Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

Դեռ այս տարվա օգոստոսին  Միավորված ազգերի կազմակերպության անդամ 193 պետություններն համաձայնության էին  հասել ամփոփիչ փաստաթղթի նախագծի շուրջ, որը համաշխարհային առաջնորդների կողմից ընդունվելու է վաղը Նյու Յորքում մեկնարկող  ՝ Կայուն զարգացման գագաթնաժողովի ընթացքում:

 

Եզրափակելով բանակցությունների ավելի քան երկու տարի ծավալված գործընթացը, որին հատուկ էր քաղաքացիական հասարակության աննախադեպ մասնակցությունը, երկրները համաձայնության եկան հավակնոտ մի օրակարգի շուրջ, որը ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ՝ ուղղված մինչև 2030 թվականը աղքատության վերացմանը, բարգավաճման ու մարդկանց բարեկեցության խթանմանը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը:

 

Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնվում է Հազարամյակի զարգացման նպատակների արձանագրած հաջողության վրա. նպատակներ, որոնք ավելի քան 700 միլիոն մարդու օգնեցին դուրս գալ աղքատությունից: Հազարամյակի զարգացման ութ նպատակները, որոնք ընդունվել էին 2000 թվականին, ուղղված էին խնդիրների լայն շրջանակի, որը ներառում էր աղքատության, սովի, հիվանդությունների, գենդերային անհավասարության կրճատումը և ջրի ու սանիտարական պայմանների հասանելիության ապահովումը մինչև 2015 թվականը:

 

Նոր՝ կայուն զարգացման նպատակներն ու կայուն զարգացման ավելի լայն օրակարգը շատ ավելի հեռուն են գնում՝ ուղղվելով աղքատության արմատական պատճառներին և այնպիսի զարգացման համընդհանուր անհրաժեշտությանը, որը կգործի բոլոր մարդկանց համար:

 

The list of 17 Sustainable Development Goals (SDGs):

Կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ-ներ)

 

1. End poverty in all its forms everywhere
Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով

 

2. End hunger, achieve food security and improved nutrition, and promote sustainable agriculture
Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը

 

3. Ensure healthy lives and promote wellbeing for all at all ages
Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից

 

4. Ensure inclusive and equitable quality education and promote lifelong learning opportunities for all
Ապահովել ներառական ու հավասարապես հասանելի որակյալ կրթություն և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ բոլորի համար

 

5. Achieve gender equality and empower all women and girls
Հասնել գենդերային հավասարության, զորացնել բոլոր կանանց և աղջիկներին

 

6. Ensure availability and sustainable management of water and sanitation for all
Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների առկայությունը և դրանց կայուն կառավարումը

 

7. Ensure access to affordable, reliable, sustainable and modern energy for all
Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն

 

8. Promote sustained, inclusive and sustainable economic growth, full and productive employment, and decent work for all
Խթանել շարունակական, համապարփակ ու կայուն տնտեսական աճ, լրիվ և արդյունավետ զբաղվածություն ու արժանապատիվ աշխատանք բոլորի համար

 

9. Build resilient infrastructure, promote inclusive and sustainable industrialisation, and foster innovation
Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ընդգրկուն և կայուն արդյունաբերության զարգացմանը, խթանել նորարարությունը

 

10. Reduce inequality within and among countries
Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև

 

11. Make cities and human settlements inclusive, safe, resilient and sustainable
Քաղաքներն ու մարդկային բնակավայրերը դարձնել կայուն, ներառական, անվտանգ և դիմակայուն

 

12. Ensure sustainable consumption and production patterns
Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ

 

13. Take urgent action to combat climate change and its impacts (taking note of agreements made by the UNFCCC forum)
Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ (հիմնվելով «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի համաձայնությունների վրա)

 

14. Conserve and sustainably use the oceans, seas and marine resources for sustainable development
Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը ՝ հանուն կայուն զարգացման

 

15. Protect, restore and promote sustainable use of terrestrial ecosystems, sustainably manage forests, combat desertification and halt and reverse land degradation, and halt biodiversity loss
Պաշտպանել և վերականգնել ցամաքային էկոհամակարգերն ու խթանել դրանց կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը

 

16. Promote peaceful and inclusive societies for sustainable development, provide access to justice for all and build effective, accountable and inclusive institutions at all levels
Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ

 

17. Strengthen the means of implementation and revitalise the global partnership for sustainable development
Կատարելագործել ԿԶՆ-ների իրականացման միջոցներն ու ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

Դիտումների քանակը` 6727

Գլխավոր էջ