Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն նաեւ Սիրիայից և Ուկրաինայից տեղահանված երիտաարդների համար

Վաթսուն համալսարանական շրջանավարտներ՝ մեծամասամբ տեղահանվածներ Սիրիայից և Ուկրաինայից, վճարովի պրակտիկայի հնարավորություն կստանան Հայաստանի աշխատաշուկա սահուն մուտք գործելու համար

 

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչությունների, և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) միջև եռակողմ համագործակցության արդյունքում վաթսուն համալսարանական շրջանավարտներ, մեծամասամբ Սիրիայից և Ուկրաինայից տեղահանվածներ, վճարովի պրակտիկայի հնարավորություն կստանան Հայաստանի մասնավոր ընկերություններում:

 

Հայաատանում երիտասարդների գործազրկության հարցը սոցիալ-տնտեսական առանցքային հիմնախնդիր է, և այս ենթատեքստում առաձնահատուկ է կրթություն ստացած երիտասարդների հարցը: Արժանապատիվ աշխատանք գտնելը մեծ մարտահրավեր է երիտասարդության համար, քանի որ նրանք չունեն աշխատանքային փորձ, հմտություններ և գործնական գիտելիքներ իրենց մասնագիտական ոլորտում:

 

ՄԱԶԾ-ի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) նախաձեռնությունը վճարովի պրակտիկայի ծրագիր է, որն նոր շրջանավարտներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու անհրաժեշտ աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: 2007-2014 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ ծրագրի հինգ փուլեր: Ընդհանուր առմամբ, երկու հարյուր քառասուն նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի վեց մարզերում, և պրակտիկանտների մոտ վաթսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների և ընկերությունների կողմից:

 

Այսօր Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, Հայաստանում ԱՀԱԸ-ի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիրվիրթը հայատարարեցին ԵԱԱ ծրագրի վեցերորդ փուլի մեկնարկը:

 

«ՄԱԶԾ-ն կարևորում է երիտասարդության համար աշխատանքի հնարավորությունների ստեղծումը՝ որպես Հայաստանի զարգացման մարտահտավերների հաղթահարման միջոց: Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ Հայաստանում երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմում է 36.1 տոկոս: Այս գործընկերության արդյունքում, մենք հավատում ենք, որ կարող ենք նպաստել, թեկուզ փոքր մասշտաբով, երիտասարդության զբաղվածությանը Հայաստանում և կանխել հետագա սերունդներին երկրից հեռանալուց», – իր խոսքում նշեց Քլեր Մեդինան:

 

Ակնկալվում է, որ ՏՏ-ի, տուրիզմի, ապահովագրության, ֆինանսների, սննդի վերամշակման, կրթության և այլ սեկտորների հայաստանյան կազմակերպություններ և ընկերություններ վեց ամսով պրակտիկայի կընդունեն մրցակցային սկզբունքով ընտրված թեկնածուներին:

 

Այս ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիսթոֆ Բիրվիրթը ընդգծեց. «Փախստականները և այլ տեղահանված անձինք՝ ներառյալ երիատասարդությունը, որոշակի արժեքներ են բերում իրենց հետ Հայաստան. կրթական, մասնագիտական, հաղորդակցման հմտություններ, փորձ ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև միջմշակութային բազմազանություն: Այնուամենայնիվ, նրանց անհրաժեշտ է համադրել իրենց գիտելիքները, հմտությունները և մոտեցումները հայկական միջավայրի հետ, այսպիսով պատրաստված լինել աշխատաշուկա մտնելու համար: Այս ամենն իրականություն կդառնա ԵԱԱ ծրագրի միջոցով»: «Մենք հուսով ենք, որ այս ծրագիրը կայուն զբաղվածության հնարավորություն կընձեռի երիտասարդներին և այն օգտակար կլինի ոչ միայն փախստականներին, այլև հյուրընկալող հասարակությանը և Հայաստանի տնտեսության զարգացմանը», – ավելացրեց պրն. Քրիսթոֆ Բիրվիրթը:

 

 

«Երիտասարդության զբաղվածությունն առանցքային կարևորություն ունի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: ԱՀԱԸ-ի համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ նպաստել է ավելի քան հարյուր երիտասարդների մասնագիտական առաջխաղացմանը Հայաստանում: Այս հաջորդ փուլում մենք ուշադրություն կդարձնենք Սիրիայից և Ուկրաինայից տեղահանված երիտասարդների վրա, ովքեր ապաստան են գտել Հայաստանում և ունեն մասնագիտական առաջխաղացման զգալի ներուժ: Մենք ուրախանում ենք անցյալի ձեռքբերումներով և ակնկալում ենք աջակցել առավել մեծ թվով երիտասարդների իրենց մասնագիտական առաջխաղացման ուղում»,- ասաց Հայաստանում ԱՀԱԸ-ի ներկայացուցիչ  Հարութ Ներսեսյանը:

 

 

ԵԱԱ-ի նախկին շահառուները նույնպես ներկա գտնվեցին ծրագրի մեկնարկի արարողությանը և մասնակիցների հետ կիսեցին իրենց փորձը և նախաձեռնության հետագա ընդլայնման վերաբերյալ իրենց գաղափարները:

 

Հ.Գ. ՄԱԶԾ-ի գրասենյակի  գլխավոր խորհրդատու Արտակ Մելքոնյանը  մեզ հետ զրույցում  նկատեց, որ ծրագրի ընթացքում աշխատել են տարբեր գործատուների հետ. բանկեր, առևտրի մեջ ներգրավված ընկերություններ, տուրիստական ընկերություններ և այլ:  «Այս տարի, քանի որ ունենք նաև շատ սիրիահայ երիտասարդներ, հույս ունենք, որ կգտնենք այնպիսի գործընկերների, ովքեր աշխատում են Միջին արևելքի հետ: Բավականին լայն է հետաքրքությունը ոչ առևտրային ընկերություների, միջազգային կազմակերպությունների կողմից ևս»,- նշեց  նա և հավելեց, որ մեկ շաբաթվա ընթացքում  հայտարարությունը կշրջանառվի գործատուների համար, որին կհաջորդի արդեն  մասնակիցների համար հայտարարությունը:

 

– Մենք պահպանում ենք կապը ծրագրի մասնակիցների հետ: Այսօր նրանցից երկուսը նաև ներկա էին այս հանդիպմանը: Ըստ մեր տվյալների, այս ծրագրի մասնակիցների 60%-ը աշխատանքի է անցել հենց նույն գործատուի մոտ, որտեղ անցկացրել է իր պրակտիկան, իսկ մոտ 15-ից 20 %-ը  աշխատանք են գտնում այլ կազմակերպությունում: Աշխատանքային փորձը, որ կուտակում են այդ ամիսների ընթացքում օգնում է նրանց աշխատանք գտնելիս,- նշեց  Արտակ Մելքոնյանը:

 

 

 

 

Դիտումների քանակը` 5171

Գլխավոր էջ