«Շերշե լյա ֆամ»՝ փնտրվում է կին պատգամավոր

Դիտարկելով նախորդ շաբաթվա մամուլի հրապարկումները՝ ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ կանանց միամսյակին հայաստանյան լրատվամիջոցները շռայլություն են ցուցաբերում եւ որոշակի հաճախականությամբ անդրադառնում  այս կամ այն ոլորտում այս կամ այն չափով գնահատելի կամ նկատելի վաստակ ունեցող կանանց։ Ու, քանի որ տարին ընտրական է, հրապարակումները, բացի տոնական անդրադարձից, դրսեւորվեցին ու դեռ կդրսեւորվեն նաեւ այլ որակով։

 

Ողջ շաբաթ թերեւս բոլոր լրատվամիջոցները ջանադրորեն պարզեցին ու ներկայացրին նախ, թե աստղ-երգչուհիներից, աստղ- դերասանուհիներից, աստղ-հաղորդավարուհիներից եւ ոչ աստղ-լրագրողուհիներից ով ումից ինչ նվեր է ակնկալել ու ստացել կանանց միջազգային օրվա` մարտի ութի կացակցությամբ եւ ապա ով որ կուսակցությունից է ցուցակում, հետո նաեւ խորհրդարանում տեղ ունենալու առաջարկ ստացել։ Այսպիսով, ավելի համարձակորեն կարող ենք խոսել „գենդերային հավասարակշռությունից“, որ մեզանում դեռեւս ընդամենն ուրվական է։

 

Եվ ուրեմն մարտի իննին  PanARMENIAN.Net-ը գրեց.

 

“Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը դեմ չէ դառնալ Ազգային Ժողովի պատգամավոր։ Երգչուհին ասուլիսի ժամանակ ասել է.“Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, որը շատ զիլ կլիներ“։ Լրագրոների այն հարցին էլ, թե որ կուսակցությանը նա կսատարի, երգչուհին պատասխանել է.“Պարզ չի՞“։

Երգչուհին սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

 

Իսկ արդեն մարտի տասներեքին առիթն ունեցանք իմանալու, որ Շուշան Պետրոսյանը ցանկության գործնական իրականացմանն է անցել՝ ՀՀԿ ին անդամագրվելու փաստաթղթերն հանձնելով։ Նույն օրը slaq.am – ը , վկայակոչելով երգչուհուն, մանրամասնեց.

 

“Նա նշեց, որ խորհրդարան մտնելու որոշում է կայացրել սրտացավությունից ելնելով։ Երգչուհին հայտնել է, որ թեեւ իր էությամբ ազատ մարդ է եւ կուսակցական լինելը այնքեն էլ իր տեսակին բնորոշ չէ, բայց կարծում է, որ կռիվ տալու լավագույն ձեւը օրենսդիրում լինելն է։

Այս առչությամբ Yerkir.am – ը  հարց առաջադրեց.

 

“ Հանրապետականին անդամագրված եւ համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարում ունի։ ՀՌԱՀ-ը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի՝ ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաեւ „տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությանը“ (4-րդ կետ, 6-րդ պարբերություն)։ Ինչպես վարվեն հեռուստաընկերությունները, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա եթեր հեռարձակել հանրապետական Շուշան Պետրոսյանի որեւէ այլ թեմայով (ասենք՝ „Կոմսոմոլ տղեն“) երգված երգը, եւ ինչպես վարվի‘ Երկիր Մեդիան“, եթե սրտանց ուզում է հեռուստադիտողներին գոտեպնդել՝ ասենք, „Մեզ համար զոհ գնացին դաշնակցական վեհ քաջեր“ երգը եթեր հեռարձակելով“։

 

Իհարկե վերոշարադրյալ մտահոգությունից չի որ կոչումավոր երգչուհիներ Ալլա Լեւոնյանն ու Լեյլա Սարիբեկյանն այս ընտրություններում անդամագրվելու եւ  ցուցակագրվելու քայլ չեհ արել։ Երգչուհիներից պարզաբանումները ստացել ու բլից հարցազրույցի տեսքով հրապարակել է „Իրավունք դե ֆակտոն“ ։

 

 

Ալլա Լեւոնյան 

 

Չե՞ք ցանկանամ հետեւել Շուշան Պետրոսյանի օրինակին։

– Ոչ, չգիտեմ, թե ինչու են ինձ նման հարցով զանգում։

Ձեր վերաբերմունքը ճշտելու համար։

– Իրենց գործն է, ինձ առանձնապէս հետաքրքիր չէ։

Շոու բիզնեսի ներկայացուցիչների ներկայությունն ԱԺում անիմա՞ստ եք համարում։

– Կարող է եւ շատ լավ աշխատեն, ու իմաստավոր դառնա, կարող է եւ ոչինչ չանեն, ու անիմաստ լինի։ Կարծում եմ, քաղաքականությունը բարդ ոլորտ է, ու ես ինձ այնտեղ չեմ տեսնում, թե ուրիշները ինչպես են վարվում՝ իրենց խնդիրն է։ Ես չեմ կարող ասել՝ ինչպես ինձ կդրսեւորեմ, էլ ուր մնաց ասեմ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ինչպես իրենց կպահեն։

