Մեծամասնականով «համարձակվեց» 12 կին
Ժամանակին ֆրանսիացի ֆեմինիստուհիները մի կարգախոս ունեին՝ «Համարձակվել պայքարել», և այս իմաստով փորձագետները պնդում են, որ կանանց համար գլխավորը չվախենալն է։ Այս անգամ մեծամասնականով 12 կին համարձակվեց առաջադրվել` չվախենալով մեծամասնական պայաքարի տխուր համբավից , և դա կրկնակի ավելի է, քան նախորդ ընտրություններում։
Հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գանցվել է 155 թեկնածու, որոնցից 12-ը կին են: Կանանցից ոչ մեկը իր թեկնաշությունը չհանեց: Անհանգստացնում է միայն այն փաստը, որ երեք ընտրատարածքներում առաջադրվել են երկուական կին, ու պետք չէ քաղտեխնոլոգ լինել՝ հասկանալու համար՝ նրանք ակնհայտորեն խանգարելու են միմյանց։ Նույնիսկ վերջնական գրանցման պահին այս հարցերը չհարթվեցին:
Թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են` “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Թիվ 12-ում առաջադրվել է 6 թեկնածու. այստեղ էլ “Ժառանգության” ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ պայքարելու է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
Թիվ 4-ում էլ “Ինտերնեյշնլ Մասիս տաբակ” ՍՊԸ բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը իր ղեկավարի` նույն ընկերության գործադիր տնօրեն Մարինե Մարաբյանի դեմ է դուրս եկել: Մարաբյանը ՀՀԿ-ի առաջադրմամբ է: Այս ընտրատարածքում բացի կանանցից, 2 թեկնածու եւս կան:
Թիվ 11-ում՝ 5 տղամարդ թեկնածուների հետ ընտրապայքարի մեջ կմտնի ՕԵԿ-ից ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը,
թիվ 13-ում առաջադրվել է անկուսակցական Վիոլետա Պետրոսյանը,
թիվ 17-ում ՀՀԿ-ի առաջադրմամբ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը,
թիվ 32-ում` անկուսակցական Օֆելյա Վահանյանը,
թիվ 38-ում Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսկենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը,
թիվ 1-ում ինքնառաջադրվել է լրագրող Գայանե Առուստամյանը (նկարում):
Հաջողություն ու հաստատակամություն ենք մաղթում բոլորին, դա նրանց հիմա չի խանգարի:
Դիտումների քանակը` 5171