«Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ»՝ երթ Երեւանում
Երեւանում հոկտեմբերի 7-ին Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվակապակցությամբ երթ է անցկացվել՝ «Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ» կարգախոսով« հաղորդում է Panorama.am-ը:
Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը՝ արձագանքելով Արհմիությունների միջազգային համադաշնության կոչին՝ դուրս էին եկել «Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ» կարգախոսով խաղաղ երթի :
«150 երկրներում բոլոր արհմիությունները և աշխատողների միավորումներն այսօր ակցիաներ են կազմակերպում որի նպատակն է իշխանություններին հիշեցնել և կենտրոնում պահել աշխատողների խնդիրները և արժանապատիվ աշխատանքի կարևորությունը»,-լրագրողների հետ զրույցում նշեց երթին միացած պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Երթը սկսվել էր Հանրապետության Հրապարակից և ավարտվեց ՀԱՄԿ-ի շենքի մոտ: Խաղաղ երթի մասին մանրամասները Panorama.am-ի տեսանյութում:
Դիտումների քանակը` 4124