Gender Gap Index-2015՝ Հայաստանը 105-րդ տեղում է
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2015–ի Գենդերային ճեղքվացքի գլոբալ զեկույցը (Global Gender Gap Report 2015 ) , ըստ որի Հայաստանը զբաղեցրել է 105–րդ տեղը145 երկրների թվում ՝վատթարացնելով իր դիրքերը վարկանիշային ցանկում անցյալ տարվա համեմատ 2 կետով: Նշենք, որ դա պայամանավորված չէ Գենդերային ճեղքվածքի վարկանիշային ցուցակում ավելացած երեք երկրներով (Բենին, Կամերուն, Գամբիա), քանի որ դրանք ցուցակում Հայաստանից ցածր դիրքերում են:
Անցյալ տարի Հայաստանը Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով (Gender Gap Index) 142 երկրների ցանկում 103-րդ տեղում էր: Նշենք, որ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից 2006 թվականից չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Ցուցանիշը, ըստ էության, արտացոլում է կանանց ու տղամարդկանց հնարավորությունների միջեւ եղած տարբերությունը նշված ոլորտներից յուրաքանչյուրում: Այս տարիների ընթացքում Հայաստանը վատթարացրել է իր դիրքը՝ 71-րդ տեղից (128 երկրից) մինչեւ 105-րդ տեղը (145 երկրներից): Վարկանիշի արժեքով , որը հաշվարկվում է 0-1 սահմաններում, այդ ընթացքում արձանագրված առաջընթացը ընդամենը 0,003 է:
Առավել բարենպաստ են կրթության ոլորտի ցուցանիշները՝ կրթության մատչելիության առումով Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը Հայաստանում նվազագույն է, ինչը վարկանիշային ցուցակում ապահովում է Հայաստանին 35-րդ տեղը ու թեպետ այստեղ էլ վատթարացում կա, անցյալ տարի Հայաստանը 31 –րդ տեղում էր, իրականում վարկանիշի արժեքը այստեղ մաքսիամալ է ՝ 1,0 է եւ վերջին երեք տարվա ընթացքում չի փոխվել:
Տնտեսական գործունեության ոլորտում գենդերային անհավասարակշռության ցուցանիշներով (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանը վարկանիշի արժեքով մի փոքր առաջադիմել է եւ 79 –րդ տեղում է, անցյալ տարի 82 – րդ տեղում է:
Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի կառուցվածքում առավել խնդրահարույց են քաղաքականության և առողջապահության ոլորտները, թեպետ վարկանիշի արժեքը այդ ոլորտներում չի փոխվել: Առողջապահության ոլորտում Հայաստանը 144-րդ տեղում է, անցյալ տարի 142-րդ տեղում էր: Դա հիմնականում նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշի զգալի խախտման հետեւանք է, ինչն առաջանում է Հայաստանում տարածված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:
Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը անցյալ տարի 123-րդ տեղում էր, այս տարի 125- րդն է: Թեպետ Հայաստանի իրավիճակը կանանց ու տղամարդկանց ներկայացվածության առումով մեկ տարում չի փոխվել, սակայն աշխարհը առաջ է գնացել: Օրինակ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը այժմ արդեն համարյա 23 % է, իսկ Հայաստանում այն կրկնակի ցածր է՝ 10,8 տոկոս է, ինչը չի կարող չանդրդառնալ երկրի վարկանիշի վրա:
Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ բացահայտում է կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի զարգացման գործընթացներում եւ ցույց է տալիս գենդերային անհավասարության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:
Նշենք, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից առաջատար դիրքեր զբաղեցնելով վարկանիշային ցուցակում: Առջին հնգյակում են՝ Իսլանդիան, Նորվեգիան Ֆինլանդիան, Շվեցիան, Իռլանդին: Ցուցակը եզրափակում են Յեմենը եւ Պակիստանը: Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ, Ռուսաստանը 75-րդ տեղում է:
Հայաստանի տվյալներն առավել մանրամասն այստեղ
Դիտումների քանակը` 7849