Ջենիֆեր Լոպեսը ճանաչվել է ՄԱԿ-ի Հիմնադրամի կանանց և աղջիկների առաջին գլոբալ պաշտպան
Միավորված Ազգերի Հիմնադրամը ներկայացրել է Ջենիֆեր Լոպեսին որպես կանանց և աղջիկների առաջին գլոբալ պաշտպան: «Տրամադրելով իմ ձայնը ուզում եմ վստահ լինել, որ բոլոր աղջիկները ապահով են, առողջ, կրթված և հզորացած», – այսպես է պատկերացնում իր նոր առաքելությունը հանրահայտ դերասանուհին եւ երգչուհին:
Որպես ՄԱԿ-ի Հիմնադրամի կողմից առաջին անգամ նշանակված կանանց և աղջիկների գլոբալ պաշտպան Լոպեսը կաջակցի ՄԱԿ-ի Հիմնադրամի և ՄԱԿ-ի աջակից գործակալությունների աշխատանքին՝ սկսած մայրական առողջության ծրագրերից և ողջ աշխարհում կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունից մինչև գենդերային բռնությանը վերջ տալը:
«Մենք շատ ուրախ ենք աշխատել Ջենիֆեր Լոպեսի հետ, ով կտրամադրի իր հզոր ձայնը մեր սերնդի ամենակարևոր խնդիրներից մեկին՝ կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնմանը», – ասաց ՄԱԿ-ի Հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Քեթի Քելվինը: «Այսօր աշխարհում ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության: Սա անընդունելի է, և յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ տղաները և տղամարդիկ, տուժել են դրանից: Քանի որ այս ամիս աշխարհը հավաքվում է կայուն զարգացման նոր նպատակների շուրջ, մենք ունենք անհրաժեշտ փոփոխություններ անելու աննախադեպ հնարավորություն: Մենք կարող ենք և պետք է դնենք կանանց և աղջիկների կարիքները և իրավունքները կենտրոնական դիրքում, և մեզ համար մեծ պատիվ է այն, որ Ջենիֆեր Լոպեսը օգնելու է մեզ մեր ջանքերում»:
«Մայր դառնալն ինձ դարձրեց ավելի իրազեկ կանանց և երեխաների պայքարին ամբողջ աշխարհում: Թեպետ որոշ առաջընթաց է նկատվում, բայց դեռ շատ անելիք կա գենդերային հավասարության և բժշկական խնամքի համընդհանուր հասանելիության տեսանկյունից: Ես ուրախ եմ միանալ ՄԱԿ-ի Հիմնադրամին և ցանկանում եմ տրամադրել իմ ձայնը և վստահ լինել, որ բոլոր աղջիկները ապահով են, առողջ, կրթված և հզորացած»:
Լոպեսի՝ որպես ՄԱԿ-ի Հիմնադրամի Կանանց և աղջիկների Գլոբալ պաշտպանի առաջին միջոցառումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին, երբ նա ելույթ ունեցավ բարձր մակարդակի միջոցառմանը, որը նվիրված էր բիզնեսի կողմից արվող ներդրումներին կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնման և գենդերային հավասարության ուղղությամբ:
Ի դեպ Լոպեսը որպես արվեստի գործիչ և գործարար արդեն իսկ երկար տարիներ աշխատանք է տարել՝ աջակցելով կանանց և երեխաների առողջության բարելավմանը ու բարեկեցությունը: Լոպես ընտանեկան հիմնադրամի միջոցով, որը հիմնել են քրոջ՝ Լինդա Լոպեսի հետ, նա սկսել է աշխատել ՄԱԿ-ի Հիմնադրամի հետ դեռ 2013-ին ՝ առողջապահության և կրթության որակն ու հասանելիությունը կանանց և երեխաների համար բարձրացնելու ուղղությամբ:
Մոտակա ժամանակ նա կկենտրոնանա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր երեխա» նախաձեռնությանը աջակցող գործողությունների վրա: Լոպեսը մասնակցելու է ՄԱԿ-ի Հիմնադրամի եւ Mobile Alliance for Maternal Action (MAMA) –ի կողմից իրականացվող ուշագրավ մի ծրագրին, որի շրջանակում կենսական նշանակության տեղեկատվություն է տրամադրվելու նորածին երեխաներ ունեցող եւ դեռևս երեխայի սպասող մայրերին բջջային հեռախոսների միջոցով:
Կարդացեք թեմայի շուրջ.
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի
UNICEF and Goodwill Ambassador Shakira urge leaders to join early childhood revolution
Լեդի Գագայի նոր տեսահոլովակը՝ ի պաշտպանություն սեռական բռնության ենթարկվածների
Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի
Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ
Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…
Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 3994