Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է անում Հայաստանին միանալ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա): Այս հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղարը տարածել էր Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ: Նշենք, որ ԵԽ 47 անդամ պետություններից միայն 8-ը,այդ թվում Հայաստանը դեռեւս չեն միացել կոնվենցիային: Այս պահին այն ստորագրել են ԵԽ անդամ պետություններից 20-ը և վավերացրել 19-ը:
«Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Չեխիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Մոլդովա և Ռուսաստանի Դաշնություն։ Ժամանակն է միանալ ձեր հարևաններին, որպեսզի Եվրոպան ունենա իրական զրոյական հանդուրժողական պատասխան կանանց նկատմամբ բռնությանը»,-ասված է Յագլանդի հայտարարության մեջ, որը տարածվել է նույեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ։
«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունները շարունակում են մնալ ամենալուրջ, և ցավոք առավել հանդուրժվող մարդու իրավուքների խախտումն ամբողջ աշխարհում։ Չկա կախարդական փայտիկ, որը կլուծի այս խնդիրը, սակայն ես կոչ եմ անում ԵԽ 47 անդամ երկրներին հաստատել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիան »,-ասված է Յագլանդի հայտարարության մեջ։
Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ ԵԽ գլխավոր քարտուղարն այս երկրներին կոչ է անում չհետաձգել կոնվենցիային միանալը: Այս տարվա հուլիսին Յագլանդը կոչով դիմել էր 9 անդամ պետությանը ստորագրել և վավերացնել «Ստամբուլի կոնվենցիան», որն ամրապնդում է կանանց անվտանգությունը Եվրոպայում:
Կանանց նկատմամբ բռնությունը կանխելու, ինչպես նաև ընտանեկան բռնության դեմ պայքարելու մասին Եվրախորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա, ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ին:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Եվրոպայի խորհուրդ. «Վերացնե՛լ խոչընդոտները՝ կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում»
«Իմ աղջիկը»՝ շարադրությունների մրցույթ միայն հայրերի համար
Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
122 շարադրություն դուստրերի մասին ՝ մեկը մյուսից հուզիչ ու զգացմունքային:
Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային
«Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը
Փաստեր կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության մասին. աշխարհում եւ Հայաստանում
ՄԱԿ Կանայք. Դա ընդունելի չէ, դա անխուսափելի չէ, դա կարելի է կանխել…
16- օրյակի կոչը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»
Դիտումների քանակը` 3938