Հայաստան. 16- օրյակի օրացույց
1991 –ից ի վեր իրականացվող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» ամենամյա միջազգային քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից: Այս տարվա 16-օրյա արշավի կարգախոսն է՝ «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում»:
Հայաստանում 16 –օրյակի շրջանակներում անցկացվեու են հետեւյալ միջոցառումները:
Նոյեմբերի 25
12:00 – 14:00
16-օրյա արշավի բացման երթ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է երթ՝ մեկնարկելու 16-օրյա արշավը: Երթը կսկսվի Երեւանի Կասյան փողոցից («Մերգելյան» ինստիտուտի մոտից) և կշարունակվի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան, Բաղրամյան պողոտա, Օպերայի շենք, Ազատության հրապարակ՝ մինչև Հյուսիսային պողոտա: Վերջնակետը Կառավարության շենքն է, որտեղ կոալիցիայի անդամները վարչապետին նամակ կփոխանցեն` պահանջելով ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը: Երթին կմասնակցի թմբկահար աղջիկների «Հեղառիթմեր» խումբը:
15:00 – 16:00
Մամուլի ասուլիս 16-օրյա արշավի վերաբերյալ
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը, համագործակցելով Կառավարության, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ, կհրավիրի մամուլի ասուլիս՝ նվիրված Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան: Ասուլիսի ընթացքում կհնչի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչների խոսքը: Բացման խոսք կասեն նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ներկայացուցիչները: Մամուլի ասուլիսին կհաջորդի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից «Մեդիամաքս» գործակալության համագործակցությամբ կազմակերպված «Իմ աղջիկը» մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությունը: Նույն օրը ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի նաև «4 պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնի լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված օրվա թեմային:
19:00
«Արքայադուստրից՝ ստրուկ» ցուցահանդես
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Անահիտ Հայրապետյանի լուսանկարների «Արքայադուստրից՝ ստրուկ» ցուցահանդեսը կներկայացնի «Արվեստանոց 20»-ում (հասցեն՝ Հր. Քոչար 13, հայտնի «արվեստանոցների շենք»), որը քննարկումների, մտածելու, փոխանակումների և ստեղծագործականության համար նախատեսված տարածք է և նպատակ ունի ապահովել համագործակցային ու ոչ ֆորմալ հարթակ մտերմիկ հավաքների, քննարկումների, մտքերի և տեղեկությունների փոխանակման ու ստեղծման համար: Կներկայացվի նաեւ Անահիտ Հայրապետյանի լուսանկարների գիրքը:
Նոյեմբերի 25 – Դեկտեմբերի 7
Հանրային դասախոսություններ Հայաստանում գենդերային անհավասարության վերաբերյալ
ՕՔՍՖԱՄ-ը կկազմակերպի հանրային դասախոսություններ/սեմինարներ, hարցուպատասխանի ընդլայնված նիստեր Հայաստանում գենդերային անհավասարության վերաբերյալ՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանում տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում կանանց անհավասար մասնակցության խնդրի վրա: Դասախոսությունների ընթացքում կցուցադրվեն ֆիլմեր և կկազմակերպվեն գենդերային անհավասարության իրողությունների վերաբերյալ քննարկումներ: Քննարկման հիմնական թեմաները կլինեն կանանց քաղաքական մասնակցությունը, սնուցումը՝ առողջ սննդի մատչելիությունը, և կանանց զորացումը տնտեսական ոլորտում (հնարավորություններ ու մարտահրավերներ):
Նոյեմբերի 26
10:00 – 14:00
Աշխատաժողով
«Ոստիկանության ստորաբաժանումների՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի կարողությունների ամրապնդում» թեմայով աշխատաժողով կկազմակերպվի ԵԱՀԿ գրասենյակի կողմից, «Անի Պլազա» հյուրանոցում:
