Կանանց եվրոպական լոբբին մտահոգված է փախստական կանանց ու աղջիկների նկատմամբ բռնություններով

 «Վերջին ամիսներին փախստականների ճգնաժամը մեր ժամանակի վատթարագույն մարդասիրական աղետներից է: Անմեղ քաղաքացիները, հիմնականում Սիրիայից և Աֆղանստանից, շատ են տառապում – ավելի քան 11 միլիոն մարդ արդեն լքել է իր բնակավայրը: Եվրոպան պետք է դիմակայի աշխարհի այլ մասերում տեղի ունեցող պատերազմների և հակամարտությունների հետևանքներին, և պարտավորված է գործել, ոչ միայն անդրադառնալով եվրոպական երկրներ հասնող փախստականների և ապաստան հայցողների իրավիճակին, այլ նաև խթանելով իրական խաղաղություն և անվտանգություն բոլորի համար այս մոլորակի վրա», – այս ուղերձով է հանդես եկել Կանանց եվրոպական լոբբին/ European Women’s Lobby (EWL) : Ուղերձում , մասնավորապես, մտահոգություն է հայտնվում  փախստական կանանց ու աղջիկների  նկատմամբ բռնությունների բազմամթիվ  դեպքերով:

 

Այս տարի մենք նշում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի – Կանայք, խաղաղություն, ավտանգություն, ընդունման 15-ամյակը, որն ընդգծում է կանանց՝ խաղաղ բանակցություններում, հետկոնֆլիկտային վերակառուցման գործընթացներում, զինաթափման, մարդասիրական օգնության և խաղաղության կառուցման գործընթացներում ներգրավելու կարևորությունը: Այն նաև ընդգծում է ավելի ու ավելի համատարած դարձող կանանց իրավունքների խախտումը հակամարտությունների ժամանակ, մասնավորապես, բռնության տարբեր ձևերը, որոնց բախվում են կանայք և աղջիկները, այդ թվում՝ բռնաբարության, որպես պատերազմի զենքի, կիրառումը:

 

Այս համատեքստում և «փախստականների ճգնաժամի լույսի» ներքո, որին մենք բախվում ենք այսօր, Կանանց  եվրոպական լոբբին կցանկանար հրավիրել բոլորի ուշադրությունը այն իրականությանը, որը անտեսվում է լրատվամիջոցների և որոշում կայացնողների կողմից. հակամարտությունից և պատերազմից փախչող կանայք և աղջիկները իրենց ճանապարհին բախվում են բռնության տարբեր ձևերի տղամարդկանց կողմից, ինչպես նաև շատ մեծ խտրականության՝ կին փախստականների և ապաստան հայցողների մասին տարածված նախապաշարմունքների պատճառով:

 

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը փաստում է, որ վերջին ամիսների ընթացքում բռնության երկրներից դեպի Եվրոպա փախչող կանանց և երեխաների թիվը մեծապես աճել է: Արևելյան Եվրոպայի մեր անդամներն ահազանգում են մեզ տարանցիկ գոտիներում կանանց և աղջիկների նկատմամբ համատարած բռնության մասին: Ահա մի քանի օրինակներ, որով մենք ցանկանում ենք կիսվել ձեզ հետ, որպեսզի համոզվենք, որ ազգային և եվրոպական արձագանքները իրավիճակին պետք է ներառեն նաեւ  գենդերային մոտեցում՝  խթանելով  խաղաղություն ու անվտանգություն բոլոր մարդկանց համար, այդ թվում ՝ կանանց և աղջիկների:

 

Սեռական բռնությունը կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ

Սեռական բռնությունը կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ միայն բացառիկ իրավիճակներում չի տեղի ունենում. ԵՄ հիմնարար իրավուքնների գործակալությունը հիշեցնում է մեզ, որ Եվրոպայում 3 կանանցից 1 ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության, և 5%-ը  ենթարկվել է բռնաբարության: Շատ կանայք լքում են իրենց երկիրը, քանի որ տղամարդկանց կողմից բռնության են ենթարկվում: Ավելին, փախստականների փախուստի իրավիճակներում բռնությունը կանանց մշտական ուղեկիցն է:

Կանայք ենթարկվում են բռնաբարության պաշտոնատար անձանց, մաքսանենգների, այլ փախստականների, թրաֆիքինգ իրականացնողների կողմից: Մեր անդամները Հունգարիայում տեղյակ են բալկանյան ոստիկանության կողմից իրագործած բռնաբարության դեպքերի մասին: «Կանայք պաշարման տակ» – ի տնօրեն Լոուրեն Վոլֆը հաղորդում է. – «Յուրաքանչյուր կին, ում ես հանդիպել եմ բռնաբարության վերաբերյալ հաշվետվություններում, ըստ իրենց կամ ուրիշների նկարագրությունների,  բռնության է ենթարկվել Աֆրիկա մայրցամաքը Լիբիայով հատելիս՝ Իտալիա ծովով հասնելու համար: Նրանք հազվադեպ են հայտնում իշխանություններին բռնության դեպքերի մասին: Հետևաբար, նրանք չեն ստանում որևէ աջակցություն կամ արդարություն: Նրանք կարող են նաև ունենալ անցանկալի հղիություն առանց առողջապահական խնամքի և արհեստական ընդհատման ընտրության»:

