Ինդեքսն անցկացվում է 2006 թվականից, և այդ ընթացքում Հայաստանը զիջել է իր դիրքերը՝ 71-րդ տեղից հասնելով 105-րդ տեղը: Ամենաբարվոք վիճակը կրթության բնագավառում է: Մենք այստեղ 35-րդ տեղն ենք զբաղեցնում: Անհավասարությունը բավականին խորն է հատկապես քաղաքական և առողջապահական ոլորտներում: Իսկ տնտեսական ոլորտում 82-րդ տեղում ենք»,- տեղեկացնում է հ Թամարա Հովնաթանյանը:

 

Հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով նաև լուսանկարների հերոսներից մեկն էր,  նշում է ,որ  ակնհայտ ու անվիճելի փաստ է, որ մենք ունենք կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների խնդիր. «Օրենսդրական առումով մենք, կարծես թե, բացթողումներ չունենք, որովհետև ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, ինչպես նաև ունենք  կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին օրենքը: Բայց, ցավոք, օրենքներում գրված է մի բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է»,- ընդգծեց Է. Վարդանյանը:

 

Խոսելով բարձր քաղաքական պաշտոններում կանանց ցածր ներգրավվածության մասին, նա նշեց, որ  բացի կարծրատիպերից կան նաև այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կանանց առաջխաղացմանը․

 

-Խոչընդոտներից է  կանանց մոտ տնտեսական  հնարավորությունների եւ ֆինանասական կարողությունների պակասն է,- նշում է Էլինար Վարդանյանը, ում կարծիքով  ԱԺ-ում այսօր ներկայացված 13 կին պատգամավորներն էլ   շատ ակտիվ գոծունեություն են ծավալում և դա գալիս է ասելու, որ կանայք հասարական- քաղաքական առավել մեծ ներգրավվածություն պետք է ունենան։

 

Էլինար Վարդանյանը բարձրաձայնում է ևս մեկ խնդիր․

 

–         Կրթության եւ դաստիարակության գործոնը շատ կարևոր է։Հավասար իրավունքների և հնարավորությունների սկզբունքը պետք է սերմանվի  հենց դպրոցից, որ այն իր արդյունքը, ազդեցությունը ունենա, երբ կինը սկսի որոշակի գործունեություն ծավալել։

 

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, նույնպես կարևորելով կանանց ներդրումը քաղաքականության մեջ, խոսեց հասարակությունում առկա երկակի մոտեցումների մասին․

 

–         Այո, այսօր ցավոք մեր մշակույթում դեռ կա, երբ կնոջը, հատկապես կին քաղաքական գործիչներին իրոք խոշորացույցի ներքո են նայում։ Կանայք հենց իրենք էլ կանանց նկատմամբ ավելի խստապահանջ են․ ամեն ինչ ուշադրության կենտրոնում է՝ մասնակցությունը քննարկումներին, ընտանիքը, վարվելաձևը, հագուստը, անգամ ձայնի ինտոնացիան։ Նման խնդիր, օրինակ երբեք չունեն տղամարդ քաղաքական գործիչները։  Սակայն եթե կինը, իրոք, որոշում է կայացրել, որ պետք է մասնակիցը դառնա քաղաքական զարգացումներին, ակտիվ գործունեություն ծավալի, ապա նրան այս ամենը պետք է երբեք ետ չպահի,- նշեց Ռուզաննա Մուրադյանը։

 

 Լիլիթ Քոչինյան

 

Դիտեք նաեւ ցուցահանդեսի բացման  մասին պատմող  Արարատ TV -ի  Հայլուր լրատվականի ռեպորտաժը .

 

 

 

Դիտումների քանակը` 3849

Գլխավոր էջ