18:00 – 20:00
Դասընթաց կանանց համար
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կանանց համար կազմակերպում է դասընթաց՝ «Զորացումը և ղեկավարումը որպես ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմ», որը տեղի կունենա «Էօն»-ում (հասցեն՝ Տերյան 3ա):
Ցուցահանդես
Կանանց իրավունքների կենտրոնի կողմից կկազմակերպվի ընտանեկան բռնությունից տուժած երեխաների լուսանկարների բացօթյա ցուցահանդես Հյուսիսային պողոտայում, «Ռոսիա» կինոթատրոնի հարակից տարածքում եւ Գարեգին Նժդեհի հրապարակում:
Նոյեմբերի 27
10:00 – 18:00
Իրազեկման այցեր մարզերում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կմեկնի Իջևան՝ հանրային իրազեկման նախաձեռնությամբ: Այցի շրջանակներում տեղի կունենա նաև «կոշիկների ցուցահանդեսը»՝ ներկայացնելով ընտանեկան բռնության զոհերի պատմությունները, և տեղեկություններ կտրամադրվեն կոալիցիայում ներգրավված կազմակերպությունների ծրագրերի վերաբերյալ: Մարզային այցերի ժամանակ կցուցադրվեն նաև «Խոսի՛ր» սոցիալական տեսահոլովակները:
Նոյեմբերի 28
10:00 – 18:00
Իրազեկման այցեր մարզերում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կմեկնի Գավառ՝ հանրային իրազեկման նախաձեռնությամբ: Այցի շրջանակներում տեղի կունենա նաև «կոշիկների ցուցահանդեսը»՝ ներկայացնելով ընտանեկան բռնության զոհերի պատմությունները, և տեղեկություններ կտրամադրվեն կոալիցիայում ներգրավված կազմակերպությունների ծրագրերի վերաբերյալ: Մարզային այցերի ժամանակ կցուցադրվեն նաև «Խոսի՛ր» սոցիալական տեսահոլովակները:
Կինոցուցադրություն եւ քննարկում
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միությունը Գորիսում կկազմակերպի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը
Նոյեմբերի 29
18:30 – 21:00
«Երկաթե ատամներով հրեշտակները» (Iron Jawed Angels) ֆիլմի հանրային դիտում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կկազմակերպի «Երկաթե ատամներով հրեշտակները» ֆիլմի հանրային դիտում «Միրզոյան» գրադարանում (հասցեն՝ Մհեր Մկրտչյան 10): Ֆիլմը պատմում է 1917 թ.-ին Կանանց ընտրական իրավունքի շարժման՝ հանուն ապագա սերունդների քվեարկելու իրավունքի մղած պայքարի մասին: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի քննարկում:
Մոմավառություն
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միությունը Գորիսում կկազմակերպի մոմավառություն:
Նոյեմբերի 30
12:30 – 14:00
Լանչ լրագրողների մասնակցությամբ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կկազմակերպի լանչ մի խումբ լրագրողների և կոալիցիայի փորձագետների մասնակցությամբ՝ քննարկելու Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը:
Դեկտեմբեր, օրը ենթակա է հստակեցման
«Մարդկային գործոն»հեռուստատեսային թոք շոու
«Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» թոք շոուի ընթացքում կխոսվի Հայաստանում ընտանեկան բռնության մասին: Կառավարության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության ներկայացուցիչները կքննարկեն հիմնախնդիրը եւ իրենց տեսակետները կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակի եւ բարելավման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Դեկտեմբերի 1
14:00 – 15:00
Բանավեճ
«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) ՀԿ-ն կկազմակերպի BBC-ի «100 կին» (100 Women) բանավեճեր՝ «Աշխարհի կեսը խոսում է Երեւանում» (ՀԱԲ գրասենյակից, Skype-ի միջոցով):
14:00
Կլոր սեղան
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միությունը Եղեգնաձորում կկազմակերպի կլոր սեղան-քննարկում ավագ դպրոցի սովորողների համար՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով: Ֆլեշմոբ
