Կառավարությունը մերժեց կին պատգամավորների ինքնաբացարկների հետ կապված նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց  Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «ՀՀ  ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծին: Հիշեցենք, որ նախագծով պատգամավորն առաջարկում էր՝ եթե պատգամավորական մանդատի ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացնում կին թեկնածուն, ապա մանդատը փոխանցվում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին:

 

Կառավարության  եզրակացությունը   գործադիրի նիստին  ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտել այս նախագծի ընդունումը, քանի որ այն  խիստ խնդրահարույց է։ «Օրինակ՝ նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ եթե ինքնաբացարկի մասին դիմում է ներ­կա­յաց­նում պատգամավորի կին թեկնածուն, ապա մանդատը փոխանցվում է կուսակցության ընտրա­կան ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: Հիշյալ հոդվածը լրա­մշակ­­­ման կարիք ունի, քանի որ իրավական կարգավորում տրված չէ այն դեպքերին, երբ ինքնաբացարկներով պայմանավորված ցուցակում որևէ կին թեկնածու ընդգրկված չի լինում, կամ երբ թափուր մանդատն առաջանալուց հետո ցուցակի բոլոր կին թեկնածուները ներկայացնում են ինքնաբացարկի մասին դիմում, կամ երբ ցուցակում այլևս կին թեկնածու չկա»,- ասաց նա:

 

Կառավարության եզրակացության մեջ  նշված է. «Հարկ է նշել, որ նախագծի դրույթները համահունչ չեն ընտրական օրենսգրքի այլ հոդվածների դրույթների հետ, մասնավորապես՝ ՀՀ Ընտ­րական օրենսգրքի 108-րդ հոդվածը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու հետ կապված հարաբերությունները, սակայն չի նախատեսում կանանց և տղամարդկանց վերաբերող առանձին դրույթներ»:

 

«Ելնելով շարադրվածից` ՀՀ Կա­­ռավարությունը գտնում է, որ նա­­խագծով նախատեսված կարգավորումները ամբողջական չեն, առկա են լրամշակման և խմբագրման կարիք ունեցող դրույթներ և այդ առումով դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը», –  ասված է գործադիրի  եզրակացության մեջ,որըն ուղարկվելու  է Ազգային ժողով:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…

 

ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

 

Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը

 

Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի

 

Ուղերձ նորընտիր կին պատգամավորներին

 

Ներկայացվեց այլընտրանքային զեկույցը՝ Հայաստանում CEDAW Կոնվենցիայի կատարման վերաբերյալ

 

Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

 

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

 

«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…

 

Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո

 

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

Իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար

 

Ովքե՞ր են Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկված կանայք

 

«Կանանց օրակարգը» ներկայացված է. սպասում են արձագանքի

 

Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»

 

«Մեր խնդիրն էր, ոչ թե նախընտրական ցուցակներում, այլ արդյունքում` ԱԺ-ում 20% կին ունենալ »

 

Դիտումների քանակը` 3097

Գլխավոր էջ