Քանի՞ կին են ներկայացրել կուսակցություններն իրենց ցուցակներում

 

ԿԸՀ ներկայացված կուսակցական ցուցակներում կանանց թիվը  միջինը  22,5%  է։  Հիշեցնենք, որ կուսակցություններն իրենց ցուցակները կազմելիս առաջնորդվել են Ընտրական օրենսգրքում ամրագրված  20 տոկոսանոց գենդերային  քվոտայով:

 

Նշենք նաեւ, որ 2007-ի ընտրություններում, երբ ընտրական օրենսգրքում գործում էր  կանանց ներկայացվածության 15 տոկոսանոց քվոտան, կուսակցություններն իրենց ցուցակներում ընդգրկեցին միջինը 22,6% կին։

 

Դա նշանակում է, որ այս պահին հնարավոր  չէ  որևէ դրական կանխատեսում անել  նոր  Ազգային ժողովում կանանց թվի ավելացման վերաբերյալ:

 

 

Կանանց տոկոսը կուսակցությունների ցուցակներում

ըստ ԿԸՀ  գրանցման համար ներկայացված փաստաթղթերի՝

 

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» 21,8%

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» 24,6%

 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԴԱՇԻՆՔ   17,6%

 

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ      31,7%

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ   24,4%

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ   21,1%

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ  21,3%

 

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ»  37,9%

 

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ»   20,2 %

 

 


Դիտումների քանակը` 4429

Գլխավոր էջ