Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին
Սեպտեմբերի 24-25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կանանց Եվրասիական ֆորումը, որին մասնակցում էին շուրջ 800 կանայք ավելի քան 85 երկրներից: Նրանց թվում էին խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար աշխարհի, գիտա-կրթական ոլորտի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կանանց շարժման ազդեցիկ ու հեղինակավոր բազմաթիվ գործիչներ:
Ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանից բավականին պատկառելի պատվիրակություն էր մեկնել` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ: Հայ պատվիրակների թվում էին՝ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանը, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Երևանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, , «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, «Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը, Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն Ռոզա Սիրունյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը եւ ՀԿ սեկտորի այլ ներակայացուցիչներ:
Կանանց Եվրասիական առաջին ֆորումի շրջանակներում քննարկումներ ծավալվեցին կայուն զարգացման եւ սոցիալական անվտանգության, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, , քաղաքականության եւ տնտեսության մեջ կանանց մասնակցության ընդլայնման հիմնախնդիրների շուրջ:
Ֆորումը մեկնարկեց Տավրիկյան պալատում՝ «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով լիագումար նիստով , որը վարում էր ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել այդ նիստում ելույթով, որում , մասնավորապես, կարևորել է կանանց սոցիալական, տնտեսական և քաղաքական մասնակցության, իշխանության մարմիններում նրանց ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության վերացման հիմնախնդիրները: Նրա խոսքով ֆորումը՝ միավորելով տարբեր երկրների ու մայրցամաքների կանանց, հնարավորություն է ընձեռում քննարկել XXI դարի ամենաարդիական խնդիրները` պատերազմ և խաղաղություն, ընտանիքների սոցիալական պաշտպանվածություն ու պետությունների կայուն զարգացում, սոցիալական հավասարություն ու արդարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն.
«Մեզ մոտ` Հայաստանում, նման Ֆորումի անցկացման գաղափարը մեծ ոգևորությամբ ընդունվեց: Ես հպարտությամբ ուզում եմ նշել, որ հայ կանայք բավականին ակտիվ ու բազմաբովանադակ գործունեություն են իրականացնում կանանց իրավունքների և շահերի պաշտպանության, գենդերային անհավասարության հաղթահարման և կանանց նկատմամբ բռնության վերացման, ընտանիքների, մայրերի ու երեխաների սոցիալական ապահովության ոլորտներում, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացման ու նրանց` որոշումներ կայացնելու մակարդակում ներկայացվածություն ընդլայնման ուղղությամբ: Մենք իսկապես քննարկելու շատ բան ունենք այլ երկրների կանանց հետ, քանի որ այսօր կին-առաջնորդների համար չկան երկրորդական թեմաներ, այսօր աշխարհը շատ խնդիրներ ունի անհանգստանալու համար` պատերազմներ, անարդարություն, աղքատություն, հիվանդություններ և այլն: Իսկ այս բոլոր խնդիրների լուծման գործում կանայք կարող են և պարտավոր են իրենց խոսքն ասել, ներդնելով սեփական ներուժը»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Նրա խոսքով, կանանց իրավունքների իրացմանը և արդարացի ներկայացվածությանը վերաբերող հարցերը շատ կարեւոր են ցանկացած երկրի զարգացման տեսակետից: «Մեր մոտեցումը հետևյալն է`կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման միջոցով նպաստել ժողովրդավարության կայացմանը, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր մարդու ` լինի դա տղամարդ թե կին, դրսևորել սեփական ներուժը պետության զարգացման գործըթացներում», – նշեցՆաղդալյանը՝ հավելելով, որ կանանց և տղամարդկանց արդար գործընկերությունը քաղաքականության մեջ ոչ միայն ժողովրդավարության ու զարգացման, այլ նաեւ խաղաղության գրավական է:
Օգտվելով առիթից Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել և փոխանցել իր անհանգստությունը` կապված հայ-ադրբեջանական սահմանում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում խիստ լարվածության հետ, և որպես մայր ու կին կոչ արել ` դադարեցնել ռազմական գործողությունների ծավալումը սահմաններում, ինչի արդյունքում ոչ միայն զինվորներ, այլ խաղաղ բնակիչներ են զոհվում: Ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության և իրավիճակը չսրելու դիրքորորշմամբ, մինչդեռ հարևան երկրի կողմից բոլորովին այլ քաղաքականության դրսեւորումների ականատես ենք դառնում, նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի կանայք էլ իրենց ձայնը կբարձրացնեն հանուն խաղաղության :
Եզրափակելով, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հավատում է՝ Ֆորումը իսկապես լուրջ, արժեքավոր ներդրում կունենա ներկայիս խնդիրների հաղթահարման գործում, իսկ կանանց առավել ակտիվ մասնակցությունը վերջապես կբերի նրան, որ աշխարհում ավելի շատ խաղաղություն ու բարություն կլինի:
Ֆորումի աշխատանքները ամփոփվել են Հռչակագրի ընդունմամբ, որում կարևորվում է կանանց դերն ու մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից ընդունված Կայուն զարգացման նոր օրակարգի համատեքստում եւ հաստատվում հանձնառությունը Պեկինի գործողությունների ծրագրում եւ միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին:
Որոշում է կայացվել նաեւ, որ Եվրասիական Կանանց երկրորդ ֆորումը անսկացվելու է 2018 թվականին և նրան տրվելու է մշտական կարգավիճակ:
Լիա Խոջոյան
Ֆորումի աշխատանքների մասին առավել մանրամասն պաշտոնական կայքում
Կարդացեք Ֆորումի մասին ռուսական մամուլի հրապարակումները.
Э. Нагдалян: Форум — это возможность диалога о насущных проблемах современности
В Петербурге проходит Евразийский женский форум. Его задача — сделать жизнь добрее
Женщины все чаще участвуют в развитии высокотехнологичных секторов экономики – Л. Косткина
Л. Козлова: Женщины играют большую роль в пропаганде здорового образа жизни
В. Матвиенко: Женщины могут внести весомый вклад в гуманизацию международных отношений
Սիրիան մասնակցում է ՌԴ-ում Կանանց եվրասիական ֆորումին
Դիտումների քանակը` 3643