Պարենի համաշխարհային օր. արտադրվող սննդի գրեթե մեկ երրորդը կորում կամ թափվում է..
Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է: Այս տարի օրվա թեման է` «Սոցիալական պաշտպանությունը եւ գյուղատնտեսությունը. կոտրել չքավորության արատավոր շրջանը գյուղական վայրերում»:
Սովը ոչ միայն սննդի պակաս է, այլև հրեշավոր անարդարություն: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի ուղերձում Պարենի համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը հռչակվել է 1979 թ. ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության գիտաժողովի ժամանակ: Այս տարի ուշադրության կենտրոնում են սոցիալական պաշտպանությունը և գյուղատնտեսությունը: ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրել է, որ քաղցի դեմ պայքարը մեկն է մինչև 2030 թ. կայուն զարգացման նպատակներից :
Նա նշել է, որ ՄԱԿ-ի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ, վերջին 15 տարիների ընթացքում թերսնված մարդկանց թիվը նվազել է գրեթե կիսով չափ: Սակայն մոտ 800 հազար մարդ ամբողջ աշխարհում դեռևս սննդի պակաս ունեն, այն դեպքում, երբ աշխարհում արտադրվող պարենը լիովին բավարար է նրանց կերակրելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ այսօր աշխարհում արտադրվող սննդի գրեթե մեկ երրորդը կորում կամ թափվում է:
Բան կի Մունը նշել է, որ սովի նկատմամբ հաղթանակ կարելի է տանել միայն ֆերմերների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և գործարարների համատեղ ջանքերի շնորհիվ: ՄԱԿ-ի ղեկավարը կարծում է, որ ներառական կայուն պարենային համակարգեր ստեղծելու համար շատ կարևոր է ավելի մեծ իրավուքններով ու հնարավորություններով օժտել կին-ֆերմերներին, ինչպես նաև ներգրավել երիտասարդությանը և ներդրոմներ կատարել փոքր տնտեսություններում:
Դիտումների քանակը` 3891