Նպատակ թիվ 4 – Որակյալ կրթություն բոլորի համար
Կայուն զարգացման չորրորդ նպատակը որակյալ կրթության ապահովման մասին է
– Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ուսման հնարավորությունները ողջ կյանքի ընթացքում
ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալներով, ավելի քան 140 միլիոն երեխաներ և դպրոցական տարիքի դեռահասներ սովորելու հնարավորություն չունեն, իսկ ավելի քան 750 միլիոն մեծահասակներ գրել և կարդալ չգիտեն, որոնցից երկու երրորդը կանայք են:
«Առաջին հերթին կրթությունը» կարգախոսով հանդիպմամը , որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացման գագաթաժողովի շրջանակներում, հավաքել էր համաշխարհային առաջնորդներին և կրթության ոլորտի ակտիվիստներին: Քննարկման գլխավոր թեման է եղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունի համանուն նախաձեռնությունը:
Այդ նախաձեռնությունը կայուն զարգացման նոր օրակարգի անքակտելի մասն է Նախաձեռնությունը ենթադրում է կրթության ոլորտում երեք առաջնահերթ խնդիրների լուծումը մինչև 2030 թվականը, այն է. բոլոր երեխաների կրթության համար պայմանների ստեղծում, կրթության որակի բարձրացում և գլոբալ մասշտաբով քաղաքացիական պատասխանատվության դաստիարակություն:
Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Չինաստանի առաջին տիկինը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի կանանց և աղջիկների կրթության հարցերով զբաղվող Հատուկ բանագնաց Պեն Լիույանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Մալալա Յուսուֆզայը և Քայլաշ Սատարտխին, ովքեր Նոբելյան մրցանակի են արժանացել: Նրանք բոլորն էլ համամիտ էին, որ կրթությունն է այն հիմնական շարժիչ ուժը կայուն զարգացումն ապահովելու և ավելի գիտակից հասարակություն ստեղծելու ճանապարհին:
Դիտումների քանակը` 3946