 

Կին փախստականների և ապաստան հայցողների մարմնավաճառությունը և թրաֆիքինգը

Պատերազմից և հակամարտությունից փախչելու ճանապարհին կանայք և աղջիկները շատ խոցելի են մարմնավաճառության և թրաֆիքինգի համար: Մաքսանենգները կապված են թրաֆիքինգ իրականացնողների հետ, ովքեր շահագործում  են կանանց մարմնավաճառության վայրերում և հասարակաց տներում: Կանայք կարող են օգտագործել մարմնավաճառությունը որպես ճանապարհին գոյատևելու միջոց, քնելու տեղ կամ ուտելիք ստանալու համար: Մարմնավաճառությունը, կարծես, նույնպես տարածված է տարանցիկ գոտիներում, և բժիշկները հաղորդում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին:

 

Կին փախստականների և ապաստան հայցողների սեռական և վերարտադրողական առողջությունը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մակեդոնիա ժամանող կանանց 12% հղի են: «Մենք ստացել ենք բազմաթիվ պատմություններ այն մասին, որ կանայք սկսել են արնահոսել և կորցրել են երեխային, օրինակ Հունաստանում»: Ճանապարհին և տարանցիկ գոտիներում խմելու ջրի բացակայության պատճառով հիմնականում երեխաները, հղի կանայք և կերակրող մայրերը տառապում են երիկամների հիվանդությունից: Կին փախստականները և ապաստան հայցողները խնդիրներ են ունենում զուգարան և սանիտարահիգիենիկ իրեր գտնելու հետ կապված այն երկրներում, որոնց միջով անցնում են կամ էլ  երբ ժամանում են  եվրոպական երկրներ: Տարանցիկ գոտիներում որոշ իշխանություններ ցնցուղներ են տեղադրել, բայց առանց տաք ջրի, չկա տարանջատում կանանց և տղամարդկանց համար և ոչ մի օգնություն երեխաների հիգիենայի հետ կապված:

 

Կանանց կազմակերպությունները մոբիլիզացվում են

Կանանց կազմակերպություններն ունեն խաղաղության համար տարվող ակտիվության և համերաշխության երկար տարիների պատմություն: Կանանց եվրոպական  լոբբին հայտարարում է կանանց կազմակերպությունների և խմբերի մոբիլիզացման մասին: Եվրոպա ժամանող մարդիկ այժմ մեր օգնության կարիքն ունեն, և մեզնից յուրաքանչյուրի կողմից արվող ժեստը շատ կարևոր դեր է խաղում: Սակայն  «այս ճգնաժամով պետք է զբաղվեն նաև քաղաքական մակարդակով:

 

Կանանց եվրոպական լոբբին երկար տարիներ է աշխատել փախստականների հարցերով, և մենք ցանկանում ենք հիշել հետևյալ պահանջները.

  • Անդամ պետությունները պետք է երաշխավորեն, որ սահմաններում ընթացակարգերը պետք է համապատասխանեն ՄԱԿ ՓՀԳ-ի Միջազգային պաշտպանության ուղեցույցներին (Գենդերային հետապնդումը 1951 թ. Կոնվենցիայի Հոդված 1 (2)) համատեքստում և/կամ դրա 2002 թ. մայիսի 7-ի 1967 արձանագրությունը Փախստականների կարգավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, №35 ուղենիշն ասում է, որ «Այն անձանց, ովքեր բարձրացնում են գենդերային բնույթի պահանջներ՝ փախստականները, խոշտանգումներից տուշածները և այլն, անհրաժեշտ է աջակցող միջավայր, որտեղ նրանք կարող են վստահ լինել իրենց պահանջի գաղտնիության առումով: Քանի որ շատ բողոքողներ ամաչում են իրենց հետ կատարվածի համար, չեն ցանկանում բացահայտել ողջ ճշմարտությունը»:
  • Պաշտոնյաները պետք է տեղեկացնեն կանանց փախստականների սահմանման գենդերային ասպեկտների մասին՝ դրանով իսկ հստակեցնելով, որ գենդերային բռնությունը և խտրականությունը կարող են լինել հիմնավորում փախստականների հայցի համար:

 

Դիտումների քանակը` 3471

Գլխավոր էջ