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միությունը Կապանի քաղաքապետարանում կկազմակերպի ֆլեշմոբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով:
Ֆլեշմոբ
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միությունը Գորիսում կկազմակերպի ֆլեշմոբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով:
Դեկտեմբերի 2
12:30 – 14:00
Ճաշ-հանդիպում լրագրողների հետ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն մարդաշատ փողոցներում պրոֆեսիոնալ դերասանների օգնությամբ կկազմակերպի ընտանեկան բռնության տեսարաններով պերֆորմանսներ, որտեղ ամուսինը ծեծում է իր կնոջը՝ ստուգելու հանրության արձագանքը: Նրանք, ովքեր կարձագանքեն և կօգնեն կնոջը, կստանան խորհրդանշական մրցանակներ: Ներկայացման նպատակն է բացատրել և բարձրացնել ընտանեկան բռնության մասին իրազեկվածության մակարդակը: Տեսարանները կնկարահանվեն թաքնված տեսախցիկներով, եւ ստացված նյութը կամփոփվի ու կներկայացվի դեկտեմբերի 10-ի եզրափակիչ մամուլի ասուլիսի ընթացքում:
18:30
«Տատիկիս դաջվածքները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
«Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ակումբի շրջանակներում Կանանց ռեսուրսային կենտրոնը կկազմակերպի «Տատիկիս դաջվածքները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն «Գրին Բին» սրճարանում (հասցեն՝ Ամիրյան 10):
Դեկտեմբերի 2 – 4
12:00
«Հավասար» լուսանկարների ցուցահանդես
ՕՔՍՖԱՄ-ը կազմակերպում է «Հավասար» լուսանկարների մրցույթ և ցուցահանդես՝ «Մենք կողմ ենք Հայաստանում գենդերային հավասարությանը» աշխատանքային անվանմամբ, Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, դեկտեմբերի 2-ից մինչեւ 4-ը (հասցեն՝ Մաշտոցի 7ա): Միջոցառումը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի ընթացքում ՕՔՍՖԱՄ-ի խոսնակը կհայտարարի միջոցառման բացումը և կոչ կանի Հայաստանում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ:
Դեկտեմբերի 2 – 10
«Մենք կողմ ենք Հայաստանում գենդերային հավասարությանը» առցանց գործողություններ
ՕՔՍՖԱՄ-ը նախատեսում է առցանց ֆոտո-գործողություն՝ նշելու ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավը: Գործողության ընթացքում կտեղադրվեն նշանավոր մարդկանց լուսանկարներ՝ ՕՔՍՖԱՄ-ի՝ Հայաստանում գենդերային հավասարության հաստատման ուղերձի ուղեկցությամբ: Լուսանկարները լայնորեն կտարածվեն սոցիալական ցանցերում և կոչ կանեն մարդկանց այդ նույն ուղերձով տեղադրել իրենց սեփական լուսանկարները:
Դեկտեմբերի 3
13:00 – 16:00
Հանրային իրազեկման միջոցառում և պարային ֆլեշմոբ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կկազմակերպի հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառում՝ նվիրված կանանց և խաղաղաշինությանը, ինչպես նաև պարային ֆլեշմոբ Երեւանի երեք համալսարաններում։
Դեկտեմբերի 4
12:00
Լուսանկարների ցուցահանդես
«Օքսֆամ Հայաստանը» կկազմակերպի «Մենք կողմ ենք գենդերային հավասարությանը» խորագրով լուսանկարների մրցույթ եւ ցուցահանդես «ՀայԱրտ» կենտրոնում (հասցեն՝ Մաշտոցի 7ա):
12:00
Սեմինար քննարկում
«ՎԻՆՆԵՏ Հայաստանը» Սիսիանում կկազմակերպի կանանց սեռական առողջության թեմայով սեմինար քննարկում, որը կվարի տեղական բժիշկ:
15:00 – 18:00
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն ԵԱՀԿ գրասենյակի հետ կկազմակերպի «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձեւի իրականացման մոնիտորինգի արդյունքների ներկայացում», որը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում:
Ֆիլմի ցուցադրություն
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միությունը Մեղրիում կկազմակերպի «Բավական» ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում
Դեկտեմբերի 5
19:00
«Թատրոն 24 ժամում» ներկայացումներ