 

 

Լեյլա Սարիբեկյան

Պատգամավոր  դառնալու հավակնություն չունե՞ք։

– Չէ, չէ, չէ։ Նման ցանկություն բացարձակապես չունեմ։

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում շոու բիզնեսի քաղաքականացմանը։

– Վատ։

Ինչո՞ւ։

– Կարծում եմ՝ արվեստագետը, եթե իսկապես այդպիսին է, պիտի իր գործով զբաղվի։ Բայց եթե մարդիկ համարում են, որ իրենք արդեն պիտի լինեն քաղաքականության մեջ, թող լինեն։ Դա իրենց անձնական խնդիրն է, մենք դրա մեջ մտնելու իրավունք չունենք։

 

 

Իսկ ժամանակին Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցած դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, չպարզաբանելով, թե որ կուսակցության որպես պատգամավորական թեկնածու առաջադրվելու առաջարկն է մերժել, այնուամենայնիվ  Tert.am-ի մարտի 14-ի հրապարակման մեջ հիմնավորել է իր մերժումը.

 

“Այն, ինչ տիրապետում եմ ավելի է պետք թե՜ ինձ, թե՜շրջապատող մարդկանց, քան սովորեմ մի բան որի պետքը չունեմ”։

 

 

 

Կձեւավորվի արդյոք այդ պետքը մի օր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար` ժամանակը ցույց կտա։ Նույն կերպ էլ պարզ կդառնա մեկ ուրիշ դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Նազենի Հովհաննիսյանի քաղաքականություն մուտքի հարցը։ Նա էլ „Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի մարտի 8-ի թողարկման ընթացքում, ի պատասխան ընտրություններին իր մասնկցելու հավանակնության մասին հարցի, հասցրել էր տեղեկացնել.

 

 

“ Մի բան, որից ամբողջ կյանքում խուսափել եմ միշտ գլխիս է եկել։ Եւ գուցե մի օր դա էլ լինի։ Միայն այն դեպքում, եթե այդքան հասունանամ ու գիտակ լինեմ, որ գուցե մի օր մտնեմ խորհրդարան ինչ-որ բան փոխելու“։

 

 

 

 

Խորհրդարանում DJ Vakcina – ի (Արուսիկ Մկրտչյանի) լինել-չլինելու հարցն էլ առաջ քաշվեց ու վերջինս, փաստելով հայաստանյան ընդդիմությանն իր ահավոր դեմ լնելը, վստահեցրեց, որ քաղաքականությամբ միշտ էլ հետաքրքրվել է ու գործել երիտասարդներին պետքականի շրջանակում եւ ՀՀԿ շարքերում խորհդարանական իր աշխատանքը կարող է ուղված լինել երիտասարդներին հուզող խնդիրների լուծմանը։ Սեփական դիրքորոշման պարզաբանումը DJ Vakcina – տվել է «Առավոտ»-ին.

 

 

«ՄերԱզգային ժողովին ոչ թե DJ է պետք, կամ հենց ես, այլ  երիտասարդներ,

քանի որ մեր երկիրը հենց երիտասարդներինէ պատկանում:

Երիտասարդների խնդիրներով զբաղվող,նրանց մասին մտածող,

նրանց մոտ որոշ  առումով   հեղինակություն վայելող մարդիկ են պետք:

Պետք է լինեն այդպիսի մարդիկ, որոնք  կկարողանան երիտասարդների

անունից խոսել, բարձրացնել նրանց հետաքրքրող հարցերը:

Եվ իմ պատգամավոր դառնալու մասին բամբասանքների պատճառը նաեւ այն է,

որ շատ երիտասարդներ  ուզում են, որ իրենց խնդիրների

մասին խոսվի ու ցանկություն ունեն ինձ այնտեղ (խորհրդարանում) տեսնել:

Եվ հետո եսԱզգային ժողով չէի գնալու որպես DJ,

այլ գնալու էի որպես մարդ, որը երիտասարդների ներսից է»:

 

 

Քիչ մնաց վերջնականպես իմանալուն, թե ինչ կազմ,  ինչպիսի նկարագիր, որչափ արդյունավետություն կունենա Հայաստանի Հանրապետության նոր խորհրդարանը, բայց արդեն փաստ է, որ հայտնիների նախընտրությունը իշխանությունների հետ լինելն է, իսկ քաղաքականություն ձգտող կին փնտրել ու գտնելու ամենահարուստ տիրույթն էլ՝ աստղայինը, այն է թե` շոուբիզը։

 

Մամուլը թերթեց՝ Նանա Պետրոսյանը

Դիտումների քանակը` 6517

Գլխավոր էջ