Նոյեմբերի 20-ը՝ Երեխաների համաշխարհային օր

Այս տարի Երեխաների համաշխարհային օրը  նվիրված է  անազատության մեջ գտնվող երեխաների խնդիրներին, ուշադրության կենտրոնում են նաեւ  փախստական երեխաները:

 

Դեռ  1954 թվականին  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն առաջարկեց  նշել նոյեմբերի 20-ը  որպես  Երեխաների համաշխարհային օր (Universal Children`s Day), որի առաքելությունն   երեխաների բարօրության ապահովումն է  ողջ աշխարհում :

 

Օրվա ընտրությունը պատահական չէ. 1959 թվականի հենց այդ օրն է ընդունվել «Երեխայի իրավունքների հռչակագիրը»: 1989 թվականին էլ այդ նույն օրը  ընդունվել է «Երեխայի իրավունքների կոնվենցիան»։

 

ՄԱԿ-ի տվյալներով տարեկան 11 միլիոն երեխա է մահանում՝ դեռ հինգերորդ տարին չբոլորած, եւս տասնյակ միլիոններ էլ մնում են հիվանդ՝ չունենալով հասունանալու, լիարժեք ապրելու ու զարգանալու հնարավորություն: Այդ մահերից շատերի պատճառը հեշտ կանխարգելվող կամ էլ հեշտ բուժվող հիվանդություններ են, իսկ մյուսները աղքատության, անգրագիտության, խտրականությունների ու բռնությունների կործանարար հետեւանքներն են:

 

« Այս տարի Երեխաների համաշխարհային օրն անցնում է այնպիսի իրավիճակում, երբ աշխարհում պատերազմներից տեղահանված մարդկանց թիվը աննախադեպ չափերի է հասել: Այսօր աշխարհում առկա 60 մլն փախստականների  կեսը երեխաներ են, ովքեր բռնությունների, ահաբեկման, շահագործման զոհ են դառնում», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի ուղերձում:

 

Հիշեցնենք, որ  ՄԱԿ-ի օրացույցում երեխաների իրավունքներին նվիրված եւս մեկ օր կա ՝ հունիսի 1-ին նշվող  Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

 

Դիտումների քանակը` 4443

Գլխավոր էջ