«EVN Թատրոն 24 ժամում» կազմակերպությունը, համագործակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության, ինչպես նաև «Կանանց աջակցման կենտրոն» ու «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ների հետ, կներկայացնի թատերական ներկայացումների շարք: Ներկայացումների առանցքում կլինեն ընտանեկան բռնության, գենդերային անհավասարության և կանանց թրաֆիքինգի թեմաները: Դրանք կներկայացվեն հայերեն կամ անգլերեն՝ կախված տվյալ ներկայացման մասնակիցների կազմից։ «Թատրոն 24 ժամում»-ը թատրոնի փորձարարական եղանակ է, երբ գրողները, ռեժիսորները և դերասանները ստեղծում, փորձում և ներկայացնում են կարճ, մեկ գործողությամբ, սովորաբար 10-15 րոպեանոց ներկայացումներ, որոնք ստեղծվում են 24 ժամվա ընթացքում։ Վերջնական ներկայացումները կներկայացվեն Համազգային թատրոնի բեմում։
Բեմադրությունների ստեղծման ողջ գործընթացն ուղիղ կհեռարձակվի «EVN Թատրոն 24 Ժամում» կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Կլոր սեղան
«ՎԻՆՆԵՏ Հայաստանը» կլոր սեղան-քննարկում կկազակերպի Գորիսում՝ երիտասարդների մասնակցությամբ, գենդերային հիմքով բռնության թեմայով:
Դեկտեմբերի 7
17:00 – 19:00
Դասընթաց
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կկազմակերպի դասընթաց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գրասենյակում (հասցեն՝ Վաղարշյան 19):
Դեկտեմբերի 8
12:00
«Կինը և ՄԻԱՎ-ը» կլոր սեղան-քննարկում
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կկազմակերպի բաց կլոր սեղան-քննարկում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով: Քննարկման առանցքում կլինեն փոխանցման ձևերը և այն, թե ինչն է կանանց առավել խոցելի դարձնում ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Քննարկումը տեղի կունենա «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (հասցեն՝ Տերյան 62, բն. 35)։
13:00
Ինտերակտիվ ներկայացում թոք շոու «Ինչո՞ւ է բողոքում արագիլը»
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կկազմակերպի ինտերակտիվ ներկայացում՝ թոք շոուի եղանակով: Ներկայացման գլխավոր հյուրը Արագիլն է, որը բողոքում է պատվերների նվազումից, գործազրկության հեռանկարից և Աֆրիկա արտագաղթելու վտանգից (այնտեղ պտղաբերության մակարդակն ավելի բարձր է)։ Ներկայացումն անդրադառնում է սեռական և վերարտադրողական առողջության, ընտանիքի պլանավորման, հակաբեղմնավորիչ միջոցների և այլ հարցերի։ Գլխավոր հերոսներն են տիկին Մանուշակը, հովիվ Գառնիկը, Ձմեռ պապը, Արագիլի իրավունքների պաշտպանը և այլք։ Ներկայացումը տեղի կունենա Վանաձորի մանկավարժական համալսարանում։
15:00
«Նե-ի ճամփորդությունը» տիկնիկային ներկայացում
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ), համագործակցելով Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի հետ, կներկայացնի «Նե-ի ճամփորդությունը» տիկնիկային բեմադրությունը: Գործողությունները ծավալվում են Նեի՝ Ծովի աղջկա, աղջիկ երեխայի խորհրդանիշի շուրջ (այս երեւակայական կերպարն ստեղծվել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի երիտասարդ կամավորների կողմից)։ Ներկայացումը հիմնված է տարբեր ժողովուրդների հեքիաթների վրա ու նպատակ ունի ցույց տալ գենդերային հավասարության կարևորությունը՝ ընդգծելով աղջիկ երեխայի արժեքը, և նպաստել Հայաստանում պտղի սեռի ընտրության հիմնախնդրի լուծմանը։ Ներկայացումը տեղի կունենա Երևանի տիկնիկային թատրոնում։
18:30 – 20:00
Սեմինար քննարկում
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կկազակերպի «Գեղեցկության ընկալումը. քննարկելով կարծրատիպերը» սեմինար քննարկում «Էօն» ակումբում (Տերյան 3ա):
Դեկտեմբերի 10
15:00 – 16:00
Եզրափակիչ մամուլի ասուլիս
Դիտումների քանակը` 4074